Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

2015 թվականին ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ 02/19/2016   18:31  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդմանը,  բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը և այլն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում շարունակվել են ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով: Հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում: Մի շարք պետությունների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարություններ և բանաձևեր են ընդունել: Համաշխարհային հնչեղություն է ստացել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և ուղերձը: Ապրիլի 24-ին Երևանում կայացած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով և դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

2015 թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Շարունակվել և արդյունավետ ընթացք է ունեցել տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը: 2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից և նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար: Իսկ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկով նոր թափ է հաղորդվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Սեպտեմբերին Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ հանդես գալով ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նախաձեռնություններով: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել է անդամ և դիտորդ 80 երկրի և ՖՄԿ քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ շարունակվել և ակտիվորեն զարգացել են բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, աշխատանք է տարվել համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Արդյունավետ է ընթացել միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների հետ գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում իրականացված բարձրաստիճան փոխայցերին, որոնք նպաստել են երկկողմ կապերի սերտացմանը և փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:

ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին: Աշխատանք է տարվել սիրիահայության անվտանգության, օժանդակության տրամադրման և Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:

2015 թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել է շուրջ 80 իրավական ակտի նախագիծ:

Դրական գնահատելով ԱԳՆ 2015 թ. կատարած աշխատանքը՝ վարչապետը նշել է, որ հսկայական աշխատանք է կատարվել և´ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, և´ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումների առումով: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ կարևոր խնդիր է շարունակում մնալ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ակտիվացումը:  Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԳՆ նպատակաուղղված աշխատանքների համակարգված և համատեղ իրականացումը:

 


Հարակից հրապարակումներ`

18:18 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել տրանսպորտի և կապի նախարարության 2015թ. աշխատանքները
17:38 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են Սփյուռքի նախարարության 2015թ. կատարած աշխատանքները
16:57 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2015 թ. գործունեության հաշվետվությունը
19:26 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2015 թվականի աշխատանքները
19:22 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը դրական է գնահատել ՀՀ ԿԱ Ոստիկանության 2015 թ. գործունեությունը և կատարված աշխատանքները
18:50 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են էկոնոմիկայի նախարարության և ՔԱԳՎ-ի 2015թ. գործունեության արդյունքները
18:45 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍ2015 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է եղել մակրոտնտեսական կայունության պահպանմանը
18:14 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարության 2015 թվականի 6 գերակա խնդիրները կատարվել են
19:06 16/02/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը
18:59 16/02/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության 2015 թվականի գործունեության հաշվետվությունը

Արխիվ

[]