ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվել են էկոնոմիկայի նախարարության և ՔԱԳՎ-ի 2015թ. գործունեության արդյունքները 02/17/2016 18:50 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ 2015թ. ընթացքում էկոնոմիկայի նախարարության ջանքերն հիմնականում ուղղվել են. տնտեսության մրցունակության բարձրացման կարողությունների և հնարավորությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը, ՓՄՁ-ների զարգացման աջակցության ընդլայնմանը, տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդմանը: Ըստ նախախարի՝Համաշխարհային տնտեսության տարեսկզբի զարգացումների համատեքստում, միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվել են Հայաստանի 2015թ. տարեկան ՀՆԱ կանխատեսումները (Համաշխարհային բանկ` 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ` -1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` -1.5%): Ու չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների` 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 3.5% աճ, ընդ որում, համախառն առաջարկը ձևավորվել է հիմնականում ի հաշիվ արտահանելի ճյուղերի: Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ՝ 2015թ.հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության:
Նախարար Ճշմարիտյանի խոսքով՝ տնտեսական առումով տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, սակայն անգամ այս իրավիճակում 2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը նշված պայմաններում նույնպես կարելի է ձեռքբերում համարել:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ արդյունաբերության ոլորտում գրանցված 5,2% աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել տարվա ընթացքում իրականացված պետական-մասնավոր հատված համակարգված աշխատանքը և որոշ նախաձեռնություններ, այդ թվում՝ արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով. 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերություններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություն:
Կ. Ճշմարիտյանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի 2016. հունվարի 13-ի որոշմամբ ստեղծված Արտահանման աջակցման խորհուրդ նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:
Զեկուցվել է նաև, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների կողմից կկատարվի 17 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի շուրջ 160 նոր աշխատատեղ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն, որոնց գործունեության ընթացքում ակնկալվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 80 նոր աշխատատեղերի ստեղծում:
Նախարար Ճշմարիտյանը հայտնել է, որ անցած տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հաջող տարի է եղել. ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետներ, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%: Ըստ նրա՝ 2015թ. հաջողությամբ գործարկվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արտոնությունների տրամադրումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Ստեղծվել են ոլորտի 79 սկսնակ ընկերություններ և 329 նոր աշխատատեղեր:
Տեղեկացվել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225 նոր ստեղծվող և արդեն գործող տնտեսվարող սուբյեկտների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ` մոտ 10% տոկոսադրույքով: Վարկերի 89%-ը տրամադրվել է 10 մարզերում, իսկ 10%-ը Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է նաև, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ, ինչպես նաև վերադարձել են նախկինում շուկան սպասարկողները. Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT: 2015թ. թռիչքների հաճախականությունը 2013թ. համեմատ աճել է 3%-ով, իսկ ուղևորոհոսքը` 11%-ով: 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվը կազմել է 21:
ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է Թռիչքների անվտանգության պետական ծրագիրը: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում 2015 թվականին ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները բարձր են միջին համաշխարհային ցուցանիշներից:
Դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ծավալուն աշխատանք է կատարվել: Նա կարեւորել է Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը եւ նշել, որ տնտեսական հարցերով բանակցային գործընթացը դրված է բարձր հիմքերի վրա: Ըստ վարչապետի՝ արդյունաբերական աճի տեմպերի ապահովման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է կատարվել: Գործադիրի ղեկավարը կարեւորել է նախարարության աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցած լուրջ առաջընթացի, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվեսիֆիկացման աստիճանի էական բարձրացման, տեսչական բարեփոխումների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ծավալի աճի գրանցման գործում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան