Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի վերաբերյալ երկրորդ գործով ևս վկան պնդեց, որ բռնության է ենթարկվել 02/09/2016   19:16  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում շարունակվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության  պատվեր տալու վերաբերյալ գործով քննությունը, որի շրջանակում մեղադրվում է ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը: Նա, ըստ մեղադրանքի,  Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝  պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նույն մեղադրանքով, սակայն այլ գործի շրջանակում  մեղադրվող  Ստեփան Հակոբյանի վերաբերյալ  արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել:

Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեցին երկու վկաներ՝ Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի ընկերները, ովքեր Ստեփան Հակոբյանի գործով ևս դատարանում ցուցմունքներ են տվել:

Մասնավորապես, Արամայիս Սեդրակյանը հայտարարեց, որ  Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո (Ս.Զատիկյանը սպանվել է  2006 թվականի հունիսի 22-ին), իրեն կանչել են ոստիկանության բաժին ու երեք օր այնտեղ պահել, ծեծել են, ստիպել, որպեսզի ինքը Ստեփանի ու Նարեկի անունը տա, սակայն ինքը հրաժարվել է: 

Դատարանում վկան հայտնեց, որ եղել է ժամանակաշրջան, երբ Ստեփանն ու Նարեկը չեն շփվել Սեդրակի հետ՝  տեղի ունեցած մի միջադեպի պատճառով: Որևէ արտառոց բան տեսե՞լ եք Ստեփանի ու Նարեկի գործողություններում հարցին վկան բացասական պատասխան տվեց:  Սեդրակի ու Նարեկի միջև լարված վիճակ եղե՞լ է  հարցին նույնպես վկան բացասական պատասխան տվեց:  Նա հավելեց՝ թշնամություն չկար:  Վկան արտառոց չի համարում նաև, որ Ստեփանը, Նարեկն ու Ահարոնը առանձնացել են, խոսել:

Մինչդեռ նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ  2004թ-ից սկսած Ստեփանն ու Սեդրակը չեն շփվել` կապված նախկինում ունեցած ինչ-որ վիճաբանության հետ: Սեդրակի սպանությունից 2 ամիս առաջ նկատել է, որ Ստեփանը, Նարեկն ու Ահարոնը մշտապես եղել են խառը, անընդհատ առանձնացել ու խոսել են իրենից թաքուն, ինչ-որ զանգեր կատարել: Այդ վիճակը շարունակվել է նաև Սեդրակի սպանությունից հետո: Այդ ամենից հասկացել է, որ նրանք իրենից ինչ-որ գաղտնիք են ունեցել: Վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը՝ գրել է պարտադրանքի ներքո՝ մտածելով, որ դատարանում կասի՛, որ իրեն պարտադրել են:

Վկա Արմեն Բեկջանյանը հայտնեց, որ Նարեկն իրեն խնդրել է ճանապարհից  «ռաստամոժկայի թղթեր» վերցնել ու հասցնել իրեն: Ւնքը վերցրել է թղթերը, սակայն փաթեթի պարունակությունը չի տեսել: Ապա ավելի ուշ Նարեկի խնդրանքով գործով վկա Ահարոն Հակոբյանի հետ թղթերը տարել են Ջրվեժ՝ վերջինս դրանք տվել է այլ անձի:

Վկա Ահարոն Հակոբյանը, ըստ «ՍԵԿՏ» համակարգի տվյալների, մեկնել է Հայաստանից, այդ պատճառով մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը առարկեց ցուցմունքները հրապարակելու դեմ՝ նշելով, որ այդ դեպքում կխախտվի իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իր պաշտպանյալի կոնվենցիոն իրավունքը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հրապարակվեցին նաև վկայի՝  Ստեփան Հակոբյանի գործի շրջանակում դատաքննական ցուցմունքները:

Այսպես, վկա Ահարոն Հակոբյանը նախաքննության ընթացքում  ցուցմունք է տվել այն մասին, որ 2004թ. Սեդրակը վեճ է ունեցել Ստեփանի եղբայր Վարդանի և Նարեկի հետ, որից հետո թշնամություն է սկսվել երկու կողմերի միջև և Ստեփանը որոշել է վրեժխնդիր լինել: Սեդրակն այդ մասին բազմիցս արտահայտվել է իրենց նեղ ընկերական շրջապատում:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, Ստեփանն ու Նարեկն իրեն կանչել, տվել են ամերիկյան դոլարների կապոց և ասել, որ այն տանի Ջրվեժի օբյեկտների մոտ և տա Ֆելոյի տղա Արսենին: Այնուհետև, նրանց կանչով մոտեցել է իրենց ընկեր Բեկջոն (խոսքը վերոհիշյալ վկա Արմեն Բեկջանյանի մասին է), ում հետ գնացել են Ջրվեժի օբյեկտներից մեկի մոտ և այդ գումարը տվել Արսենին: Այդ ամենից հասկացել է, որ Սեդրակի սպանությունը կազմակերպվել է Նարեկի ու Ստեփանի կողմից` Արսենի միջոցով: Այնուհետև, իր այն հարցին, թե ով կարող էր սպանել Սեդրակին, Նարեկը պատասխանել է, որ ինքն ու Ստեփանն են վրեժ լուծել, Ֆելոյի տղա Արսենին պատվիրել են սպանել Սեդրակին, ինչն էլ Արսենը կատարել է:

Հետագայում Նարեկը պատմել է նաև, որ ինքն է գտել Արսենին` որպես Սեդրակի սպանությունը կատարելու համար հարմար թեկնածու: Ասել է նաև, որ դրա դիմաց Արսենին  «հարմար թիվ են տվել»` չնշելով կոնկրետ գումարի չափը:

Ստեփան Հակոբյանի գործով դատաքննության ժամանակ վկան  հրաժարվել էր իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, հայտնել, որ նախկինում նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքները գրվել են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու ազդեցության տակ:

Մեղադրող Արմեն Մարուխյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից խոշտանգումների վերաբերյալ վկաներ Արամայիս Սեդրակյանի ու Ահարոն Հակոբյանի հայտարարությունները ստուգման են ենթարկվել Հատուկ քննչական ծառայության կողմից, որի արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

 


Հարակից հրապարակումներ`

15:55 26/10/2015  |  Քրեական խրոնիկոնՍեդրակ Զատիկյանի սպանության պատվերի վերաբերյալ գործում նոր պաշտպան ներգրավվեց
19:23 14/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍեդրակ Զատիկյանի սպանությունը կատարելուն դրդելու մեջ մեղադրվողի գործը դատարանում է
14:48 09/10/2015  |  Քրեական խրոնիկոնՄալաթիայի նախկին թաղապետի որդու սպանության գործով հայտնաբերված հետախուզվողը կկանգնի դատարանի առաջ
18:37 02/04/2014  |  Քրեական խրոնիկոն«Լեդի Հակոբի» եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի գործով բոլոր բողոքները մերժվեցին
14:17 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿհրապարակվի Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատավճիռը
14:28 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
13:23 31/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը հանդես կգա ճառով
17:00 05/08/2013  |  ԼՐԱՀՈՍՍեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով գործի քննությունը հետաձգվեց

Արխիվ

[]