ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2015 թվականին Երևանում քանդվել է 74 ապօրինի շինություն 02/22/2016 18:08 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են վերոնշյալ օղակների բոլոր աշխատակիցները: Ամփոփելով քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները` Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ 2015թ.-ին մայրաքաղաքում ինքնակամ շինությունների և հողազավթումների մասով կազմվել է 307 արձանագրություն, նույն ժամանակահատվածում քանդվել է 74 ապօրինի շինություն:
Առանձնակի կարևորելով ամենօրյա հսկողության շարունակականության ապահովումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է:
«Ապօրինի ցանկացած շինարարություն կասեցվելու է, նման կառույցներն էլ քանդվելու են: Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես լինելու է կոշտ և անհանդուրժողական, որևէ զիջում չի լինելու: Սա ձեզ համար պետք է լինի հստակ աշխատակարգ, ու այս պահանջից ցանկացած շեղում կգնահատվի որպես աշխատանքային պարտականությունների թերացում՝ իր բոլոր հետևանքներով», - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:
«Ապօրինի շինարարության դեպքերն առավել անընդունելի են՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը հնարավորին պարզեցրել ու հեշտացրել է օրինական շինթույլտվություններ ստանալու ընթացակարգը: Եվ հենց այս տեսանկյունից է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է չհանդուրժի որևէ տեսակի ապօրինաշինություն: Ի դեպ, կանխարգելելը չի նշանակում միայն գնալ ու քանդել ապօրինի կառույցը: Քաղաքացիների հետ աշխատանքներ տարեք ու մարդկանց իրազեկեք, որ ապօրինի շինությունները քանդելուց բացի, քաղաքացին նաև ֆինանսական տույժի է ենթարկվում, մինչդեռ կարող է այդ ամենից խուսափել, եթե առաջնորդվի օրենքով սահմանված կարգով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ոչ այնքան գոհացուցիչ գնահատելով Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության 2015թ.-ին կատարած աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է լինել առավել հետևողական և պատասխանատու նշված ոլորտներում կանոնակարգված աշխատանք իրականացնելու հարցում:
«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ ձեր թերի աշխատանքի արդյունքում տուժում է Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը, ինչը թույլ չեմ տա որևէ մեկին: Ձեր ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանքով միայն կկարողանաք վայելել հանրության վստահությունը, ինչն էլ ձեր աշխատանքի ամենաարդարացի գնահատականն է լինելու: Եվ ուրեմն պահանջում եմ ձեզանից լինել հետևողական և անհանդուրժող ցանկացած ապօրինության հայտնաբերման և կանխման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ