ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սկզբնապես Պերմյակովը հույս է ունեցել, որ սպանությունն իր անձի հետ չի կապվելու. Միհրան Պողոսյան 02/12/2016 19:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով այսօրվա նիստում Ռուսաստանյան սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Ստյոպա Սումբուլյանը պատմել է, թե սպանության գիշերը ինչպես են հայտնաբերել սահմանախախտին: Վկան հայտնել է նաև, թե ինչպես են պարզել, որ նա զենքով դասալքության դիմած, ապա նաև սպանություն իրականացրած զինվորն է:
Վկան հայտնել է, որ Բայանդուրի ուղեկալում հերթապահություն ստանձնելուց րոպեներ անց է Վալերի Պերմյակովը հայտնվել սահմանային գոտում: Ըստ Ս.Սումբուլյանի, Պերմյակովը շփոթված էր, մրսած և հուզված: Վկան հայտնել է, որ ի պատասխան կապիտան Խաչատրյանի հարցի՝ Պերմյակովն ասել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել, իսկ սահմանը խախտելու մտադրության մասին Պերմյակովը սահմանապահներին ոչինչ չի ասել, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել:
ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող հաջորդ վկան՝ Սերգեյ Սլյուսերը, հայտնել է, որ զինվորական կոշիկների հետքերը նրբանցքներից մեկով տարել են ինչ-որ տների բակեր, որտեղ խուզարկություններ են կատարվել, հետո արդեն ոտնահետքերը կորել են:
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը նշել է, որ սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից մինչ այժմ տրված ցուցմունքներում կան հակասություններ, որոնք վերաբերվում են Պերմյակովին ձերբակալելուց հետո ընկած ժամանակահատվածին: Բուն ձերբակալության պահը, ըստ Մ.Պողոսյանի, վկաները գրեթե նույն կերպ են նկարագրում:
Փաստաբանը շատ կարևորել է սահմանապահ ջոկատի հրամանատարի ցուցմունքը, ով մինչ այժմ չի հարցաքննվել, քանի որ ի վերջո Պերմյակովին ռուսական ռազմաբազա հանձնելու որոշում կայացնողը եղել է նա, և Պերմյակովը նրա հետ է հեռացել: «Կփորձենք հրամանատարի հարցաքննության ժամանակ այլ անձանց ներգրավվածության մասին, այլ անձանց, այդ թվում՝ մեր հայկական իրավապահ մարմինների, ներկայանալու մասին տեղեկություններն ամփոփ ստանալ և հասկանալ, թե ովքեր են ներկայացել և ինչ գործողություններ պետք է իրականացնեին, որոնք չեն իրականացրել»,- ասել է տուժող կողմի ներկայացուցիչը:
Միհրան Պողոսյանը նշել է, որ ըստ գործի տվյալների, Պերմյակովի նպատակը ոչ թե հանձնվելն է եղել, այլ նրա նպատակն եղել է սահմանի ապօրինի հատումը և Թուրքիայի տարածքով հեռանալը: «Այսինքն՝ հանձնվելու մասին այս պահին խոսելը, ես կարծում եմ, վաղ է, որովհետև սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրված, կան այն հիմնավորող ապացույցներ»,- ասել է փաստաբանը՝ պատասխանելով հեռուստաընկերության լրագրողի հարցին:
«Ես ոչ ոքի չեմ սպանել»՝ ձերբակալվելիս Պերմյակովի արած հայտարարության վերաբերյալ փաստաբանը տեսակետ է հայտնել, որ նա դեռևս այդ պահին հույս է ունեցել, որ սպանությունն իր անձի հետ չի կապվելու: Բայց ընդամենը ժամեր անց, երբ որ արդեն ապացույց է ձեռք բերվել, նա ընդունել է և ներկայացրել է Ավետիսյանների տանը կատարած իր գործողությունները:
Միհրան Պողոսյանը կարևորել է, որ հենց դատաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ավետիսյանների հարևանը լույսը վառել է, և Պերմյակովը՝ վախենալով, որ իրեն կարող են նկատել, դրանից հետո իրականացրել է փոքրիկ Սերյոժայի սպանությունը՝ սվին-դանակով՝ թեև զենքը եղել է սարքին, սակայն այլևս կրակոց չի արձակել:
Մ.Պողոսյանը նշել է նաև, որ ի տարբերություն մինչև դատաքննության սկսվելը դատարանի կաշկանդվածությանը, ներկայումս որևէ կաշկանդվածություն չի տեսնում տրված հարցերի, դրանք չսահմանափակելու առումով: Այժմ հնարավորինս նորմալ դատական պրոցես է ընթանում, նշել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ