Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Մխիթարյանը բրիտանական Squawka-ի աչքերով 02/20/2016   15:35  |  Մարզական

 
Բրիտանական «Squawka» կայքը ծավալուն հոդված է նվիրել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ անդրադառնալով 27-ամյա ֆուտբոլիստի խաղային էվոլյուցիային գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օրոք: Այս մասին գրում է armsport.am-ը:
 
«Պորտուի» դեմ խաղում գոլային փոխանցումը գրեթե անխուսափելի էր Մխիթարյանի համար, ով ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Եվրոպայում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում հայ ֆուտբոլիստն անմիջապես կապ է ունեցել 36 գոլերի հետ: Այնուամենայնիվ, մեկ տարի առաջ կիսապաշտպանը խորհրդանշում էր Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Բորուսիայի» բոլոր անհաջողությունները:
 
Հենրիխը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ 27.5 միլիոն եվրոյով: Նրա համար վճարված գումարը վկայում է այն դերի կարեւորության մասին, որը նա պետք է ստանձներ թիմում:
 
Նրա չափազանց աշխատասիրությունը ու հիանալի տեխնիկան օգնում էին այս ընթացքում, սակայն ինչ-որ բան անընդհատ պակասում էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում մինչեւ եզրափակիչ հարվածը կամ փոխանցումը: Մարդիկ Մխիթարյանի մեկնարկային մրցաշրջանը հիշում են ավելի շատ «Ռեալի» դեմ խաղում կատարած վրիպմամբ, քան 13 գոլով ու 10 գոլային փոխանցմամբ 46 հանդիպման ընթացքում:
 
(Բունդեսլիգա, Մխիթարյանի գոլերը 2013-2014 մրցաշրջանում)
 
2014-2015 մրցաշրջանը նրա համար ավելի բարդ դասավորվեց՝ հաշվի առնելով դորտմունդցիների անհաջողությունները: Սինձի Կագավայի վերադարձից հետո Հենրիխը տեղափոխվեց եզր, սակայն արդյունավետությունը չավելացավ: Յուրաքանչյուր շաբաթ, երբ նա աչքի չէր ընկնում, ավելի էր ճնշում նրան: Նույնիսկ այդ ժամանակ կիսապաշտպանն իսկապես հանդիսանում էր «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց նա աչքի չէր ընկնում եզրափակիչ գործողություններով՝ վիճակագրությունը բարելավելու համար: Այնուամենայնիվ, նա երբեք չի դադարել գնդակը փնտրելուց եւ միշտ հարմար պահի էր սպասում լավ անցում կատարելու համար:
 
Վերջապես փետրվարին նա կարողացավ գրավել «Շալկեի»՝ «Բորուսիայի» ամենասկզբունքային մրցակցի դարպասը, ինչից հետո քիչ էր մնում արտասվեր: Դա կիսապաշտպանի առաջին գոլն էր՝ սկսած օգոստոսից: Շարունակելով նման ոգով՝ նա աստիճանաբար բարելավեց իր մարզավիճակը:
 
Այժմ, խաղալով Թոմաս Տուխելի գլխավորությամբ, Հենրիխ Մխիթարյանն իսկապես ցույց տվեց, թե որքան լավն է: Նա ստեղծված էր այսպիսի ֆուտբոլ խաղալու համար:
 
Մեծ ճնշում կար մրցաշրջանի սկզբում, սակայն նրան հաջողվեց փոխել իր դորտմունդյան կարիերայի ընթացքը: Գերմանացի մասնագետը հույս դրեց հայ ֆուտբոլիստի վրա, եւ նա չհիասթափեցրեց: Հնարավոր է նոր մարզչի վստահությունը կամ պարզապես նոր խաղային սխեման Հենրիխից այլ խաղացող դարձրին: Օգոստոսին Մխիթարյանը զբաղեցրել էր Մարկո Ռոյսի ձախ եզրը, իսկ վերջինս տեղափոխվել էր հակադիր անկյուն: Տուխելի խաղային համակարգի շնորհիվ Մխիթարյանը հնարավորություն է ստանում հեշտությամբ ներխուժել տուգանային հրապարակ՝ խուճապ առաջացնելով պաշտպանների մոտ: Քանի որ այդ սխեման նոր էր մրցակիցների համար Հենրիխը գերազանց կերպով օգտվեց դրանից: Եվրոպա լիգայի որակավորման փուլի չորս խաղերում նա խփեց 5 գոլ ու կատարեց չորս արդյունավետ փոխանցում:
 
Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է եւ հաշվենկատ, քան նախորդ տարիներին. Մխիթարյանը հանդիսանում է անխնա հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը:
 
«Պորտուի» դեմ խաղալով աջ եզրում՝ Հենրիխը ստեղծել է 4 պահ՝ ներառելով մեկ գոլային փոխանցում:
 
Ձախ եզրում հանդես գալու ընթացքում նա հաճախակի է փոխվում դիրքով Կագավայի հետ, ում հետ հիանալի համագործակցություն է նկատվում: Ստանալով գնդակը՝ նա կարողանում է կատարել անկյունագծային անցումներ, ինչի դեմ շատ բարդ է գործել պաշտպաններին: Դա հնարավոր է դառնում նաեւ իր տաղանդավոր թիմակիցների՝ Ռոյսի ու Օբամեյանգի վազքի շնորհիվ, ովքեր իրենց հետ են տանում պաշտպաններին:
 
Հարմարվելով նոր դերին ու գտնվելով հիանալի մարզավիճակում՝ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ: Դրանից հետո նա աչքի չէր ընկնում հոկտեմբերի ընթացքում՝ մինչեւ «Բրեմենի» դեմ փայլատակելը: Նախկին սպասելիքները չեն ունեցել կործանարար ազդեցություն: Մխիթարյանը շարունակում է գոլեր խփել, փոխանցումներ կատարել կամ այլ կերպ օգնել թիմին յուրաքանչյուր շաբաթ: Ձմեռային դադարից հետո «Բորուսիան» շարունակում է պայքարել, իսկ Հենրիխը շարունակում է օգտակար լինել:
 
Մյոնխենգլադբախում նա կրկին փայլեց՝ գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, իսկ «Հանովերի» դեմ խաղում հաղթական գնդակ խփեց: Դա Գերմանիայի առաջնությունում «Բորուսիայի» առաջին գոլն էր տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածից, եւ, իհարկե, այն հեղինակել է ֆուտբոլիստ, ում համար, թվում է՝ անհրանիր ոչինչ չկա:
 
Ընթացիկ մրցաշրջանում, որում «Բորուսիան» ունի Եվրոպայի ամենահզոր հարձակման եռյակներից մեկը, Դորտմունդի ոչ մի ֆուտբոլիստ այդքան պահ չի ստեղծել, որքան Մխիթարյանը: Նա ոչ միայն թիմի անբաժան մասն է, այլեւ հանդիսանում է հաջողության գլխավոր պատճառը:
 
Եթե հայացք գցեք համացանցին, ապա կտեսնեք, թե ինչպես են «Բորուսիայի» երկրպագուները գրառումներ կատարում «#Miki2020» հեշտեգով՝ նրան խնդրելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2020 թվականը (խմբ՝ ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2017-ին):
 
Եթե կա ֆուտբոլիստ, ով խորհրդանշում է դորտմունդցիների անհաջողությունը նախորդ մրցաշրջանում եւ հաջողությունը՝ ներկայիս, ապա դա անկասկած Հայաստանի հավաքականի ավագն է:
 
Թոմաս Տուխելը նոր շունչ հաղորդեց «Բորուսիային», եւ ոչ մի խաղացող չզգաց դրա ազդեցությունն ավելի շատ, քան Եվրոպայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստը»,- գրում է «Squawka» պարբերականը:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

11:16 19/02/2016  |  Մարզական Բորուսիա – Պորտու՝ 2:0. Մխիթարյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
16:32 27/01/2016  |  Մարզական Մխիթարյանի գոլը՝ Բունդեսլիգայի շաբաթվա լավագույն հնգյակում (տեսանյութ)
10:38 06/12/2015  |  Մարզական Մխիթարյանի գոլային փոխանցումներն օգնել են Բորուսիային հաղթել Վոլֆսբուրգին (տեսանյութ)
12:57 27/11/2015  |  Մարզական Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է
13:07 07/11/2015  |  ՄարզականՀենրիխ Մխիթարյանն ընդդեմ Գաբալայի (տեսանյութ)
10:22 19/10/2015  |  ՄարզականՎատցկե. Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնելու Գաբալայի հետ խաղին
17:16 26/09/2015  |  Մարզական Բյուրկի. Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է Բորուսիայի համար
17:29 21/09/2015  |  Մարզական Whoscored.com. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
11:42 16/09/2015  |  Մարզական Մխիթարյանը սուպերկար Լամբորջինի է գնել
21:21 12/09/2015  |  Մարզական Դորտմունդի Բորուսիայի կամային հաղթանակը. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Արխիվ

[]