ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ղուկասյանների ընտանիքն ինձ համար հարազատ օջախ է, օջախ, որտեղ ես աղ ու հաց եմ կիսում». բռնցքամարտիկը հերքում է, որ Ղուկասյաններն իրեն ծեծել են 02/18/2016 18:29 | ԼՐԱՀՈՍ
Գյումրիի նախկին քաղաքապետի ու նրա որդու հետ իր վիճաբանության մասին տեղեկություններ տարածելու համար բռնցքամարտիկը մեղադրում է մամուլին, այն դեպքում, երբ ոստիկանությունն ավելի շուտ էր ահազանգ ստացել, քան մամուլն էր գրել այդ մասին:
Բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է իր և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու վերջինիս որդու միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկությունները` դրանք որակելով «ստահոդ լուրեր»:
«Ղուկասյանների ընտանիքը ինձ համար հարազատ օջախ է, օջախ, որտեղ ես աղ ու հաց եմ կիսում: Սպարտակ Ղուկասյանը իմ մանկության ընկերն է, իմ եղբայրը: Վարդան Ղուկասյանը այն մարդն է, ով, հոր նման, կանգնած է իմ թիկունքին: Նա իմ մարզական ու մարզչական առաջընթացի հովանավորն է և աջակիցը»,- իր հայտարարության մեջ նշում է մարզիչն ու այդ պատմության տարածման համար ամբողջ մեղքը բարդում լրատվամիջոցների վրա:
«Իմ ու Ղուկասյանների միջև չկա և չի կարող լինել որևէ լարվածություն, առավել ևս` վիճաբանություն: Դա անգամ ծիծաղելի է»,-նշում է Գարիկ Բաղդասարյանը` իր հետ կատարվածի համար կրկին վիրավորական խոսքեր ասելով լրագրողների հասցեին: «Կոչ եմ անում ձեր առօրյա «լրատվական լվացքից» զերծ պահել իմ անունը, չվարկաբեկել իմ ու իմ կողմից հարգված մարդկանց բարի համբավը»,- գրում է նա ու հիշեցնում, որ «զրպարտությունը պատժվում է օրենքով»:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս միջադեպի մասին մեր հրապարակմանը հաջորդեց նաև ոստիկանության պաշտոնական հաղորդագրույունը, որտեղ ասվում էր, որ փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Վերջինը հենց բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանն է:
Ասել է թե` եթե լրատվմիջոցներին այս դեպքի մասին հայտնի է դարձել փետրվարի 17-ին, ապա ոստիկանությունը դրանից 5 օր առաջ է օպերատիվ տեղեկություն ունեցել, ուստի մարզիչի մեղադրանքները լրագրողների հասցեին, մեղմ ասած, անհիմն են:
Նշենք, որ փետրվարի 12-ին դեպքի մասին տեղեկություն ստանալով, ոստիկանությունը միայն 4 օր անց է բացատրություններ ստացել տուժողներից: «Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել»,-ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: Այդուհանդերձ, նրանց դատաբժշկի ուղեգիր է տրվել, Ոստիկանությունը շարունակում է նյութերի նախապատրաստումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից