ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավճռի հրապարակումից հետո լրագրողուհիների ուղղությամբ պլաստիկե շշեր շպրտվեցին 02/23/2016 19:05 | Քրեական խրոնիկոն
Բանդիտիզմի, սպանության, ավազակության, հափշտակությունների, այսպես կոչված՝ նոր բանդայի գործից անջատված՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասով այսօր հրապարակվեց մեղադրական դատավճիռը:
Դատարանն ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, և դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Ընդ որում, հինգուկես տարվա ազատազրկմանը դատարանը գումարեց նախորդ դատավածության շրջանակում նշանակված պատժի չկրած մասի վեց ամիսը:
Ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բանկի ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Դատարանը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն արդեն կրել է պատժի 2 տարի 9 ամիս 17 օրը և մնացել է կրելու 2 տարի 2 ամիս 13 օրը, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով երեք տարվա փորձաշրջան, և ամբաստանյալն անհապաղ ազատ արձակվեց կալանքից՝ հենց դատարանի դահլիճում:
Ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելը, և դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով, ապա կիրառեց համաներման մասին որոշումն, ու նա ազատվեց պատժից: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Մնացական Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելը, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, իրացնելը, և դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Մառլեն Մուրադյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով, նա համաներման որոշման կիրառմամբ ազատվեց պատժից:
Ամբաստանյալ Վահե Ստեփանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ի դեպ, նա իր վերջին խոսքում նշել էր, որ բանկին պատճառված վնասի իր մասը կմարի, սակայն այժմ այն մարելու հնարավորություն չունի:
Դատավճռով «Հայբիզնեսբանկ»-ի քաղհայցը չմարված գումարի մասով թողնվեց առանց քննության՝ բանկը կարող է քաղհայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:
Դատավճիռն ընդմիջվեց դահլիճից մի խումբ երիտասարդների կողմից հայհոյանքներով ուղեկցված քաշքշուկի պատճառով: Դատական կարգադրիչները թույլ չտվեցին, որպեսզի նրանք ճեղքեն ու անցնեն դեպի կալանքի մեջ գտնվող տղամարդ ամբաստանյալները, ըստ ամենայնի, նրանց «ընդվզումը» նրանցից մեկի դեմ էր ուղղված, ապա դատական կարգադրիչները նրանց դահլիճից դուրս մղեցին:
Սակայն դրանով միջադեպը չսպառվեց՝ դատարանի շենքից դուրս նրանք ագրեսիվ պահվածք դրսևորեցին նաև դատական նիստը լուսաբանող լրագրողուհիների հանդեպ՝ նրանց ուղղությամբ շպրտելով ջրով լիքը պլաստիկե շշեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ