ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեքսանդր Ազարյանը կայացրել է արդարացման 7 դատավճիռ` միայն մեկ տարվա ընթացքում 02/17/2016 23:47 | Արդարացման դատավճիռներ
«Փաստինֆո» գործակալությունը, շարունակելով ներկայացնել արդարացման դատավճիռները, սկսում է նոր շարք, որի շրջանակներում կանդրադառնանք յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և կայացված արդարացման դատավճիռներին առանձին-առանձին։
Շարքն սկսում ենք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում քննված քրեական գործերից: Նա նշված դատարանում դատավոր է նշանակվել 2009 թվականին:
47-ամյա դատավորի նախագահությամբ վերջին տարվա ընթացքում կայացվել է 7 արդարացման դատական ակտ, որոնցից 6-ը բողոքարկվել են և միայն 1-ի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Այդուհանդերձ` 6 գործով հրապարակված արդարացման դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, իսկ մեկը՝ դեռևս Վճռաբեկ դատարանի որոշմանն է սպասում:
Մասնավորապես՝ արդարացման դատավճիռներ կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (ինքնիրավչություն), 178-րդ հոդվածով (խարդախություն), 338-րդ հոդվածով (սուտ ցուցմունք տալը) և 242-րդ հոդվածով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
«Փաստինֆո»-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ բոլոր գործերն առանձին-առանձին:
1. Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գոհար Եսայանը, ցանկանալով իր ընկեր Համլետից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի բակում Համլետին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսայի ներկայությամբ վերցրել է վերջինիս «Սամսունգ նեքսուս» բջջային հեռախոսը՝ կարծելով, որ այն Հրանտի բջջային հեռախոսն է և հեռացել` Լարիսային պատճառելով 240.000 ՀՀ դրամ վնաս:
Առաջին ատյանի դատարանի 12.01.2015թ դատավճռով Գոհարն անպարտ է ճանաչվել և արդարացվել, սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար նշանակել պատիժ` տուգանքի ձևով` 450.000 ՀՀ դրամ գումարի չափով: Վերաքննիչ բողոքը մերժվել է՝ ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը:
2. Հաջորդ արդարացման դատավճիռը վերաբերում է 76-ամյա Վահե Աջամյանին:
Ըստ մեղադրանքի՝ 1973թ. ծնված Վահե Աջամյանը 2014թ.հոկտեմբերի 2-ին՝ ժամը 21:00 սահմաններում, օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները, գնացել է քրոջ բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը: Դատարանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել Աջամյանին եւ 18.04.2015թ. կայացված դատավճռով արդարացրել նրան:
Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք ներկայացնելով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ, Վահե Աջամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության:
Մեղադրող դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:
3. Դատարանում որպես վկա սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող 46-ամյա Նարինե Ասատրյանը ևս Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով արդարացվել է:
Ըստ մեղադրանքի՝ Նարինե Ասատրյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող խոշոր չափի խարդախության գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս, 2013թ. դեկտեմբերի 17-ին տվել է սուտ ցուցմունք այն մասին, որ 2011թ. մարտի 12-ին Շենգավիթի նոտարական գրասենյակում Արտակ Մարտիրոսյանի միջնորդությամբ, իր և մյուս կողմից Սեդա Սաֆարյանի, Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների միջև կնքված բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության պայմանագրով Անդրանիկ Երեմյանին տվել է 15.000 ԱՄՆ դոլար գումար:
Մինչդեռ, 2014թ. օգոստոսի 8-ին Արտակ Մարտիրոսյանի գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցվել է, որ տվել է ոչ թե 15.000 ԱՄՆ դոլար, այլ՝ 11.000 ԱՄՆ դոլար և ոչ թե Անդրանիկ Երեմյանին, այլ՝ նույն գործով ամբաստանյալ Արտակ Մարտիրոսյանին:
Նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել վկային սուտ ցուցմունք տալու համար եւ գործն ուղարկել դատարան, իսկ դատարանն էլ 12.10.2015թ. դատավճռով արդարացրել է նրան: Մեղադրող դատախազը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ պահանջով բեկանել արդարացման դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ Նարինե Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` այլ կազմով նոր քննության:
Այս գործով ևս վերաքննիչ բողոքը մերժվել է:
4. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, մեղադրվող 53-ամյա Արարատ Շահնազարյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով: Այս գործով արդարացման դատական ակտի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:
5. Խարդախության մեջ մեղադրվող 46-ամյա Արմինե Մեխակյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել առաջին ատյանի դատարանի դատավճռով:
Ըստ մեղադրանքի՝ Արմինե Մեխակյանը, չարաշահելով «Նատֆուդ» ՍՊ և «Վալետտա» ՓԲ ընկերությունների աշխատակիցների վստահությունը, 15-օրյա ժամկետում վճարելու պատրվակով, նշված ընկերություններից գնել է 159.000 ՀՀ դրամ արժողությամբ սուրճի տեսականի և 476.000 ՀՀ դրամ արժողությամբ մսամթերք, սակայն չի կատարել վճարումը և խաբեությամբ տիրացել է խոշոր չափի` ընդհանուր 635.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներին: Դատարանը գտել է, որ Արմինե Մեխակյանի գործողություններում բացակայում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը եւ 18.06.2015 թ. հռչակել նրա անմեղությունը եւ արդարացրել:
Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել և մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից: Մեղադրողը պահանջել է բեկանել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով արդարացման դատավճիռը և Արմինե Մեխակյանի նկատմամբ նշանակել պատիժ` 3 տարի ժամկետով ազատազրկում: Իսկ տուժող կողմը վերաքննիչ բողոքով պահանջել է գործը վերադարձնել նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՝ մեղադրողի և տուժողների ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են:
Գործով Վճռաբեկ բողոք է բերվելը, որով դեռևս որոշում չի կայացվել:
6. Իսկ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող 58-ամյա Հերիքնազ Ղազարյանը արդարացվել է մասնակի, միևնույն ժամանակ Հ. Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանքի` 500 000 ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Ղազարյանը ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ 2011թ մայիսի 1-ին, չարաշահելով Գայանե Պետրոսյանի վստահությունը և որպես երաշխիք ցույց տալով իրեն պատկանող Գ Նժդեհի փողոցի 19-րդ շենքի 207 և 208 բնակարանների սեփականության վկայականները, շինարարական բիզնես իրականացնելու պատրվակով նրանից վերցրել է 20 000 ԱՄՆ դոլար: Ապա` նվիրատվությամբ օտարելով իր բնակարանները, հափշտակել է նշված գումարը` Գ Պետրոսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Բացի այդ, Հերիքնազ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ Գայանե Պետրոսյանի որդուն` Տիգրան Պետրոսյանին ԱՄՆ դեսպանատանը որպես վարորդ աշխատանքի ընդունելու պատրվակով, Երևան քաղաքի «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում 2011թ մայիսին Գ Պետրոսյանից վերցրել է 2000 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել:
Հերիքնազ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հերիքնազ Ղազարյանին ճանաչել է անպարտ և արդարացրել։
Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել եւ մեղադրյալի, եւ վերջինս պաշտպանի, գործով մեղադրող դատախազի, տուժողի և նրա ներկայացուցչի կողմից, բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են:
7. Հաջորդ արդարացումը ևս եղել է մասնակի. ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվողները Շենգավիթ վարչական շրջանի դատարանի՝ 24-08-2015 թ. դատավճռով արդարացվել են մասնակի:
Ազատ Ղազարյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, միևնույն ժամանակ մեղավոր ճանաչվելով 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով։
Դատավճռով՝ պատիժների համակցությամբ՝ Ազատ Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։
Գործով երկրոդ ամբաստանյալը՝ Հովհաննես Հակոբյանը անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրի համար պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։
Պատիժների համակցությամբ Հովհաննես Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկում, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։
Երրորդ ամբաստանյալը՝ Հմայակ Միքայելյանն ճանաչել անպարտ և արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել:
Պատիժների համակցությամբ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել քանի որ սահմանել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։
Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել տուժողի, ամբաստանյալների և մեղադրող դատախազի կողմից:
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը, սակայն Վերաքննիչի որոշման դեմ բողոք են բերել գործով փաստաբանները:
Շարունակելի...
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից