ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկել է ՔՀԻ-ի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը 02/11/2016 19:19 | ԼՐԱՀՈՍ
Այս տարվա հունվարին մեկնարկել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպության «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» երկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից (UNDEF):
Ինչպես հայտնում են Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ից, ծրագրի նպատակն է այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու միջոցով նպաստել Հայաստանում լիարժեք գործող Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Ծրագրի հիմնական խնդիրներից է աջակցել ՀՀ քրեակատարողական համակարգի անցմանը պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական քաղաքականության, հեշտացնել իրավախախտում կատարած անձանց վերականգնումը և վերասոցիալականացումը, ինչպես նաև՝ նպաստել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) շրջանառության մեջ է դրել «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքների նախագծերը: Ներկայումս Պրոբացիայի ծառայության գործառույթների մի մասն արդեն իսկ իրականացվում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի (ԱՊԿԲ) կողմից, իսկ 2015թ.-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի և Լոռու մարզի ԱՊԿԲ բաժանմունքների հենքի վրա գործում են Պրոբացիայի ծառայության պիլոտային գրասենյակները։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, կաշխատի ԱՊԿԲ-ի, իսկ ստեղծվելուց հետո՝ Պրոբացիայի ծառայության (ՊԾ) հետ միաժամանակ մի քանի ուղղություններով.
Պրոբացիայի ծառայության համար կստեղծի աշխատանքային գործիքներ:
Կիրականացնի պրոբացիայի ծառայողների շարունակական վերապատրաստումներ:
Կաջակցի Պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական ուսուցման համար տեխնիկապես հագեցած արհեստանոցների ստեղծմանը՝ նպաստելով շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտության ձեռքբերմանը և վերասոցիալականացմանը:
Կկազմակերպի աշխատաժողովներ շահագրգիռ կողմերի՝ դատավորների, դատախազների, փաստաբանների, պրոբացիայի ծառայողների մասնակցությամբ, որոնց ընթացքում կներկայացվեն ՊԾ գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը՝ նպատակ ունենալով խրախուսել պրոբացիայի կիրառումը:
Տեղեկատվական արշավներ կիրականացնի այլընտրանքային պատիժների կիրառման, մասնավորապես, Պրոբացիայի ծառայության գործունեության կարևորության և առավելությունների մասին իրազեկելու նպատակով:
Կնպաստի պետական շահագրգիռ գերատեսչությունների, Պրոբացիայի ծառայության, հասարակական կազմակերպությունների և ՊԾ բոլոր տարածքային կառույցների միջև արդյունավետ համագործակցությանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2001 թվականից մինչ օրս զբաղվում է Հայաստանում քրեակատարողական ոլորտի, մասնավորապես՝ բանտային բարեփոխումներով:
Այլընտրանքային պատիժների կիրառման խթանումը կազմակերպության համար առաջնահերթ ոլորտներից է, և 2012 թվականից ՔՀԻ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Պրոբացիայի ծառայության ներդրման աշխատանքներին: Մասնավորապես, կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնել է կլոր սեղաններ, աշխատաժողովներ ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իրականացրել է հետազոտություններ և հանդես եկել առաջարկություններով, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է ուսումնական այց պրոբացիայի օտարերկրյա փորձն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև՝ վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել քրեակատարողական ծառայողների համար, իսկ դատապարտյալների համար կազմակերպել է վերականգնողական ծրագրեր (դասընթացներ):
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ