ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում ամփոփվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թվականի գործունեությունը 02/16/2016 18:53 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքների արդյունքում հանարապետությունում նկատվում է ջրաելքերի ավելացում: Նախարարը տեղեկացրել է, որ Սևանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձր է 6 սմ-ով: Ըստ նախարարի, գերակա խնդիրների իրականացման շրջանակներում 2015թ. պետբյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.7 հազ.հատ մանրաձուկ, իսկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238,8 հազ.հատ մանրաձուկ: Արդյունքում՝ նախատեսված 400 հազ. մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանրաձուկ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը՝ 135 hա):
Տեղեկացվել է, որ 2015թ. ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը: Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մշակման ընթացքում են նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան և Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլանները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյան ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:
Ընդերքի և հողերի պահպանության ոլորտում իրականացվել են թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ՝ կազմվել են ՀՀ Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հողերի բնական տիպերի տարածման քարտեզները: 2015թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում: Հաշվետու տարվա ընթացքում նախարարության ներքո իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային և 11 տարածաշրջանային):
Ամփոփելով հաշվետվությունը և անդրադառնալով նախարարության 2016 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է բնապահպանական ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրին և հանձնարարել դրանց դեմ իրականացնել ուժեղացված վերահսկողություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանք՝ ավելացնելով, որ լուրջ անելիքներ կան նաև առաջիկայում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից