ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջուկ» մականվամբ Վահան Գալստյանը չի հարցաքննվի դատարանում 02/11/2016 18:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումներ կատարելու նպատակով ստեղծված բանդայի վերաբերյալ գործով այսօր դատարանը բավարարեց, մասամբ բավարարեց կամ մերժեց պաշտպանական կողմի՝ դատաքննությունը լրացնելուն ուղղված մի շարք միջնորդությունները:
Այսպես, դատարանը մերժեց գործով ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը դատապարտյալ, «Ջուկ» մականվամբ Վահան Գալստյանին դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին:
Գործով ամբաստանյալ Կարեն Վարդանյանն ավելի վաղ իր ցուցմունքում հայտարարել էր, որ փոխանակման կետի վրա ավազակային հարձակումը կատարել է ոչ թե Ռաֆայել Հարոյանի ու Հայկ Կոջոյանի հետ, այլ հիշյալ դատապարտյալի հետ:
Վ.Գալստյանը հերքել է ամբաստանյալ Կարեն Վարդանյանին առհասարակ ճանաչելու, առավել ևս վերջինիս հետ ենթադրաբար ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Դատարանը գտավ, որ վերոհիշյալը լրացուցիչ փաստարկ է առ այն, որ նույնիսկ տեսականորեն վերջինիս դատարան հրավիրելու ու հարցաքննելու պարագայում դատական այդ գործողությունն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:
Դատարանը միաժամանակ փաստեց, որ Կարեն Վարդանյանի հիշյալ հայտարարությունը ենթակա է ստուգման քրեական հետապնդման մարմինների կողմից՝ նյութեր նախապատրաստելու կամ նախաքննություն իրականացնելու միջոցով, իսկ դատարանը համապատասխան փուլում կարող է և պարտավոր է այդ վարկածը քննարկել տվյալ հանցագործության դրվագով ամբաստանյալներ Հարոյանի և Կոջոյանի մեղավորության հարցը պարզելիս:
Դատարանը բավարարեց նաև Հայկ Կոջոյանի ու Կարեն Վարդանյանի պաշտպաններ, փաստաբաններ Արմեն Ֆերոյանի ու Թամարա Բաղդասարյանի միջնորդությունները համապատասխանաբար՝ դատաբժիշկ փորձագետին դատարան հրավիրելու ու հարցաքննելու և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Թամարա Բաղդասարյանը միջնորդում էր նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն դատարանը նշանակեց նոր փորձաքննություն, քանի որ անդրադարձ է կատարվելու նոր հարցի՝ բժշկական սխալի հնարավորության մասին պաշտպանական կողմի բարձրացրած վարկածին:
Դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Կ.Վարդանյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ և փորձաքննության եզրակացությունը կարող է ազդել արարքի որակման վրա:
Տուժողի իրավահաջորդը ի պատասխան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ տուժողը հրազենային վնասվածք ստացել է ամենակենսական՝ զստային զարկերակի, հատվածում, տուժողը 4 լ արյուն է կորցրել: Ըստ իրավահաջորդի, եթե բժիշկների միջամտությունը չլիներ, ապա տուժողը ոչ թե ութ օր, այլ ութ ժամ էլ չէր ապրի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ