Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Նախկին ոստիկանի գործով երկրորդ դատավարությունը կանցկացվի ամբողջությամբ դռնփակ 02/17/2016   10:39  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում կսկսվի  նախկին ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով երկրորդ դատավարությունը:
 
Այս անգամ դատարանի որոշմամբ, գործը կքննվի դռնփակ, հիշեցնենք, որ   առաջին դատավարությունը հատվածաբար է դռնփակ անցկացվել՝  միայն սեռական բնույթի դրվագներով: 
 
Գործն առաջին ատյանի դատարան է վերադարձել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից  Է.Վարագյանի դեմ գործով առաջին ատյանի դատարանի դատավճռի բեկանումից հետո՝ նա  մեղավոր էր  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման: 
 
Վերադաս դատարանը  մասնակի բավարարել էր ամբաստանյալի ու նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը և որոշել գործն ուղարկել նույն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով:   
 
Վերաքննիչ դատարանը գտել էր, որ գործը քննելիս առաջին ատյանի դատարանը նախաքննության ժամանակ գործին կցված փաստաթղթերի հրապարակումը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 349-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:
 
Մասնավորապես, նախաքննության ժամանակ ձեռք բերված, մեղադրանքի հիմքում դրված և գործին կցված փաստաթղթերը /ապացույցները/, որոնցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, առաջին ատյանի դատարանում «ըստ էության չեն հրապարակվել և չեն հետազոտվել, այլ հրապարակվել են մեղադրական եզրակացությունում՝ որպես ապացույցներ արձանագրված գրառումները, ինչը կոնկրետ դեպքում հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի էական խախտման, որը կարող է ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: 
 
Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ առաջին ատյանի դատարանը կոնկրետ դեպքում թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է 17.11.2014թ. դատավճիռը բեկանելու ու քրեական գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար: 
 
Վերաքննիչ դատարանը սահմանել էր նոր քննության ծավալը. ըստ այդմ, նոր դատաքննությամբ անհրաժեշտ է հետազոտել նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում առաջին ատյանի դատարանին ներկայացված փաստաթղթերը:
 
Է.Վարագյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներով արդարացման դատական ակտ կայացնելու մասին պաշտպանի ու ամբաստանյալի պահանջի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ հիշյալ ապացույցների պատշաճ ընթացակարգով հետազոտված չլինելու պայմաններում «ամբաստանյալի անմեղության հարցին անդրադառնալը դեռևս վաղաժամ է և օբյեկտիվորեն հնարավոր չէ»:
 
Է.Վարագյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով,  131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս,  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ,  և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն: 
 
Վերաքննիչ բողոքում պաշտպանն ու ամբաստանյալը նշել էին, որ դատավճիռը կայացվել է նյութական ու դատավարական նորմերի խախտումներով: Մասնավորապես, դատավճռի հետևությունները հիմնված են ոչ թե դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այլ դրանք բառացիորեն արտատպված են մեղադրական եզրակացությունից: Պաշտպանական կողմը գտել է, որ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ մեղադրանքի կողմի բոլոր ենթադրությունները կասկածներ են, որոնք ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չեն փարատվել և մեկնաբանվել են ի վնաս, այլ ոչ թե հօգուտ ամբաստանյալի: 
 
Ըստ պաշտպանական կողմի, դատարանում  չեն հետազոտվել   ամբաստանյալի այլուրեքությունը հաստատող՝ Վարագյանի  հեռախոսի ելքային-մուտքային զանգերի վերծանումները՝  գործում տեղ են գտել  քննիչի կողմից նախընտրելի հատվածները միայն, ինչպես նաև չեն հետազոտվել տեսանկարահող սարքերի տեսաձայնագրությունները: Եվ մեղադրողը, և դատարանը, ըստ պաշտպանի,  հիմնվել են «գործի հետ կապ չունեցող ենթադրությունների վրա»:
 
Չեն պարզվել տուժողի ու մեղադրանքի կողմի վկաների ցուցմունքներում առկա հակասությունները  և պարզ չէ, թե ինչ հիմքով են արժանահավատ համարվել մեղադրող ցուցմունքները և ինչ հիմքով ոչ արժանահավատ՝ պաշտպանական կողմի վկաների ցուցմունքները: Ավելին, ըստ պաշտպանի, պաշտպանական կողմի վկան դատարանի ու մեղադրողի կողմից ենթարկվել է ճնշումների, մասնավորապես, սպառնալիքներ են հնչել, որ վկան կենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ սուտ ցուցմունք է տալիս: 
 
Դատարանը հրապարակել է վկա Գևորգ Չթեյանի նախաքննական ցուցմունքները՝ թեև դրա համար իրավական հիմք չի ունեցել: Փոխարենը, ըստ պաշտպանական կողմի, դատարանն անհիմն մերժել է տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով նրա նախաքննական ցուցմունքները հրապարակելու ու դրա շուրջ տուժողին հարցաքննելու, ինչպես նաև տուժողի հեռախոսների ելքային-մուտքային զանգերի վերծանումները պահանջելու միջնորդություններն  այն դեպքում, որ,  ըստ պաշտպանական կողմի, մեղադրող կողմի բոլոր միջնորդությունները բավարարվել են:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:09 22/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Նախկին ոստիկանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել
10:39 06/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարագյանի գործով թույլ է տրվել դատավարական իրավունքի էական խախտում. վերաքննիչ դատարան
18:09 28/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանը բեկանեց նախկին ոստիկան Էդգար Վարագյանի վերաբերյալ դատավճիռը
16:40 28/04/2015  |  Քրեական խրոնիկոն Շուտով կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ նախկին ոստիկանի ու նրա պաշտպանի բողոքների վերաբերյալ
21:04 07/04/2015  |  Քրեական խրոնիկոնՎարագյանն ազատվելուց հետո ապաստան կխնդրի Թուրքիայից, եթե «անարդար» դատապարտվի
20:46 31/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉեն հետազոտվել նախկին ոստիկանի այլուրեքությունը հաստատող և այլ ապացույցներ. Պաշտպան
13:08 17/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին ոստիկանը մեղավոր ճանաչվեց մարդ առեւանգելու, բռնաբարելու, ավազակային հարձակման համար եւ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
18:04 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնԴատարանը կանխեց նախկին ոստիկանի կողմից ստրիպտիզը
16:19 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանն իր պաշտպանական ճառի մի հատվածը հրապարակեց դռնփակ նիստում
21:08 07/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին ոստիկանը այսօրվանից մտածում է տուժող կնոջը պատժելու մասին

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]