ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/21/2024 23:47
Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը
11/21/2024 23:33
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024 23:23
Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024 23:06
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/21/2024 22:53
Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/21/2024 22:36
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին
11/21/2024 22:22
Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
11/21/2024 22:11
Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/21/2024 21:35
Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/21/2024 21:24
Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը
11/21/2024 20:59
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ
11/21/2024 20:46
Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը
11/21/2024 20:36
Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/21/2024 20:35
Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/21/2024 20:32
Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ
11/21/2024 20:20
Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/21/2024 20:14
Եւս մեկ բրոնզե մեդալ
11/21/2024 20:07
«Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին
11/21/2024 19:59
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ
11/21/2024 19:42
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
11/21/2024 19:29
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/21/2024 19:20
Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան
11/21/2024 19:06
Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/21/2024 18:59
ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
11/21/2024 18:58
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
11/21/2024 18:51
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
11/21/2024 18:45
Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/21/2024 18:18
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
11/21/2024 18:01
Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք»
11/21/2024 17:56
Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/21/2024 17:52
Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում
11/21/2024 17:49
Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/21/2024 17:48
«Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը
11/21/2024 17:45
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
11/21/2024 17:22
Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/21/2024 17:16
Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան
11/21/2024 17:12
Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/21/2024 17:04
Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ
11/21/2024 16:40
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
11/21/2024 16:37
Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/21/2024 16:26
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
11/21/2024 16:24
Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ)
11/21/2024 16:22
ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
11/21/2024 16:15
Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային
11/21/2024 15:46
Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է
11/21/2024 15:45
Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ)
11/21/2024 15:30
Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
11/21/2024 15:19
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024 15:33
Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը
11/20/2024 11:17
«Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024 20:14
Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր
11/20/2024 19:43
Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան
11/21/2024 13:58
ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան
11/21/2024 08:30
Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
11/20/2024 08:07
Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»
11/20/2024 12:51
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է
11/20/2024 07:58
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
11/20/2024 23:23
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/20/2024 08:18
Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ»
11/21/2024 08:17
Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
11/21/2024 08:23
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
11/20/2024 19:01
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
11/20/2024 18:20
Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
11/21/2024 14:49
Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
11/20/2024 20:00
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/21/2024 16:37
Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
Կալանավորման խայտառակ հիմնավորումները քարե դարից են. Հայկ Ալումյան 02/22/2016 11:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ինչպես և տասը, քսան, հիսուն տարի առաջ, այսօր էլ Հայաստանում գերակշռում է խափանման միջոց կալանավորումը: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նկատելով՝ բավական է, որ մարդուն մեղադրանք առաջադրվի միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, միանգամից քննիչները գերակշռող մեծամասնությամբ դատարան միջնորդություն են ներկայացնում՝ անձին կալանավորելու վերաբերյալ:
«Այս առումով փոփոխությունը միայն այն է, որ եթե քսան տարի առաջ դատախազն էր քննիչի միջնորդությունը քննարկում ու որոշում կայացնում անձին կալանավորելու մասին, 1998թ.-ից սկսած դա անում են դատարանները»:
Սկզբնապես թվում էր, թե դատարանները հակված չեն լինի բոլորին կալանավորելու, թե դատարանները կլինեն ավելի անկախ և անաչառ` հաշվի առնելով այն, որ դատախազը մեղադրանքի կողմում է հանդես գալիս, իսկ դատարանը՝ ոչ:
«Մենք շատ մեծ հավանականություն էինք տեսնում, որ դատարաններն ավելի օբյեկտիվ կլինեն, ավելի անաչառ կլինեն` կալանավորման վերաբերյալ միջնորդություններ քննարկելիս, և ավելի քիչ անձանց կկալանավորեն, քանի որ, ի վերջո, խոսքը վերաբերում է այնպիսի անձանց, ովքեր դեռ մեղավոր չեն, դեռ իրենց վերաբերյալ գործը քննվում է: Մեր սպասելիքները չարդարացան, մեր դատարանները կալանավորում են ոչ պակաս, քան դատախազներն էին նախկինում կալանավորում: Մեր դատարաններն այսօր նախաքննության ընթացքում շատ ժամանակ ավելի վատ ու ավելի մեղադրական են իրենց դրսևորում, քան դատախազները` Խորհրդային Միության ժամանակ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Եվ պատճառն այն չէ, որ օրենսդրությունն այն չէ, հակառակը` համեմատելով երկրի օրենսդրությունը, օրինակ, մարդու իրավունքների տեսանկյունից լավագույն փաստաթղթերից մեկի՝ Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հետ՝ ճիշտ հակառակ տեսակետն է ձևավորվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ Խափանման միջոց կիրառելու հիմքերը, ոչնչով չի զիջում, անգամ մարդու իրավունքներն ավելի բարձր մակարդակով է պաշտպանում, քան Եվրոպական կոնվենցիայի հինգերորդ հոդվածը՝ Ազատության կամ անձնական անձեռնմխելիության իրավունք, դրա հետ կապված նաև՝ Եվրոպական դատարանի դատական պրակտիկան:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ, օրինակ, եթե Կոնվենցիայի հիշյալ հոդվածն ու դրա հետ կապված ՄԻԵԴ որոշումներն ասում են՝ եթե հավանականություն կա, որ անձը կարող է թաքնվել քննությունից կամ քննությանը խոչընդոտել, ապա անձը կարող է կալանավորվել, և կալանավորումն իրավաչափ է, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածն այդպես չի ասում՝ եթե հավանականություն կա, որ անձը կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, դա որևէ խափանման միջոց ընտրելու հիմք է:
«Այս դեպքում ի՞նչն է պատճառը, որ մեր դատարաններն այս աստիճան հետամնաց են, այսինքն՝ ԽՍՀՄ դատախազությունից ավելի լավը չեն: Նախևառաջ խնդրի զգալի մասը գալիս է Վճռաբեկ դատարանից. եթե առաջին ատյանի դատարանները, Վերաքննիչ դատարանը ունենային մտավախություն, որ ապօրինի կալանավորումների գործերով Վճռաբեկ դատարանը կդրսևորի փոքր-ինչ սկզբունքայնություն, օրենքի նկատմամբ փոքր-ինչ հարգանք, գոնե մի քիչ, հավատացեք, այս խայտառակ վիճակը չէր լինի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանը ոչ միայն չի հարգում օրենքը, մարդու իրավունքները, այլև չի հարգում սեփական որոշումները:
Ոչ ոք թող չմտածի, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդպիսի որոշումներ կայացնելը գալիս է օրենքի նկատմամբ հարգանքից, ես հավատացնում եմ, այդպիսի դրդումներ այդ ատյանը չունի: Հերթական անգամ, երբ որ Եվրոպական դատարանում որևիցե մի գործով Հայաստանն ընկնում է խայտառակ վիճակի մեջ ու սպասվում է, որ մոտակա ամիսներին մի խայտառակ վճիռ է լինելու Հայաստանի դեմ, մեր Վճռաբեկ դատարանը նոր այդ պրոբլեմը հայտնաբերում է և գործերից մեկով կայացնում, այսպես կոչված, «նախադեպային որոշում», որ ցույց տա՝ տեսեք, մենք կայացրեցինք նախադեպային որոշում, այսուհետև, օրինակ, գրավի միջնորդունը չի կարելի մերժել՝ ելնելով զուտ նրանից, որ անձը մեղադրվում է առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կատարման մեջ:
Բայց նույն այդ Վճռաբեկ դատարանը ժամանակին այդ խնդիրը չէր նկատել, վճռաբեկ բողոքն այդ հիմքով վարույթ չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ այստեղ իրավունքի հետ կապված ինչ-որ մի լուրջ խնդիր չկա, գործը գնացել, հասել էր ՄԻԵԴ, արդեն Հայաստանն այնտեղ անխուսափելիորեն պարտվելու է, այստեղ ինչ-որ գործով Վճռաբեկ դատարանը, մի փոքր առաջ ընկնելով, որոշում է կայացնում, որ ցույց տա՝ տեսեք, մենք ինչ առաջադեմ ենք, մենք Եվրոպական կոնվենցիան մեր օրենքներից բարձր ենք դասում:
Գլխավոր պրոբլեմներից մեկը մեզ համար մնում է Վճռաբեկ դատարանը. վերջինիս դիրքորոշումը փոքր-ինչ փոխվելու դեպքում մեր կալանավորման հետ կապված խնդիրներն անմիջապես կսկսեն լուծվեն»,- նշեց Հ.Ալումյանը՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանն ավելի շատ ոստիկանական մարմին է: Նա հույս հայտնեց, որ Վազգեն Ռշտունու՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուց հետո ինչ-որ մի բան կփոխվի:
Մեղքի առյուծի բաժին ունեն, ըստ Հ.Ալումյանի, փաստաբանները. «Ես չեմ կարողանում ներել ինձ ու իմ կոլեգաներին, որ մենք 2004, 2005, 2006, 2007թթ.-ին, մինչև այսօր, չհեղեղեցինք Եվրոպական դատարանը կալանավորման հետ կապված գանգատներով: Եթե մենք սրանից 10-12 տարի առաջ կալանավորման խայտառակ որոշումների դեմ, որոնք մինչև այժմ էլ կայացվում են, սկսեինք հեղեղել Եվրոպական դատարանը գանգատներով, 7-8 տարի առաջ Հայաստանում կալանավորման հետ կապված իրավախախտումներն արդեն վերջնականապես վերացված կլինեին:
Մենք շատ քիչ դիմեցինք՝ մեկը ես, ես ինձ չեմ առանձնացնում, գուցե և դնում եմ առաջին մեղավորներից մեկի տեղում, որովհետև ես էլ դա կարող էի անել, ու, ցավոք, շատ քիչ եմ արել»:
Հայկ Ալումյանն ընդգծեց նաև, որ առհասարակ դատական համակարգի առողջացման միակ ուղին, հնարավորությունը, լծակը ուժեղ փաստաբանությունն է: Դատական համակարգն իր մեջ ինքնառողջացման շարժիչ ուժ չունի, սեփական սխալները հայտնաբերելու և ուղղելու մեխանիզմ չունի, և դա բնորոշ չէ որևէ իշխանական ճյուղի որևէ տեղ: Պետք է լինի դրական իմաստով ուժեղ սոցիալական ճնշում այդ կառույցի վրա, որպեսզի այդ կառույցը, չցանկանալով, դիմադրելով, այնուամենայնիվ գնա առողջացման:
Դատարանը պետք է վախենա օրենքը խախտել՝ ի վնաս փաստաբանի պաշտպանյալների, որովհետև ինքը պետք է իմանա, որ փաստաբանն այնպիսի ընթացք կտա այդ խախտումներին, որ ինքը կարող է վաղը չաշխատել: Բայց այսօր դատարանը վախենում է, օրինակ, դատախազությունից, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը վախենում է Ազգային անվտանգության ծառայությունից, ոչ միայն վախենում է, այլ դիտում է նրան որպես անմիջական վերադաս, դրա համար պատրաստ է նրա ցանկացած միջնորդություն բավարարել:
Ես չեմ խոսում Սուրիկ Խաչատրյանի ու նրա ազգականների մասին, ես խոսում եմ հասարակ մարդկանց, բնակչության 99 տոկոսի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ բանտերը լեփ-լեցուն են ընդամենը հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող մարդկանցով, որոնց երևի 70-80 տոկոսը այնտեղ պետք է չգտնվեին:
«Իրավիճակը գնալով չի լավանում, այլ գնալով վատանում է, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Խայտառակ հիմնավորումները, որոնցով կալանավորվում են անձինք, քարե դարից են, քարե մահակով մարդու գլխին խփում են, հետո են որոշում ինչ անել»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանի գնահատմամբ՝ դրական է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով խափանման միջոցների տեսակների ավելացումը, միաժամանակ մի քանի խափանման միջոց կիրառելու հնարավորությունը, որով լուրջ երաշխիքներ են ստեղծվում, որ անձը նախաքննության ժամանակ չի փախչի կամ քննությանը չի խոչընդոտի:
Սակայն, ըստ փաստաբանի, «ինչպես միշտ, դրականը այնպիսի անհանգստություն ու տագնապ է առաջացնում իրենց մոտ, որ անպայման պետք է առավել վատթար բացասականն էլ անեն, որ հանկարծ մեկը չմտածի՝ ինչո՞ւ այսպիսի լավ բան արեցին»:
Արդյունքում նախատեսվեց՝ միայն այն, որ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, արդեն բավարար է, որ նա առաջին մեկ ամիսը կալանքի մեջ անցկացնի: «Այդ դեպքում դատարանի դերը ո՞րն է, ինչո՞ւ է դատարանը կալանավորում, թող քննիչն էլ կալանավորի»:
Հայկ Ալումյանը հակադարձեց բանավեճի ժամանակ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հեղինակների պնդմանն առ այն, որ հիշյալ դրույթը չի հակասում Եվրոպական կոնվենցիային:
Փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ն ունի հստակ դիրքորոշում բազմաթիվ գործերով, որտեղ ասվում է՝ կանխավարկածը միշտ ազատ արձակման օգտին է, այսինքն՝ սրանից բխում է, որ չի կարող լինել կանխավարկած, որ եթե մարդը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, պետք է լինի կանխավարկած, որ ինքը մեկ ամիս պետք է լինի կալանքի տակ:
«Դա կոպիտ կերպով հակասում է Եվրոպական դատարանի դիրքորոշմանը»,- ասաց Հ.Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]