Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանական կողմը գտնում է, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունն արժանահավատ չէ 02/11/2016   20:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանների բութ առարկայով սեղմման հետևանքով: Այդ մասին նշվում է դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործով քննությունը, հետազոտվեցին և հրապարկվեցին մի շարք ապացույցներ:

Ըստ սպանված Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության՝ հայտնաբերվել է` պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույնի, ներքևից՝ վերև, առջևից՝ հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ.Բարսեղյանի պարանոցին գցված օղը, իսկ դիակի բծերի տեղակայումից, փորձագետը եկել է հետևության, որ Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-ից 10-ը ժամ:

Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արյունազեղում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից րոպեներ առաջ, պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով  առաջացած  չէր կարող պատճառվել իր իսկ կողմից:

Փորձագետը նշել է, որ այս վնասվածքները գտնվում են Հայկազ Բարսեղյանի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ: 

Բացի նշված վնասվածքները, Հայկազ Բարսեղյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են այլ վնասվածքներ ևս, մասնավորապես,  ձախից այտային, աջից վերին շրթունքի շրջանների քերծվածքներ, աջից վերին և ստորին շրթունքների լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ:

Այս վնասվածքները ևս, փորձագետի գնահատմամբ, չէին կարող պատճառվել Հայկազ Բարսեղյանի կողմից: Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ այդ վնասվածքները կուրսանտի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Սպանված կուրսանտի մարմնական վնասվածքներն այսքանով չեն սահմանափակվում, նրա մարմնի վրա հայտնաբերվել են նաև աջ արմնկածալքի՝ արմնկային միջային երակի վնասումով կտրած վերք և ձախ դաստակի 2-րդ մատի մակերեսային կտրած վերք, այս վնասվածքները ևս Հայկազ Բարսեղյանի պատճառվել էր կենդանության օրոք և հասցվել են սուր եզր ունեցող առարկայով կամ գործիքով:

Փորձագետը նշել է նաև, որ այդ վնասվածքները կարող էին կուրսանտին պատճառվել ինչպես այլ անձի կողմից, այնպես էլ՝ իր իսկ կողմից, այս վնասվածքները մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Ըստ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արժանահավատ չէ: «Եթե մահվան պատճառ է հանդիսացել սեղմման միջոցով վահանաճառի կոտրվածքը, ապա ինչով է պայմանավորված, որ  վնասվածքներ կան միայն պարանոցի աջ հատվածին, ինչո՞վ են սեղմել», -հարց է բարձրացնում պաշտպանը՝ հավելելով, որ վնասվածքը պատճառվել է բութ առարկայի ներգործությամբ: Սակայն, ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը չի պարզել և վեր չի հանել քարո՞վ, գործիքո՞վ կամ ի՞նչ մեխանիզմով է վնասվածքը պատճառվել:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ գործի շրջանակներում բացահայտվել է մեկ այլ գործ, մասնավորապես, կուրսանտը Կարեն Բաղրամյանը հարված է հասցրել սպանված Հայկազ Բարսեղյանի դեմքին շրջանում:

Հովիկ Արսենյանի համար անհասկանալի է, թե ինչու է առանձնացվել Կարեն Բաղրամյանի վերաբերյալ գործը և քննվում առանձին վարույթով: Ըստ պաշտպանի նպատակահարմար է, որ այս գործերը քննվեն միասին, և իր համար պարզ կդառնա, թե նրանց միջև կոնֆլիկտը որ օրը, որ ժամին է տեղի ունեցել և ինչ մարմնական վնասվածք է պատճառվել Հայկազ Բարսեղյանին:

Հաջորդիվ կարծիք հայտնեց ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Ըստ նրա՝  դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կասկած է հարուցում:

«Գործով 4 ամբաստանյալները մեղադրվում են սպանությունն առանձին դաժանությամբ կատարելու մեջ, մինչդեռ, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, վնասվածքները հիմնականում տեղակայված են բերանի, շրթունքի շրջանում և հիմնականում քերծվածքների և արյունազեղումների ձևով են, մարմնի այլ հատվածներում, մասնավորապես՝ կրծքավանդակի շրջանում հետքեր չեն հայտնաբերվել»,- ասաց Արմեն Նադիրյանը:

Իսկ ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ գտնելով, որ այս եզրակացությունը չի կարող արժանահավատ համարվել, քանի որ եզրակացությունը հիմնավորված չէ, կրում է դեկլարատիվ բնույթ, Հայկազ Բարսեղյանի մահվան ժամանակը սահմանվել է առանց դեպքի վայրում կատարված զննության արձանագրությունն ուսումնասիրելու, բացակայում են մահվան վաղեմության հատկանիշները:

Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանն պաշտպանական կողմի հնչեցրած կարծիքների վերաբերյալ նշեց, որ դատաբժշկի լիազորությունների մեջ չի մտնում պատասխանել հարցին, թե ինչ բութ առարկայի ներգործության հետևանքով է առաջացել վնասվածքը:

Գործով մյուս մեղադրող Հայկ Հարոյանն էլ գտավ, որ դատավարության այս փուլում, երբ դեռևս բոլոր ապացույցները հետազոտված չեն, փորձաքննության լրիվության մասին խոսելը տեղին չէ:

Մեղադրանքի կողմը գտավ, որ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:

Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Հարությունյանի,  որոշեց, որ Արա Զաքարյանի միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտումից հետո: Ինչ վերաբերում է փորձագետին, ապա դատարանի մեկ այլ որոշմամբ փորձագետը կծանուցվի և կհրավիրվի դատարան:

 


Հարակից հրապարակումներ`

17:01 04/02/2016  |  Դատական ռեպորտաժներ«Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար կներեք». Հայկազ Բարսեղյանի գործով հետազոտվում են գրավոր ապացույցները
18:38 03/02/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով կուրսանտը միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել
15:27 20/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկազ Բարսեղյանի ծնողները ԲՀԿ նախագահին ներկայացրել են դատավարության ընթացքն ու իրենց մտահոգությունները
11:54 18/01/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված 4-րդ գործը դատարանում է. կուրսանտն ընդունել է մեղադրանքը
15:03 14/01/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. ծառայության մեջ գտնվող ամբաստանյալին դատարան չէին ներկայացրել
21:38 13/01/2016  |  Քրեական խրոնիկոնԳնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ զգա. Զարմիկ Մարկոսյանի գործը ևս ուղարկվել է դատարան
16:05 08/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում շարունակվում են նոր գործերի բացահայտումները. անպատժելիության մթնոլորտ՝ ռազմական ինստիտուտում
10:50 25/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում
20:28 24/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը Հայկազ Բարսեղյանի սպանության սլաքը տանում է այլ կուրսանտի ուղղությամբ
15:20 24/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանական կողմը բացարկ հատնեց մեղադրանքը պաշտպանող դատախազին

Արխիվ

[]