ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ուղեկցվել է լուրջ ընտրակեղծիքներով. ՔՀԻ դիտորդական զեկույց 02/10/2016 21:45 | Սահմանադրական բարեփոխումներ
Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ուղեկցվել է լուրջ ընտրակեղծիքներով: Այս մասին հայտնում է Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի, անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունն իր նոր հրապարակած դիտորդական զեկույցում:
Քվեարկության օրը դիտարկումների արդյունքում և իրավական խորհրդատվության թեժ գծի միջոցով ՔՀԻ կողմից արձանագրված խախտումները հաստատում են այն եզրահանգումը, որ հանրաքվեն պարտադրված էր իշխանությունների կողմից, և քաղաքացիները սահմանադրության հիմնարար փոփոխությունների օգտին են քվեարկել՝ ապօրինի եղանակներով խրախուսվելով, ստիպողաբար և, որոշ դեպքերում, նույնիսկ սպառնալիքի ներքո:
ՀԿ-ն հարկ է համարում նշել, որ Հայաստանն ունի սահմանադրական հանրաքվեների կազմակերպման վատ փորձ. սահմանադրությունը փոփոխելու երեք փորձերից երկուսն ավարտվեցին բազմաթիվ խախտումներով ուղեկված խնդրահարույց հանրաքվեներով: Անկախության 24 տարվա պատմության մեջ երրորդ՝ դեկտեմբերին կայացած հանրաքվեն այս առումով բացառություն չէր : Միջազգային և տեղական դիտորդներն, այդ թվում՝ ՔՀԻ-ն, արձանագրել են բազմակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր, կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ, ճնշումներ քվեարկողների և դիտորդների վրա, ընտրական հանձնաժողովներում ընդգրկված իշխող կուսակցության անդամների և վստահված անձանց կողմից լիազորությունների չարաշահման դեպքեր և ընտրական գործընթացի այլ խախտումներ: Վերջիններս պարբերաբար օգտագործում էին տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ապօրինի, որպեսզի ապահովեն ընտրողների մասնակցությունը և իշխանությունների համար ցանկալի արդյունքը՝ հօգուտ սահմանադրական փոփոխությունների:
Քաղաքացիներին բավարար ժամանակ չի տրվել ծանոթանալու ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխություններին, և ոչ էլ բավարար ժամանակ է եղել հանրային քննարկումների համար. խորհրդարանն ուներ ընդամենը մի քանի շաբաթ նախագիծը քննարկելու համար, և հանրային քննարկումները տևել են ընդամենը երկու ամիս: Ավելին, մինչև քվեարկության օրը քաղաքացիներն ահազանգում էին ՔՀԻ թեժ գծին՝ հաղորդելով, որ փոփոխությունների նախագիծը մատչելի չէ:
Նոր սահմանադրությունը, որը 2005թ.-ին ընդունված սահմանադրությունից միայն երկու հոդված է պահպանել, հիմնականում նախատեսում է անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ: Տեսակետ կար, որ գործող նախագահը փորձում է լուծել իր իշխանության պահպանման խնդիրը. խորհրդարանական կառավարման ձևը թույլ կտա նրան պահպանել իշխանությունը իր կառավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո:
«Արդյունքում, սահմանադրության նախագծի օգտին քվեարկելը նշանակում էր վստահության քվե տալ գործող իշխանություններին, քանի որ հանրաքվեն նախաձեռնվել էր ներկայիս իշխանությունների կողմից վերևից պարտադրելու սկզբունքով : Բազմաթիվ քաղաքացիների կողմից հանրաքվեն ընկալվում էր որպես գործող նախագահի կողմից իր կառավարման երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու միջոց »,- նշում է ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Մինչ օրս Գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ 538 հաղորդում, հարուցվել է 72 քրեական գործ, 19 գործ ուղարկվել է դատարան : ՔՀԻ-ն, սակայն, ընդգծում է, որ խախտումների մասին հաղորդումները մակերեսորեն են քննվել, և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները հիմնականում ձևական բնույթ են կրել : Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը շատ մեղմ պատիժներ է նախատեսում ընտրակեղծարարների համար : Այդպիսով, նույնիսկ այն ժամանակ, երբ գործը հասնում է դատարան, իրավախախտները համաչափ պատիժ չեն ստանում, այլ դատապարտվում են ընդամենը տուգանքի կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվում : Այսպիսի պրակտիկան ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը և խորացնում հանրության անվստահությունն իշխանությունների և, առհասարակ, արդարադատության համակարգի նկատմամբ :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից