Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ալեքսանդր Ազարյանը կայացրել է արդարացման 7 դատավճիռ` միայն մեկ տարվա ընթացքում 02/17/2016   23:47  |  Արդարացման դատավճիռներ

«Փաստինֆո» գործակալությունը, շարունակելով ներկայացնել արդարացման դատավճիռները, սկսում է նոր շարք, որի շրջանակներում կանդրադառնանք յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և կայացված արդարացման դատավճիռներին առանձին-առանձին։

Շարքն սկսում ենք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում քննված քրեական գործերից: Նա  նշված դատարանում դատավոր է նշանակվել 2009 թվականին:

47-ամյա դատավորի նախագահությամբ վերջին տարվա ընթացքում կայացվել է 7 արդարացման դատական ակտ, որոնցից 6-ը բողոքարկվել են և միայն 1-ի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Այդուհանդերձ` 6 գործով հրապարակված  արդարացման դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, իսկ մեկը՝ դեռևս Վճռաբեկ դատարանի որոշմանն է սպասում:

Մասնավորապես՝ արդարացման դատավճիռներ կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (ինքնիրավչություն), 178-րդ հոդվածով (խարդախություն), 338-րդ հոդվածով (սուտ ցուցմունք տալը) և 242-րդ հոդվածով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

«Փաստինֆո»-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ բոլոր գործերն առանձին-առանձին:

1.  Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գոհար Եսայանը, ցանկանալով իր ընկեր Համլետից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի բակում Համլետին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսայի ներկայությամբ վերցրել է վերջինիս «Սամսունգ նեքսուս» բջջային հեռախոսը՝ կարծելով, որ այն Հրանտի բջջային հեռախոսն է և հեռացել` Լարիսային  պատճառելով 240.000 ՀՀ դրամ վնաս:

Առաջին ատյանի դատարանի 12.01.2015թ դատավճռով Գոհարն անպարտ է ճանաչվել և արդարացվել, սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար նշանակել պատիժ` տուգանքի ձևով` 450.000 ՀՀ դրամ գումարի չափով: Վերաքննիչ բողոքը մերժվել է՝ ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը:

2.  Հաջորդ արդարացման դատավճիռը վերաբերում է 76-ամյա Վահե Աջամյանին:

Ըստ մեղադրանքի՝ 1973թ. ծնված Վահե Աջամյանը 2014թ.հոկտեմբերի 2-ին՝ ժամը 21:00 սահմաններում, օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները, գնացել է քրոջ բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը: Դատարանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել Աջամյանին եւ 18.04.2015թ. կայացված դատավճռով արդարացրել նրան:

Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք ներկայացնելով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ, Վահե Աջամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության:

Մեղադրող դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:

3.  Դատարանում որպես վկա սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող 46-ամյա Նարինե Ասատրյանը ևս Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Նարինե Ասատրյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող  խոշոր չափի խարդախության գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս, 2013թ. դեկտեմբերի 17-ին տվել է սուտ ցուցմունք այն մասին, որ 2011թ. մարտի 12-ին Շենգավիթի նոտարական գրասենյակում Արտակ Մարտիրոսյանի միջնորդությամբ, իր և մյուս կողմից Սեդա Սաֆարյանի, Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների միջև կնքված բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության պայմանագրով Անդրանիկ Երեմյանին տվել է 15.000 ԱՄՆ դոլար գումար:

Մինչդեռ, 2014թ. օգոստոսի 8-ին Արտակ Մարտիրոսյանի գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցվել է, որ տվել է ոչ թե 15.000 ԱՄՆ դոլար, այլ՝ 11.000 ԱՄՆ դոլար և ոչ թե Անդրանիկ Երեմյանին, այլ՝ նույն գործով ամբաստանյալ Արտակ Մարտիրոսյանին:

Նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել վկային սուտ ցուցմունք տալու համար եւ գործն ուղարկել դատարան, իսկ դատարանն էլ 12.10.2015թ. դատավճռով արդարացրել է նրան: Մեղադրող դատախազը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ պահանջով  բեկանել  արդարացման դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ Նարինե Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` այլ կազմով նոր քննության:

Այս գործով ևս վերաքննիչ բողոքը մերժվել է:

4.  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, մեղադրվող 53-ամյա Արարատ Շահնազարյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով: Այս գործով արդարացման դատական ակտի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

5.  Խարդախության մեջ մեղադրվող 46-ամյա Արմինե Մեխակյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել առաջին ատյանի դատարանի դատավճռով:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Մեխակյանը, չարաշահելով «Նատֆուդ» ՍՊ և «Վալետտա» ՓԲ ընկերությունների աշխատակիցների վստահությունը, 15-օրյա  ժամկետում վճարելու պատրվակով, նշված ընկերություններից գնել է 159.000 ՀՀ դրամ արժողությամբ սուրճի տեսականի և 476.000 ՀՀ դրամ արժողությամբ մսամթերք, սակայն չի կատարել վճարումը և խաբեությամբ տիրացել է խոշոր չափի` ընդհանուր 635.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներին: Դատարանը գտել է, որ Արմինե Մեխակյանի գործողություններում բացակայում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը եւ 18.06.2015 թ. հռչակել նրա անմեղությունը եւ արդարացրել:

Այս գործով վերաքննիչ բողոք  է բերվել և մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից: Մեղադրողը պահանջել է բեկանել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով արդարացման դատավճիռը և Արմինե Մեխակյանի  նկատմամբ նշանակել պատիժ` 3 տարի ժամկետով ազատազրկում: Իսկ տուժող կողմը վերաքննիչ բողոքով պահանջել է գործը վերադարձնել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՝ մեղադրողի և տուժողների ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են:

Գործով Վճռաբեկ բողոք է բերվելը, որով դեռևս որոշում չի կայացվել:

6.  Իսկ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող 58-ամյա Հերիքնազ Ղազարյանը արդարացվել է մասնակի, միևնույն ժամանակ Հ. Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ  քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանքի` 500 000 ՀՀ դրամի չափով:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Ղազարյանը ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ 2011թ մայիսի 1-ին, չարաշահելով Գայանե Պետրոսյանի վստահությունը և որպես երաշխիք ցույց տալով իրեն պատկանող Գ Նժդեհի փողոցի 19-րդ շենքի 207 և 208 բնակարանների սեփականության վկայականները, շինարարական բիզնես իրականացնելու պատրվակով նրանից վերցրել է 20 000 ԱՄՆ դոլար: Ապա` նվիրատվությամբ օտարելով իր բնակարանները, հափշտակել է նշված գումարը` Գ Պետրոսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Բացի այդ, Հերիքնազ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ Գայանե Պետրոսյանի որդուն` Տիգրան Պետրոսյանին ԱՄՆ դեսպանատանը որպես վարորդ աշխատանքի ընդունելու պատրվակով, Երևան քաղաքի «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում 2011թ մայիսին  Գ Պետրոսյանից վերցրել է 2000 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել: 

Հերիքնազ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հերիքնազ Ղազարյանին ճանաչել է անպարտ և արդարացրել։

Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել եւ մեղադրյալի, եւ վերջինս պաշտպանի, գործով մեղադրող դատախազի, տուժողի և նրա ներկայացուցչի կողմից, բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են:

7. Հաջորդ արդարացումը ևս եղել է  մասնակի. ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվողները Շենգավիթ վարչական շրջանի դատարանի՝ 24-08-2015 թ. դատավճռով արդարացվել են մասնակի:

Ազատ Ղազարյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, միևնույն ժամանակ մեղավոր ճանաչվելով  325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2  տարի ժամկետով։

Դատավճռով՝ պատիժների համակցությամբ՝ Ազատ  Ղազարյանի  նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Գործով երկրոդ ամբաստանյալը՝ Հովհաննես Հակոբյանը անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրի համար պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։

Պատիժների համակցությամբ Հովհաննես  Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկում, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։

Երրորդ ամբաստանյալը՝ Հմայակ Միքայելյանն ճանաչել անպարտ և արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել:

Պատիժների համակցությամբ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է  2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել քանի որ  սահմանել է  փորձաշրջան` 2 տարի ժամկետով։

Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել տուժողի, ամբաստանյալների և մեղադրող դատախազի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը, սակայն Վերաքննիչի որոշման դեմ բողոք են բերել գործով փաստաբանները:

Շարունակելի...

 

Հեղինակ` Էլեոնորա Առաքելյան


Արխիվ

[]