ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարոն Մարգարյան. «Այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը» 02/23/2016 19:37 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2016 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրել է, որ այս տարի ևս երկու շախմատի դպրոց կբացվի Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ու մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը կլինի շարունակական:
«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք, ի դեպ, գործում են անվճար և հնարավորություն են ընձեռում բացահայտելու բազմաթիվ տաղանդաշատ երեխաների: Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մեր այս քաղաքականությունն իսկապես հաջողվեց ու ես, թե որպես Երևանի քաղաքապետ, և թե որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը: Նաև համոզված եմ, որ ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս մրցաշարերը հրաշալի հնարավորություն են մեր շախմատիստ փոքրիկների և պատանիների համար, որ էլ ավելի կատարելագործեն իրենց շախմատային հմտություններն ու նաև միջազգային հարթակներում շարունակեն բարձր պահել Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը», - ընդգծել է քաղաքապետը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն իր հերթին շնորհավորելով առաջնության մասնակիցներին, առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի հստակ ու նպատակային քաղաքականությունն՝ ուղղված մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ու ծրագրերի իրականացմանը:
«Մարզաձևի զարգացման մասով մայրաքաղաքում վերջին տարիներին գրանցված զգալի փոփոխություններն իսկապես ողջունելի են ու կարևոր: Եվ կարող եմ միանշանակ փաստել, որ այս տաղանդաշատ ու շախմատասեր փոքրիկների համար այսօր մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ են ապահովված առաջ գնալու և նորանոր բարձունքներ նվաճելու համար»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:
Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առաջնությունը սպասարկող մրցավարներն ու մայրաքաղաքի մի շարք շախմատի դպրոցների տնօրեններ էլ արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի զարգացման ու մասսայականացման, ինչպես նաև մրցաշարերի անցկացման հարցում ցուցաբերած մշտական աջակցության ու հետևողական քաղաքականության համար, մասնակիցների անունից «Երևան քաղաքի պատանեկան առաջնություն» խորհրդանշական հուշամեդալ է հանձնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ