ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը 2016թ. մարտի 1-ն է 02/10/2016 21:32 | Սահմանադրական բարեփոխումներ
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Հրամանագրով, մասնավորապես,
- հաստատվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը:
- ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ, հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը:
- հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը:
Հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվում է, մասնավորապես, ապահովել համապատասխան օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը, քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը, քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը, կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից, հրամանագրի հավելվածով սահմանված են Սահմանադրության փոփոխություններով նախանշված օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետները:
Այսպես, Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք)՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամակետը 2016թ. մարտի 1-ն է, Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքինը (սահմանադրական օրենք)՝ մայիսի 1-ը, Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքինը՝ սեպտեմբերի 1-ն է: Մինչև հոկտեմբերի մեկը ԱԺ քննարկմանը պետք է ներկայացվի Կուսակցությունների մասին օրենքը (սահմանադրական օրենք) և մինչև նոյեմբերի մեկը՝ Ազգային ժողովի կանոնակարգը (սահմանադրական օրենք):
Մինչև 2017թ. փետրվարի մեկը ԱԺ քննարկմանը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանի մասին օրենքը (սահմանադրական օրենք), մինչև մարտի մեկը՝ Դատական օրենսգիրքը (սահմանադրական օրենք), մինչև ապրիլի մեկը՝ դատախազության մասին օրենքը, մինչև մայիսի մեկը՝ Կենտրոնական բանկի մասին օրենքը, մինչև հունիսի մեկը՝ Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը, մինչև սեպտեմբերի մեկը՝ Հանրաքվեի մասին օրենքը (սահմանադրական օրենք) և մինչև 2017 թ. հոկտեմբերի մեկը՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը:
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դավիթ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից