ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի վերաբերյալ երկրորդ գործով ևս վկան պնդեց, որ բռնության է ենթարկվել 02/09/2016 19:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում շարունակվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվեր տալու վերաբերյալ գործով քննությունը, որի շրջանակում մեղադրվում է ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը: Նա, ըստ մեղադրանքի, Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նույն մեղադրանքով, սակայն այլ գործի շրջանակում մեղադրվող Ստեփան Հակոբյանի վերաբերյալ արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել:
Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեցին երկու վկաներ՝ Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի ընկերները, ովքեր Ստեփան Հակոբյանի գործով ևս դատարանում ցուցմունքներ են տվել:
Մասնավորապես, Արամայիս Սեդրակյանը հայտարարեց, որ Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո (Ս.Զատիկյանը սպանվել է 2006 թվականի հունիսի 22-ին), իրեն կանչել են ոստիկանության բաժին ու երեք օր այնտեղ պահել, ծեծել են, ստիպել, որպեսզի ինքը Ստեփանի ու Նարեկի անունը տա, սակայն ինքը հրաժարվել է:
Դատարանում վկան հայտնեց, որ եղել է ժամանակաշրջան, երբ Ստեփանն ու Նարեկը չեն շփվել Սեդրակի հետ՝ տեղի ունեցած մի միջադեպի պատճառով: Որևէ արտառոց բան տեսե՞լ եք Ստեփանի ու Նարեկի գործողություններում հարցին վկան բացասական պատասխան տվեց: Սեդրակի ու Նարեկի միջև լարված վիճակ եղե՞լ է հարցին նույնպես վկան բացասական պատասխան տվեց: Նա հավելեց՝ թշնամություն չկար: Վկան արտառոց չի համարում նաև, որ Ստեփանը, Նարեկն ու Ահարոնը առանձնացել են, խոսել:
Մինչդեռ նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ 2004թ-ից սկսած Ստեփանն ու Սեդրակը չեն շփվել` կապված նախկինում ունեցած ինչ-որ վիճաբանության հետ: Սեդրակի սպանությունից 2 ամիս առաջ նկատել է, որ Ստեփանը, Նարեկն ու Ահարոնը մշտապես եղել են խառը, անընդհատ առանձնացել ու խոսել են իրենից թաքուն, ինչ-որ զանգեր կատարել: Այդ վիճակը շարունակվել է նաև Սեդրակի սպանությունից հետո: Այդ ամենից հասկացել է, որ նրանք իրենից ինչ-որ գաղտնիք են ունեցել: Վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը՝ գրել է պարտադրանքի ներքո՝ մտածելով, որ դատարանում կասի՛, որ իրեն պարտադրել են:
Վկա Արմեն Բեկջանյանը հայտնեց, որ Նարեկն իրեն խնդրել է ճանապարհից «ռաստամոժկայի թղթեր» վերցնել ու հասցնել իրեն: Ւնքը վերցրել է թղթերը, սակայն փաթեթի պարունակությունը չի տեսել: Ապա ավելի ուշ Նարեկի խնդրանքով գործով վկա Ահարոն Հակոբյանի հետ թղթերը տարել են Ջրվեժ՝ վերջինս դրանք տվել է այլ անձի:
Վկա Ահարոն Հակոբյանը, ըստ «ՍԵԿՏ» համակարգի տվյալների, մեկնել է Հայաստանից, այդ պատճառով մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը առարկեց ցուցմունքները հրապարակելու դեմ՝ նշելով, որ այդ դեպքում կխախտվի իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իր պաշտպանյալի կոնվենցիոն իրավունքը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հրապարակվեցին նաև վկայի՝ Ստեփան Հակոբյանի գործի շրջանակում դատաքննական ցուցմունքները:
Այսպես, վկա Ահարոն Հակոբյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2004թ. Սեդրակը վեճ է ունեցել Ստեփանի եղբայր Վարդանի և Նարեկի հետ, որից հետո թշնամություն է սկսվել երկու կողմերի միջև և Ստեփանը որոշել է վրեժխնդիր լինել: Սեդրակն այդ մասին բազմիցս արտահայտվել է իրենց նեղ ընկերական շրջապատում:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, Ստեփանն ու Նարեկն իրեն կանչել, տվել են ամերիկյան դոլարների կապոց և ասել, որ այն տանի Ջրվեժի օբյեկտների մոտ և տա Ֆելոյի տղա Արսենին: Այնուհետև, նրանց կանչով մոտեցել է իրենց ընկեր Բեկջոն (խոսքը վերոհիշյալ վկա Արմեն Բեկջանյանի մասին է), ում հետ գնացել են Ջրվեժի օբյեկտներից մեկի մոտ և այդ գումարը տվել Արսենին: Այդ ամենից հասկացել է, որ Սեդրակի սպանությունը կազմակերպվել է Նարեկի ու Ստեփանի կողմից` Արսենի միջոցով: Այնուհետև, իր այն հարցին, թե ով կարող էր սպանել Սեդրակին, Նարեկը պատասխանել է, որ ինքն ու Ստեփանն են վրեժ լուծել, Ֆելոյի տղա Արսենին պատվիրել են սպանել Սեդրակին, ինչն էլ Արսենը կատարել է:
Հետագայում Նարեկը պատմել է նաև, որ ինքն է գտել Արսենին` որպես Սեդրակի սպանությունը կատարելու համար հարմար թեկնածու: Ասել է նաև, որ դրա դիմաց Արսենին «հարմար թիվ են տվել»` չնշելով կոնկրետ գումարի չափը:
Ստեփան Հակոբյանի գործով դատաքննության ժամանակ վկան հրաժարվել էր իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, հայտնել, որ նախկինում նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքները գրվել են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու ազդեցության տակ:
Մեղադրող Արմեն Մարուխյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից խոշտանգումների վերաբերյալ վկաներ Արամայիս Սեդրակյանի ու Ահարոն Հակոբյանի հայտարարությունները ստուգման են ենթարկվել Հատուկ քննչական ծառայության կողմից, որի արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից