Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կալանավորման խայտառակ հիմնավորումները քարե դարից են. Հայկ Ալումյան 02/22/2016   11:54  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ինչպես և տասը, քսան, հիսուն տարի առաջ, այսօր էլ Հայաստանում գերակշռում է խափանման միջոց կալանավորումը: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նկատելով՝ բավական է, որ մարդուն մեղադրանք առաջադրվի միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, միանգամից քննիչները գերակշռող մեծամասնությամբ դատարան միջնորդություն են ներկայացնում՝ անձին կալանավորելու վերաբերյալ:
 
«Այս առումով փոփոխությունը միայն այն է, որ եթե քսան տարի առաջ դատախազն էր քննիչի միջնորդությունը քննարկում ու որոշում կայացնում անձին կալանավորելու մասին, 1998թ.-ից սկսած դա անում են դատարանները»:   
 
Սկզբնապես թվում էր, թե դատարանները հակված չեն լինի բոլորին կալանավորելու, թե դատարանները կլինեն ավելի անկախ և անաչառ` հաշվի առնելով այն, որ դատախազը մեղադրանքի կողմում է հանդես գալիս, իսկ դատարանը՝ ոչ:
 
«Մենք շատ մեծ հավանականություն էինք տեսնում, որ դատարաններն ավելի օբյեկտիվ կլինեն, ավելի անաչառ կլինեն` կալանավորման վերաբերյալ միջնորդություններ քննարկելիս, և ավելի քիչ անձանց կկալանավորեն, քանի որ, ի վերջո, խոսքը վերաբերում է այնպիսի անձանց, ովքեր դեռ մեղավոր չեն, դեռ իրենց վերաբերյալ գործը քննվում է: Մեր սպասելիքները չարդարացան, մեր դատարանները կալանավորում են ոչ պակաս, քան դատախազներն էին նախկինում կալանավորում: Մեր դատարաններն այսօր նախաքննության ընթացքում շատ ժամանակ ավելի վատ ու ավելի մեղադրական են իրենց դրսևորում, քան դատախազները` Խորհրդային Միության ժամանակ»,- ասաց Հայկ Ալումյանը: 
 
Եվ պատճառն այն չէ, որ օրենսդրությունն այն չէ, հակառակը` համեմատելով երկրի օրենսդրությունը, օրինակ, մարդու իրավունքների տեսանկյունից լավագույն փաստաթղթերից մեկի՝   Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հետ՝ ճիշտ հակառակ տեսակետն է ձևավորվում՝ ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ Խափանման միջոց կիրառելու հիմքերը, ոչնչով չի զիջում, անգամ մարդու իրավունքներն ավելի բարձր մակարդակով է պաշտպանում, քան Եվրոպական կոնվենցիայի հինգերորդ հոդվածը՝ Ազատության կամ անձնական անձեռնմխելիության իրավունք, դրա հետ կապված նաև՝ Եվրոպական դատարանի դատական պրակտիկան:  
 
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ, օրինակ, եթե Կոնվենցիայի հիշյալ հոդվածն ու դրա հետ կապված ՄԻԵԴ որոշումներն ասում են՝ եթե հավանականություն կա, որ անձը կարող է թաքնվել քննությունից կամ  քննությանը խոչընդոտել, ապա անձը կարող է կալանավորվել, և կալանավորումն իրավաչափ է, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածն այդպես չի ասում՝  եթե հավանականություն կա, որ անձը կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, դա որևէ խափանման միջոց ընտրելու հիմք է: 
 
«Այս դեպքում ի՞նչն է պատճառը, որ մեր դատարաններն այս աստիճան հետամնաց են, այսինքն՝ ԽՍՀՄ դատախազությունից ավելի լավը չեն: Նախևառաջ խնդրի զգալի մասը գալիս է Վճռաբեկ դատարանից. եթե առաջին ատյանի դատարանները, Վերաքննիչ դատարանը ունենային մտավախություն, որ ապօրինի կալանավորումների գործերով Վճռաբեկ դատարանը կդրսևորի  փոքր-ինչ սկզբունքայնություն, օրենքի նկատմամբ փոքր-ինչ հարգանք, գոնե մի քիչ, հավատացեք, այս խայտառակ վիճակը չէր լինի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ  Վճռաբեկ դատարանը ոչ միայն չի հարգում օրենքը,  մարդու իրավունքները, այլև չի հարգում սեփական որոշումները:
 
Ոչ ոք թող չմտածի, որ  Վճռաբեկ դատարանի կողմից այդպիսի որոշումներ կայացնելը գալիս է օրենքի նկատմամբ հարգանքից, ես հավատացնում եմ, այդպիսի դրդումներ այդ ատյանը չունի: Հերթական անգամ, երբ որ Եվրոպական դատարանում որևիցե մի գործով Հայաստանն ընկնում է խայտառակ վիճակի մեջ ու սպասվում է, որ մոտակա ամիսներին մի խայտառակ վճիռ է լինելու Հայաստանի դեմ, մեր Վճռաբեկ դատարանը նոր այդ պրոբլեմը հայտնաբերում է և գործերից մեկով կայացնում, այսպես կոչված, «նախադեպային որոշում», որ ցույց տա՝ տեսեք, մենք կայացրեցինք նախադեպային որոշում, այսուհետև, օրինակ, գրավի միջնորդունը չի կարելի մերժել՝ ելնելով զուտ նրանից, որ անձը մեղադրվում է առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կատարման մեջ: 
 
Բայց  նույն  այդ Վճռաբեկ դատարանը ժամանակին այդ խնդիրը չէր նկատել, վճռաբեկ բողոքն այդ հիմքով վարույթ չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ այստեղ իրավունքի հետ կապված ինչ-որ մի լուրջ խնդիր չկա,  գործը գնացել, հասել էր ՄԻԵԴ, արդեն Հայաստանն այնտեղ անխուսափելիորեն պարտվելու է, այստեղ ինչ-որ գործով Վճռաբեկ դատարանը, մի փոքր առաջ ընկնելով,  որոշում է կայացնում, որ ցույց տա՝ տեսեք, մենք ինչ առաջադեմ ենք, մենք Եվրոպական կոնվենցիան մեր օրենքներից բարձր ենք դասում:
 
Գլխավոր պրոբլեմներից մեկը մեզ համար մնում է Վճռաբեկ դատարանը. վերջինիս դիրքորոշումը  փոքր-ինչ փոխվելու դեպքում մեր  կալանավորման հետ կապված խնդիրներն անմիջապես կսկսեն լուծվեն»,- նշեց Հ.Ալումյանը՝  ընդգծելով, որ  Վերաքննիչ դատարանն ավելի շատ ոստիկանական մարմին է: Նա  հույս հայտնեց, որ Վազգեն Ռշտունու՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուց հետո ինչ-որ մի բան կփոխվի: 
 
Մեղքի առյուծի բաժին ունեն, ըստ Հ.Ալումյանի, փաստաբանները. «Ես չեմ կարողանում ներել ինձ ու իմ կոլեգաներին, որ մենք 2004, 2005, 2006, 2007թթ.-ին, մինչև այսօր, չհեղեղեցինք Եվրոպական դատարանը կալանավորման հետ կապված գանգատներով: Եթե մենք սրանից 10-12 տարի առաջ կալանավորման  խայտառակ որոշումների դեմ, որոնք մինչև այժմ էլ կայացվում են, սկսեինք հեղեղել Եվրոպական դատարանը գանգատներով, 7-8 տարի առաջ Հայաստանում կալանավորման հետ կապված իրավախախտումներն արդեն վերջնականապես վերացված կլինեին: 
 
Մենք շատ քիչ դիմեցինք՝ մեկը ես, ես ինձ չեմ առանձնացնում, գուցե և դնում եմ առաջին մեղավորներից մեկի տեղում, որովհետև ես էլ դա կարող էի անել, ու, ցավոք, շատ քիչ եմ արել»: 
 
Հայկ Ալումյանն ընդգծեց նաև, որ առհասարակ դատական համակարգի առողջացման միակ ուղին, հնարավորությունը, լծակը ուժեղ փաստաբանությունն է:  Դատական համակարգն իր մեջ ինքնառողջացման շարժիչ ուժ չունի, սեփական սխալները հայտնաբերելու և  ուղղելու մեխանիզմ չունի, և դա բնորոշ չէ որևէ իշխանական ճյուղի որևէ տեղ: Պետք է լինի դրական իմաստով ուժեղ սոցիալական ճնշում այդ կառույցի վրա, որպեսզի այդ կառույցը, չցանկանալով, դիմադրելով, այնուամենայնիվ գնա առողջացման: 
 
Դատարանը պետք է վախենա օրենքը խախտել՝ ի վնաս փաստաբանի պաշտպանյալների, որովհետև ինքը պետք է իմանա, որ փաստաբանն այնպիսի ընթացք կտա այդ խախտումներին, որ ինքը կարող է վաղը  չաշխատել: Բայց այսօր դատարանը վախենում է, օրինակ, դատախազությունից, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը վախենում է Ազգային անվտանգության ծառայությունից, ոչ միայն վախենում է, այլ դիտում է նրան որպես անմիջական վերադաս, դրա համար պատրաստ է նրա ցանկացած միջնորդություն բավարարել: 
 
Ես չեմ խոսում Սուրիկ Խաչատրյանի ու նրա ազգականների մասին, ես խոսում եմ հասարակ մարդկանց, բնակչության 99 տոկոսի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ բանտերը լեփ-լեցուն են ընդամենը հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող  մարդկանցով, որոնց երևի 70-80 տոկոսը այնտեղ պետք է չգտնվեին:
 
«Իրավիճակը գնալով չի լավանում, այլ գնալով վատանում է, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Խայտառակ հիմնավորումները, որոնցով կալանավորվում են անձինք, քարե դարից են, քարե մահակով մարդու գլխին խփում են, հետո են որոշում ինչ անել»,- ասաց փաստաբանը: 
 
Հայկ Ալումյանի գնահատմամբ՝ դրական է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով խափանման միջոցների տեսակների ավելացումը, միաժամանակ  մի քանի խափանման միջոց կիրառելու հնարավորությունը, որով  լուրջ երաշխիքներ են ստեղծվում, որ անձը նախաքննության ժամանակ չի փախչի կամ քննությանը չի խոչընդոտի:
 
Սակայն, ըստ փաստաբանի, «ինչպես միշտ, դրականը այնպիսի անհանգստություն ու տագնապ է առաջացնում իրենց մոտ, որ անպայման պետք է առավել վատթար բացասականն էլ անեն, որ հանկարծ մեկը չմտածի՝ ինչո՞ւ այսպիսի  լավ բան արեցին»:
 
Արդյունքում նախատեսվեց՝ միայն այն, որ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, արդեն բավարար է, որ նա առաջին մեկ ամիսը կալանքի մեջ անցկացնի: «Այդ դեպքում դատարանի դերը ո՞րն է, ինչո՞ւ է դատարանը կալանավորում, թող քննիչն էլ կալանավորի»: 
 
Հայկ Ալումյանը հակադարձեց բանավեճի ժամանակ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հեղինակների պնդմանն առ այն, որ հիշյալ դրույթը չի հակասում Եվրոպական կոնվենցիային:
 
Փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ն ունի հստակ դիրքորոշում բազմաթիվ գործերով, որտեղ ասվում է՝ կանխավարկածը միշտ ազատ արձակման օգտին է, այսինքն՝ սրանից բխում է, որ չի կարող լինել կանխավարկած, որ եթե մարդը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, պետք է լինի կանխավարկած, որ ինքը մեկ ամիս պետք է լինի կալանքի տակ:
 
«Դա կոպիտ կերպով հակասում է Եվրոպական դատարանի դիրքորոշմանը»,- ասաց Հ.Ալումյանը:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

20:31 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Հայկ Ալումյանը շնորհակալություն է հայտնում ՄԻՊ աշխատակազմից՝ պարզապես փայլուն աշխատանքի համար
23:35 25/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Հայկ Ալումյանը ՄԻ Պաշտպանին խնդրում է հրատապ միջամտել՝ պաշտպանյալը խոշտանգվում է
17:27 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇատ ավելի հեշտ է տեսաձայնագրելը, քան ընթերակա գտնել ու բերել. Հայկ Ալումյան
21:48 06/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատարանը պիտակավորել է Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, առհասարակ չի անդրադարձել պաշտպանական կողմի փաստարկներին. Հայկ Ալումյան
21:14 31/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Բուդաղյանը հիմա փաստորեն ԱԱԾ պատանդ է. Հայկ Ալումյան
10:17 25/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Բուդաղյանը կորցրեց 120 հազար դրամ, սակայն դատավճիռ կայացնող դատավորը կորցրեց իր դեմքը. Հայկ Ալումյան
17:02 21/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏեղի ունեցավ այս գործով հերթական անարդարությունը. Հայկ Ալումյան
20:31 02/07/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի որոշումը չկատարելու պատճառները պարուրված են պետական գաղտնիքով. ԱԱԾ-ն մերժել է փաստաբանի հարցումը
20:43 15/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով՝ հայտնվում. Հայկ Ալումյան
20:41 21/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյան եղբայրներին ագրեսոր դարձնելու դատախազության սցենարը կտապալվի՝ ակնկալում է Հայկ Ալումյանը

Արխիվ

[]