ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվեց ՃԵԿ-ը խախտելու և անզգուշությամբ 4 անձի մահ պատճառելու մեղադրանքում 02/23/2016 18:32 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու մեջ մեղադրվող 30-ամյա Արտյոմ Գալստյանին արդարացրեց:
Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեց Արտյոմ Գալստյանի պաշտպան Շիրվանզադե Վարդանյանը՝ հավելելով, որ դատարանի գնահատմամբ՝ Արտյոմ Գալստյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել:
Նշենք, որ մեղադրող դատախազն իր մեղադրական ճառում միջնորդել էր Ա. Գալստյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Գալստյանը 2013 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայով իր կին Արմինե Ալաբերքյանի, նրա մայր Ռիտա Հովհաննիսյանի և 3 երեխաների՝ Ա. Գալստյանի, Ն. Գալստյանի և Մ. Գալստյանի, կնոջ քույր Անի Ալաբերքյանի հետ միասին ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղից ուղևորվել են Վանաձոր քաղաք:
Երևան-Վանաձոր ավտոճանապարհով ընթանալով՝ ժամը 19:00-ի սահմաններում անցել է Քուչակ գյուղը, և ավտոմեքենան շուրջ 60կմ/ժ արագությամբ մոտակա լույսերով վարել դեպի Ապարան քաղաք: Այդ պայմաններում Արտյոմ Գալստյանը, ունենալով «ՎԱԶ 21-214» մակնիշի ավտոմեքենայի հետ մինչ այդ տեղի ունեցած բախումից հետո Ապարան քաղաք տանող ուղեմասում կանգնած վիճակում գտնվող «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու հնարավորություն, ինչպես նաև տվյալ ավտոմեքենայի եզրաչափային (գաբարիտային) լույսերի միացված, այնպես էլ՝ չմիացված վիճակում լինելու պայմաններում, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենան մինչև ընդհարման տեղին հասնելը կանգնեցնելու, կամ էլ երթևեկության համար անվտանգ կերպով «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենային շրջանցելու համար և թույլ է տվել ՃԵԿ-ի 67-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որոնցով պայմանավորել ընդհարման առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից և իր ավտոմեքենայի առջևի մասով բախվել է երթևեկելի մասում կանգնած «ԳԱԶ 53-12» ավտոմեքենայի հետևի ձախ մասին, վթարի ենթարկվել, որի վարորդ Անդրանիկ Ղազարյանի կողմից թույլ է տրված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և ՃԵԿ-ի 23-րդ կետի պահանջներին հակասող գործողությունները՝ ավտոմեքենան շահագործելով դրա վթարային լույսերի ազդանշանային համակարգը տեխնիկապես անսարք և անաշխատունակ վիճակում, իսկ «ՎԱԶ 21-214» մակնիշի ավտոմեքենայի հետ ընդհարումից հետո՝ իր վարած ավտոմեքենայի հետ՝ առնվազն 30 մետր հեռավորության վրա չտեղադրելով «Վթարային կանգառ» ճանաչման նշան կամ թարթող կարմիր լապտերիկ, տեխնիկական տեսակետից պատճառական կապի մեջ չեն «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայի հետ տվյալ ընդհարման առաջացման հետ:
Ավտովթարի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևորներ Անի Աշոտի Ալաբերքյանին, Ռիտա Սերգեյի Հովհաննիսյանին, Արեգ Արտյոմի Գալստյանին և Մանե Արտյոմի Գալստյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Աշոտի Ալաբերքյանի և Նարեկ Արտյոմի Գալստյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Արտյոմ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ