Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ու Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հրապարակել են հանրաքվեի ամփոփիչ զեկույցը 02/10/2016   18:39  |  Սահմանադրական բարեփոխումներ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ու  Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հրապարակել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը:

Մինչ զեկույցի բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013թ.-ին, այն 4 հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որի նպատակն է վերահսկել համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում: Իսկ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հիմնադրվել է 2012թ.-ին, 13 հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը:

«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների քարոզարշավը կազմակերպվել և ընթացել է վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներով, ինչը ակնհայտորեն ստեղծել է անհավասար պայմաններ նախագծի կողմնակիցների և ընդդիմախոսների համար,- ասված է զեկույցում` հավելումով, որ « վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ տեղեկությունների աղբյուր են հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած լուսաբանումները»:

Այսպիսի օրինակ է զեկույցում համարվում 2015թ. հոկտեմբերի 19-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար: Բացի այդ հոկտեմբերի 24-ին շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի տեղակալներ են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը: «Այս անձանց մեծամասնությունն իրենց պաշտոնների բերումով ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների վրա, և առկա էր մեծ ռիսկ նրանց կողմից պաշտոնեական դիրքը իրենց կուսակցական շահը հետապնդելու նպատակով օգտագործելու առումով»,- ասված է զեկույցում:

Վկայակոչելով  ԶԼՄ հրապարակումները` զեկույցի հեղինակները գրում են. «մարզպետները, որոնք նշանակվել են մարզերում «այո»-ի շտաբի համակարգողներ, քարոզարշավի սկզբում հանդիպումներ են ունեցել համայնքի ղեկավարների հետ և նրանց վրա դրել պարտավորություն՝ ապահովելու «այո» քվեի որոշակի թիվ»:

Որպես օրինակներ զեկույցում նշվում է նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունն այն մասին, որ «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր մարզն է ապահովելու և ինքը կորոշի՝ քանի տոկոս: Իսկ Ախուրյանի սոցծառայության աշխատակիցներն, ըստ ԳԱԼԱ-ի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջել են թիվ 35 ընտրատարածքի գյուղերի տներով՝ հիմնականում թակելով նպաստի համակարգից օգտվողների դռները, և ընտրողներին հանձնարարել ընտանիքի բոլոր անդամներով քվեարկեն «այո»-ի օգտին՝ դա չանելու դեպքում սպառնալով զրկել նրանց նպաստից օգտվելու հնարավորությունից:

Իսկ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի նոյեմբերի 6-ի թողարկման, հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետից ու մարզպետներից բացի, «այո»-ի քարոզարշավին մասնակցելու են նաև ՀՀԿ- ական նախարարները․ իրենց պնդմամբ՝ բացառապես երեկոյան ժամը 6-ից հետո:

Զեկույցը նաև նշում է, որ  «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի ահազանգի հիման վրա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն (ՀՔԱՎ) ուսումնասիրել է բոլոր հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմը և հայտնաբերել, որ ԸՕ պահանջի խախտմամբ ընդհանուր առմամբ 203 ավագանու անդամ է ներգրավված ՏԸՀ-ներում, որից Արագածոտնում՝ 18, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32, Լոռիում՝ 22, Կոտայքում՝ 17, Շիրակում՝ 38, Սյունիքում՝ 17, Վայոց Ձորում՝ 14, Տավուշում՝ 8:

«Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույը բացարձակապես անընդունելի է համարել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական հաղորդում վարելու փաստը»,- գրում են զեկույցի հեղինակները` նկատի ունենալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդաշարը:

Իսկ Մեղրիի քաղաքապետը հայտարարել է, որ ժողովուրդը իրազեկվելու և որևէ քարոզչություն լսելու կարիք չունի, քանի որ ինքն է ընտրված քաղաքապետը և իր համայնքի բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի:

Զեկույցում նաև նշվում է, որ նոյեմբերի առաջին կեսին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները և լրատվամիջոցները ստացել են բազմաթիվ ահազանգեր, որ հանրապետության տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում է քարոզչություն և ցուցակագրում են աշխատակիցներին ու նրանց հարազատներին և սաների ծնողներին՝ «այո»-ի ձայներ ապահովելու համար:

Ըստ զեկույցի, «Առավոտ» օրաթերթը հաղորդել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցները տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկներ են բաժանել, պահանջել դրանցում գրառել անուն, ազգանուններ և անձնագրի համարները: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ցանցի աշխատակիցների առջև պայման է դրել ութական «այո» ապահովել՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն: Մարզերում բնակվող աշխատակիցներին ասվել է, որ նրանց կողմից ներկայացվող ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության: «Հրապարակ» թերթի հրապարակման մեջ էլ նշվել է, որ Էջմիածնի ոստիկաններն իրենց դժգոհություն են հայտնել, որ իրենց պարտադրվել է բերել ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ հարևան- բարեկամների անձնագրերը՝ նշելով տեղամասի հասցեն ու համարը:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ մարզպետարանում է հավաքել մարզի բոլոր բժիշկներին ու հիվանդանոցների տնօրեններին և խիստ հրահանգել «այո» ասել սահմանադրական հանրաքվեին` սպառնալով աշխատանքից կհեռացնել անհնազանդներին։ Իսկ Մասիս քաղաքում նա հավաքել է հարակից բոլոր գյուղերի ղեկավարներին և հրահանգել ակտիվորեն աշխատել «այո»-ի օգտին:

Զեկույցում բերվում են նաև ընտրակաշառքի դեպքերի մասին մամուլի հրապարակումները:

Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդումն այն մասին, որ Գյումրիի մի շարք փողոցներում նախակրթարանների ու համատիրությունների աշխատակիցներն ակտիվ ցուցակագրել են քաղաքացիներին՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը ստացել է ահազանգ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից այն մասին, ինչ-որ անձինք ընտրողների ցուցակներով այցելել են բնակարաններ, ներկայացել «Այո»-ի շտաբից և ասել, որ յուրաքանչյուր «այո»- ի համար շտաբը գումար կվճարի: «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ նոյեմբերի 24-ին «Երևանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը «Ազատություն» ռադիոկայանով «Ոչ»-ի շտաբի և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է իրենց ներկայացուցիչների վրա ճնշումների և կաշառքի փորձերի մասին և ՀՀ գլխավոր դատախազությանն է փոխանցել տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են կաշառում հանրաքվեի Երևանի ընտրատարածքային հանձնաժողովներից մեկի իրենց ներկայացուցչին՝ առաջարկելով 100 հազար դրամ: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ հանձնաժողովի «Ժառանգության» անդամներին առաջարկել են հանրաքվեի օրը չգնալ տեղամասեր՝ դրա դիմաց ստանալով պետության կողմից իրենց հասանելիք գումարի կրկնապատիկը:

Նշենք, որ զեկույցի հեղինակ կազմակերպությունները, ներկայացված տեղեկանքի համաձայն, կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել ընդհանուր առմամբ 1000-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով, որոնք ներկա են եղել շուրջ 520 տեղամասերում: Դիտարկման համար ընտրվել են առավել մեծ թվով ընտրողներ ունեցող համայնքները և իրավախախտումների տեսանկյունից առավել խոցելի տեղամասերը՝ հաշվի առնելով նախորդ համապետական ընտրությունների գործընթացը և քվեարկության արդյունքները:

 


Հարակից հրապարակումներ`

18:02 09/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումներին չարձագանքելու և չարձանագրելու համար 20 հազար դրամ է առաջարկել
17:58 09/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ 72 քրեական գործ է հարուցվել
19:40 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների դեպքերով հարուցված 68 քրեական գործերից 18-ն ուղարկվել են դատարան
19:16 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՀանրաքվեի տեղամասում վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել. ՀՔԾ
18:50 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԹիվ 11/03 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկած անձի ինքնությունը պարզվել է
17:01 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԱվարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրողի լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը
14:06 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԶեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն. Տիգրան Մուկուչյան
13:59 08/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներ«Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո»-ի քարոզարշավը». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
20:26 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ հարուցված 67 քրեական գործերից 2-ով մեղադրական դատավճիռ է կայացվել
19:15 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ քանի՞ գործ է ուղարկվել դատարան՝ ՀՔԾ-ի և ՔԿ-ի կողմից

Արխիվ

[]