Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Դատավորի օգնականը քավության նոխազ է դարձել. գործը վրեժխնդրության ու զրպարտանքի արդյունք է 02/23/2016   21:28  |  Դատական ռեպորտաժներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանն այսօր ցուցմունք տալով դատարանին՝ խնդրեց իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի՝ իրեն առաջադրված մեղադրանքը իրականության չի համապատասխանում, գործը կեղծ է և շինծու, և այս ամենը տուժողի վրեժխնդրության և զրպարտանքի արդյունք է, քանի որ նրա որդուն դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատական նիստերի դահլիճից կալանավորել է:

Ա. Կարապետյանը նշեց, որ, մինչև այս գործով տուժող Ալինա Հովհաննիսյանի որդու գործի դատարան մուտք լինելը, ինքը Ալինային չի ճանաչել, նրա հետ որևէ կապ չունի ունեցել, իսկ նրա հետ առնչվել է դատավորի հանձնարարությամբ:

Այսպիսով, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից ԵԷԴ/0047/01/14 քրեական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորի օգնական Արմինե Կարապետյանը դատավարական փաստաթղթերը հանձնելու նպատակով գործի միջից վերցել է հեռախոսահամար և զանգահարել, որպեսզի ամբաստանյալը դատարան գնա և վերցնի այդ փաստաթղթերը,  հեռախոսազանգին պատասխանել է ամբաստանյալի մայրը՝ Ալինա Հովհաննիսյանը:

Դատավարական փաստաթղթերը նրանց առձեռն հանձնելու պատճառն եղել է այն, որ ամբաստանյալին ուղարկված ծրարը ետ է վերադարձվել մակագրմամբ՝ նշված հասցեն թերի է:

Փաստաթղթերը հանձնելու ժամանակ ամբաստանյալի մայրը դատավորի օգնականին պատմել է, որ դատախազ Ափյանն իրենց  ասել է՝ չվախենան, որ տուգանք է միջնորդելու, իսկ  դատարանն էլ ուզած-չուզած տուգանք է տալու:

Կարապետյանի խոսքով՝ ինքը զարմացել է և ասել, որ ոչ ոք իրավունք չունի դատարանի անունից երաշխիքներ տալու, ի վերջո դատարանն է դատական ակտ կայացնելու: Սակայն հետագայում պարզվել է գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Ավետիս Ափյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, նախապես ամբաստանյալ Գարիկ Եսայանին և նրա մորը խոստումներ ու երաշխիքներ է տվել:

Ըստ Արմինե Կարապետյանի՝ դատավոր Վ. Գրիգորյանը գործն ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ գործից բացակայում է մեղադրյալի անձնագիրը, և դատավորի հանձնարարությամբ կրկին Կարապետյանը զանգահարել ու խնդրել է, որ նրա անձնագիրը բերեն դատարան, ամբաստանյալի մայրը ներկայացել է դատարան, սակայն հայտնել է, որ ինչ-որ գործարքների մեջ են և անձնագիրը կներկայացնի մի քանի օր հետո:

«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը

Այս հանդիպման ժամանակ, դատավորի օգնականի խոսքով, ամբաստանյալի մայրն ասել է, որ իրենց ծանոթներից մեկը, ով ոստիկանության աշխատող է, իրենից 2000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ որդու հարցերը դատարանում կարգավորելու համար, որպեսզի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակվի:

Դատավորի օգնականի խոսքով՝ ինքը զայրացել է ամբաստանյալի մոր վրա և ասել, որ ոչ ոքի գումար չտան, քանի որ իրենց կխաբեն:

Դատավորի օգնականի և ամբաստանյալի միջև 3 հանդիպումը կայացել է կրկին ամբաստանյալի անձնագիրը դատարան ներկայացնելու հարցի նպատակով, թեև այս հանդիպմանը ամբաստանյալի մայրը կրկին անձնագիրը իր հետ բերած չի լինում, սակայն դատավորի օգնականին հայտնում է, որ ոստիկանության համակարգի ծանոթ աշխատակիցը այս անգամ էլ 5000 ԱՄՆ դոլար է պահանջել իրենից՝ գործը գլուխ բերելու նպատակով:

Ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի՝  ինքը կրկին հորդորել է գումար չտալ ոչ ոքի:

Այդ մասին դատավորը տեղեկանում է իր օգնականի միջոցով և զայրանում, ասելով՝  «զգուշացրել ես, որ ոչ մեկի գումար չտան, քանի որ դրանով կշահարկվի դատարանի հեղինակությունը»:

Արմինե Կարապետյանի հավաստմամբ՝ Գարիկ Եսայանի վերաբերյալ գործով դատավճռի հրապարակումից հետո, երբ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մտել է իր աշխատասենյակ, որտեղ եղել են դատավորի օգնական Ա. Կարապետյանը, օպերլիազոր Հովհաննես Դավթյանը, ով փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի ամբաստանյալին մեկուսարան տանի, այդ ժամանակ դատավորի աշխատասենյակ է մտել դատախազ Ավետիս Ափյանը՝ կարմրած, քրտնած, լարված և դիմելով դատավորին ասել է, որ «Թորգոմիչ, այս ինչ արեցիք,  եկեք վճիռը փոխեք: Էս գործով ԿԿԲ-ն տեղյակ է և ԿԿԲ-ում ձայնագրություններ կան»:

Ի պատասխան դատախազի՝ Թորգոմիչն էլ ասել է. «Ի՞նչ է նշանակում արի վճիռը փոխի, դու լրիվ բանականությունդ կորցրել ես»:  ԿԿԲ-ի ձայնագրությունների վերաբերյալ էլ դատավորն ասել է, որ «մտահոգվելու ոչինչ չունի, դու մտահոգվի» և զայրանալով դատախազին դուրս է հրավիրել իր աշխատասենյակից:

Արմինե Կարապետյանն իր ցուցմունքում հայտնեց, որ իրեն մեղադրանք  է առաջադրվել խաբեության եղանակով խարդախություն կատարելու մեջ, «ես ինչպե՞ս կարող էի խաբեության եղանակով գումարի հափշտակության փորձ կատարել, երբ նախապես տեղյակ էի, որ դատավորը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածին 2-րդ մասին 2 կետով պարտադիր պատիժ է նշանակում ազատազրկման ձևով: Ինչպե՞ս կարող էի Ալինա Հովհաննիսյանից պահանջած գումարի դիմաց նրան խոստանալ ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակի սահմանում, չէ որ ես ոչ մի երաշխիք չունեի, որ գումարը ստանալուց հետո Գարիկն ազատազրկման հետ կապված պատժի չի ենթարկվի: Չէ որ այս դեպքում կկանգնեի փաստի առաջ»,- ասաց Կարապետյանը` հավելելով. «ստացվում է, որ ես կամ պետք է խելագար լինեի կամ էլ պետք է գործարքի մեջ մտնեի դատավորի հետ»:

Նա նաև նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով 1,5 տարի տևած գործի քննության ընթացքում ապացույցներ ձեռք չեն բերվել այդ փաստով և դատավորի վերաբերյալ գործի մասը քննիչի որոշմամբ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարապետյանը գտնում է, որ այս ամենը ուղղված է  եղել դատավորի դեմ, քանի որ Վ. Գրիգորյանը բազմաթիվ անգամներ կարճել կամ արդարացրել է  Ափյանի և մյուս դատախազների գործերը, բայց քանի որ ամբաստանյալի մոր հետ առնչվել է ինքը, և Վլադիմիր Գրիգորյանը նրա հետ որևէ առնչություն չի ունեցել, այս գործով քավության նոխազ դարձել է ինքը, և իր միջոցով փորձել են վրեժխնդիր լինել Վլադիմիր Գրիգորյանից:

Դատավորի օգնականը նաև նշեց, որ դատախազ Ափյանը և ամբաստանյալի մայրն ակտիվ հեռախոսային կապի մեջ են գտնվել,  այդ մասին վկայում է գործում ապացույց ճանաչված նրանց հեռախոսազանգերի վերծանումները:

Ավելին, ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի, դատախազ Ափյանը և ամբաստանյալ Գարիկի մայրը Ալինա Հովհաննիսյանը սիրային կապի մեջ են գտնվել:

Ա. Կարապետյանը նաև նշեց,  որ ոչ միայն դատախազը չի հեռացվել աշխատանքից, նրա արարքին քրեաիրավական գնահատական չի տրվել, այլև «ամենազորեղ այդ անձը դատախազության ղեկավարության հովանավորչությամբ մինչև օրս շարունակում է պաշտոնավարել՝ իր գործունեությամբ և գոյությամբ վարկաբեկելով դատախազության համակարգը»:

Նա նաև նշեց, որ աշխատանքից ազատվել է ՀՔԾ-քննիչ Ազատ Հարությունյանը, ով ոչ միայն փորձել է Ալինա Հովհաննիսյանից ցուցմունք կորզել Կարապետյանի դեմ, այլև գործով վկա Կարեն Օհանյանի վրա ճնշում է գործել:

Ըստ ամբաստանյալ Կարապետյանի՝ ՀՔԾ- քննիչի կողմից ճնշումներ են գործադրվել նաև իր վրա. ՀՔԾ քննիչն ասել է՝ «գիտեմ, որ դու անմեղ ես, արի դատավորիդ վրա ցուցմունք տուր, քեզ բաց թողնեմ, նրան կալանավորեմ»: Կարապետյանն այս մասին նախկինում չի բարձրաձայնել՝ չցանկանալով  երիտասարդ քննիչին վատություն անել:

Այսպիսով Կարապետյանը գտնում է, որ այս ամենի հեղինակը և կազմակերպիչը դատախազ Ափյանն է, քանի որ դատավճռի հրապարակումից 2,5 ամիս gh] ամբաստանյալի մայրը որևէ հաղորդում չի տվել, և որ այս գործը դատախազ Ավետիս Ափյանի սադրանքն է, որպեսզի կոծկի իր անբարոյական և հակաբարոյական վարքագիծը:

 


Հարակից հրապարակումներ`

15:35 15/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազի ու դատավորի լարված փոխհարաբերություններից ծնված գո՞րծ
14:16 12/02/2016  |  Քրեական խրոնիկոն«Պրիլիչնի մարդիկ եք, ինչքան կարաք տաք երեխու համար». դատարանում հետազոտվեցին հեռախոսազրուցների վերծանումները
15:38 01/02/2016  |  Դատական ռեպորտաժներ«Թորգոմիչ, արի վճիռդ փոխի, գործով ձայնագրություն կա, ԱԱԾ-ն տեղյակ է». Դատախազը՝ դատավորին
11:27 23/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականի գործով դատարանում հարցաքնվել է դատախազը
16:04 15/12/2015  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալի մայրը՝ դատախազին. «Գնա մտի դատավորի մոտ, ասա թող դատավճիռը փոխի», «քթից բերելու եմ»
14:24 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին ծանոթ մտերիմներ են գտել, սակայն օգնել չի հաջողվել. տուժողի որդին դատապարտվել է ազատազրկման
19:27 17/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Ոչ մեկին մի հավատա, բոլորը Ճ-եր են». դատավորի օգնական ամբաստանյալը՝ տուժողին
22:23 10/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը
18:34 23/09/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավորի օգնականի գործը վերամակագրվել է
12:46 21/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. գործը մակագրվել է նույն դատավորին

Արխիվ

[]