Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո»-ի քարոզարշավը». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ 02/08/2016   13:59  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը:
 
Դիտորդական խումբը նշում է, որ «միավորումների, խոսքի, հավաքների և տեղաշարժման հիմնարար ազատությունները քարոզարշավի ընթացքում հիմնականում պահպանվել են»:
 
Սակայն միևնույն ժամանակ, ըստ զեկույցի հեղինակների` «քարոզարշավը խիստ բևեռացված էր և կենտրոնացած էր առաջարկվող նոր սահմանադրության մի քանի հարցերի շուրջ, մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շեշտում էին քաղաքական համակարգը փոխելու առավելությունները, դրա հակառակորդները պնդում էին, որ փոփոխությունները նախատեսված են սատարել գործող նախագահին և իշխող կուսակցությանը, պահպանել իրենց իշխանությունը»:
 
«Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո» քարոզարշավը, և իշխանությունները կենտրոնացել էին հսկայական հանրային միջոցներ՝ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար»,- ասված է զեկույցում: 
 
Դիտորդական խումբը նախ փաստում է, որ թեև «Ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և մահացած մարդկանց առկայությունը ընտրողների ցուցակներում»:
 
Դիտորդները նաև արձանագրում են, որ ՀՀ իրավական դաշտը «ապահովում է միջազգային և տեղական դիտարկման հնարավորություն և իրավունք է տալիս կուսակցության վստահված անձանց ներկա լինել բոլոր ընտրատեղամասերում», բայցևայնպես, «չնայած օրենքում բացակայում է համապատասխան պահանջը, ԿԸՀ-ն պարտավորեցնում է տեղական դիտորդներին հավատարմագրվելու համար անցնել որակավորման քննություն»,- ասված է զեկույցում:
 
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է նաև տեղամասերում ձայների հաշվարկի ընթացքը: Զեկույցում հիշատակված լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն և ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը»:
 
«Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը և լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ՝ համատարած խախտումների, միջամտության և ահաբեկումների վերաբերյալ քվեարկության և հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում: Իշխանությունները խոստացել էին, որ բոլոր նման հայտարարությունները քննության կառնվեն ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, բայց, միաժամանակ, ժխտում էին, որ խախտումները համակարգված էին և ենթադրում էին, որ առաջատար քաղաքացիական հասարակական խմբերը կողմնակալ են, քանի որ հայտնի էր, որ նրանք դեմ էին հանրաքվեին»,- ասված է զեկույցում: 
 
Դիտորդական խումբը հայտնում է, որ քաղաքացիական դիտորդական մի կազմակերպություն դեկտեմբերի 7-ին մինչև վերջնաժամկետի ավարտը ԸԸՀ-ներ և ԿԸՀ է ներկայացրել 40 դիմում-բողոքներ, ինչպես նաև հաջորդ օրը ներկայացրել է մի շարք դիմում-բողոքներ: «ԿԸՀ-ն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ին ներկայացրել է այդ բողոքները որպես վատ հիմնավորված և վավերագրված, և առանց քննության առնելու, նրանց մեծ մասը մերժվել են ըստ էության։
 
ԿԸՀ-ն նաև մերժել է հետագա խնդրանք-դիմումները՝ հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը և հետաքննել ենթադրյալ խախտումները՝ ըստ ընթացակարգային հիմքի կամ խախտումների վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պատճառով»,- նշված է զեկույցում։ Ինչ վերաբերում է ԿԸՀ որոշումները Սահմանադրական դատարանում բողոքարկելուն, ապա միայն ՀՀ Նախագահի կամ խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդի կողմից այդ իրավունքի իրացման օրենքով ընձեռված հնարավորությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը որակում է իբրև «սահմանափակ իրավական կարգավիճակ, որը կասկածի տակ է դնում ընտրական շահագրգիռ կողմերի համար դատական պաշտպանության առկայությունը»։
 
Միաժամանակ դիտորդական խումբը զեկույցում նաև սեփական արձանագրած խախտումներն է ներկայացրել` գրելով. «ԸԸՀ-6-ի մի տեղամասում, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է ՏԸՀ անդամների և ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից քվեների արդյունքների շահարկում՝ ի օգուտ «Այո»-ի։ Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: ԸԸՀ-10-ի մի տեղամասում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է քվեների հաշվարկի ընթացքը, որտեղ գործընթացի թափանցիկությունը չի ապահովվել և դիտարկվել է անհետևողական մոտեցում քվեաթերթիկների վավերականության որոշման հարցում: Ընթացակարգային սխալները հանգեցրել են նրան, որ չեղյալ են համարվել շատ վավեր «Ոչ» քվեներ»:
 
Ինչ վերաբերում է վերահաշվարկի ընթացքին, դիտորդական խումբը հիշատակում է, որ ԸԸՀ-ները արդյունքների վերահաշվարկի պահանջով 79 դիմում՝ են ստացել, որոնցից 53-ի դեպքում կատարվել են վերահաշվարկներ։ «Վերջնական արդյունքները միայն մի փոքր են տարբերվել նախնական արդյունքներից, և ԿԸՀ-ն մատնանշել է, որ վերահաշվարկը չի հայտնաբերել որևէ լուրջ անճշտություն։ ՀԱԿ-ը պնդում է, որ ԿԸՀ-ն միտումնավոր առաջնությունը տվել է «Այո» կողմնակիցների կողմից պահանջված վերահաշվարկներին և / կամ «ապօրինաբար մերժել է» այն վերահաշվարկները, որոնք ներկայացված էին «Ոչ» կողմնակիցների կողմից»,- գրում են դիտորդներն ու հավելում, որ իրենց չի հաջողվել «ստուգել այս պնդումների իսկությունը»։ 
 
Զեկույցում նաև նշվում է, որ հարուցվել է 52 քրեական գործ,  ՀՀԿ-ն ներկայացնող ՏԸՀ մի անդամ ձերբակալվել է, «քանի որ նրան տեսանկարել են ՀԱԿ-ի ներկայուցիչ ՏԸՀ անդամին ընտրակաշառք առաջարկելիս, որպեսզի վերջինս անտեսի հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է դատարան»: 
 
Ինչվերաբերում է հանրաքվեի քարոզարշավին, զեկույցի հեղինակները նշում են, որ իրենց մի շարք զրուցակիցներ մտահոգություն են հայտնել «համապետական հեռարձակողների վրա հայտնի քաղաքական կուսակցությունների կողմից վերահսկողություն հաստատելու վերաբերյալ», բայց այս դեպքում ևս ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ–ին չի հաջողվել ստուգել այդ պնդումը` «լրատվամիջոցների սեփականության թափանցիկության բացակայության պատճառով, քանի որ համապետական սփռում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը գրանցված են որպես փակ բաժնետիրական ընկերություններ, և, այդպիսով, դրանց մասին տեղեկությունները գրառված չեն հանրային ռեգիստրում»։ 
 
«Պետք է կիրառել լրացուցիչ վերահսկում և պատժամիջոցներ, որպեսզի լրատվամիջոցները իրավասու մարմիններին տրամադրեն սեփականության և ֆինանսավորման վերաբերյալ համապարփակ և ժամանակին արված տեղեկատվություն: Լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը»,- առաջարկում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը: 
 
Ինչ վերաբերում է հեռուստատեսային քարոզչությանը, վկայակոչելով ՀՌԱՀ-ի տրամադրած տվյալները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ը նշում է, որ «ժամանակի ճնշող մեծամասնությունը գնվել է ՀՀԿ-ի կողմից»: Ըստ դիտորդների, ընտրողներին նաև  սահմանափակ տեղեկատվություն է ներկայացվել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակության շուրջ` «բացառությամբ կիսանախագահականից խորհրդարանական հանրապետության անցումը»: «Քարոզարշավի լուսաբանումը հիմնականում կենտրոնացած էր հանրաքվեի կողմնակիցների և հակառակորդների հայտարարությունների ու գործունեության վրա, բայց քիչ էր քննարկում փոփոխությունների էությանը»,- ասված է զեկույցում։ 
 
«Դեկտեմբերին 3-ին, վեց հիմնական հեռուստաալիքներ (Հ 1,Արմենիա, Կենտրոն, Հ2, Շանթ և Երկիր Մեդիա) հեռարձակել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ սատարելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այս հարցազրույցը ներկայացվել է, ինչպես լուրերի հեռարձակման ժամանակ՝ 2 րոպե տևողությամբ Երկիր Մեդիա հեռուստալիքով, մինչև 26 րոպե տևողությամբ՝ Հ1-ով, այնպես էլ որպես առանձին ծրագիր՝ չորս հեռուստաալիքներով (Արմենիա, Հ 2, Կենտրոն և Երկիր Մեդիա) ամենադիտվող եթերաժամին՝ 51-ից մինչև 80 րոպե տևողությամբ: Այս լուսաբանումը չէր բխում լրատվամիջոցների կողմից՝ նախագահի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտությունից և տրամադրվել է անվճար՝ ընձեռելով անհարկի առավելություն սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին»,- գրված է զեկույցում:
 
Դիտորդական խումբն անդրադարձել է նաև նոյեմբերի 6-ից, Հ1-ով հեռարձակվող «Եռանկյունի»հեռուստաշոուին, որը վարում է գիտության և կրթության նախարար, ՀՀԿ փոխնախագահ և «Այո» շտաբի անդամ Արմեն Աշոտյանը: Ըստ դիտարկման, մինչ հանրաքվեն այդ հաղորդաշարի 5 թողարկումներից 2 երկուսը նվիրված են եղել  հանրաքվեին: «Նման պրակտիկան, թեև արգելված չէ օրենքով, ստեղծել շահերի բախման ընկալում և կասկածի տակ է դրել հանրային հեռուսաալիքի անկողմնակալությունը»,- նշում են զեկույցի հեղինակներն ու հավելում, որ ՀՌԱՀ-ը, սեփական նախաձեռնությամբ գնահատել է «Եռանկյունի» թոք-շոուն և կանխակալ լուսաբանման կամ մասնակիցներին անհավասար մոտեցման որևէ նախապայման չի գտնել: Իսկ ինչ վերաբերում է շոուի վարողի հանրային և կուսակցական դիրքին, ապա ՀՌԱՀ-ը տեղեկացրել է, որ պաշտոնյաները իրավունք ունեն ներգրաված լինել ստեղծագործական գործունեության մեջ իրենց աշխատանքային ժամից դուրս, և, որ շոու վարելը ստեղծագործական գործունեություն է ու չի խախտում որևէ օրենք: 
 
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների բողոքարկմանը, դիտորդական խումբը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը նման իրավունք միայն ՀՀ Նախագահին և ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդին է նման իրավունք ընձեռում: «Դիմումներ ներկայացնելու նման սահմանափակ իրավական կարգավիճակը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը: Վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել էր հանրաքվեի վարչարարության և դատարանների նկատմամբ վստահության պակասի պատճառով»,- ասված է ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի`սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցում:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

20:26 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ հարուցված 67 քրեական գործերից 2-ով մեղադրական դատավճիռ է կայացվել
19:15 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ քանի՞ գործ է ուղարկվել դատարան՝ ՀՔԾ-ի և ՔԿ-ի կողմից
17:32 03/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԱվարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
18:02 01/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՀանրաքվեի խախտումներով 13 քրեական գործ ուղարկվել է դատարան
18:37 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՔննչական կոմիտեի վարույթում ընտրախախտումների վերաբերյալ քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան
18:31 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՉորս անձի մեղադրանք է առաջադրվել թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
17:08 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներ20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
16:50 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՄեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին
21:00 27/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԹիվ 5/21 տեղամասային հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել՝ երեք անձանց փոխարեն քվեարկելու համար
15:45 23/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՊարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները

Արխիվ

[]