ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 02/16/2016 19:06 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ 20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ բնակելի մասնաշենքերը և ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետներ):
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի և Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջև դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից