ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի արտաքին պարտքը կբավականացնի երկու Հայաստան ծածկելու 02/04/2016 18:55 | ԼՐԱՀՈՍ
Տարածքային համաչափ զարգացման և Երևանը սիրել-չսիրելու մասին երեկ մեկնարկած վիճաբանությունն ԱԺ-ում` մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրի համար 130մլն դոլարի վարկի առիթով, շարունակվեց նաև այսօր:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր առիթն օգտագործեց պատասխանելու երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին, որտեղ նա որոշ պատգամավորների մեղադրեց «գավառական» մտածելակերպ ունենալու համար, քանի որ նրանք դժգոհել էին Երևանը կառուցապատելու համար ծախսվող մեծ գումարներից, այն դեպքում, երբ մնացած քաղաքների փողոցներն օրեցօր ավերվում են:
«Մի կողմից ասում են՝ արտագաղթ կա, բա ո՞նց անենք, որ մարդիկ ապրեն գյուղերում, աշխատանք չկա, մի կողմից էլ բոլոր միջոցները կենտրոնացած են մայրաքաղաքում: Պետական կառավարման համակարգն այնպիսին է, որ կենտրոնացված քաղաքականություն է վարվում: Եվ դա հետսովետական պրոբլեմ է: ՌԴ-ում էլ անընդհատ խոսում են Մոսկվան բեռնաթափելու մասին, շրջաններում ծայրահեղ վիճակ է: Եթե վարկային հնարավորություններ կան, դրանից պետք է օգտվեն նաև մյուս քաղաքները: Այդ պետական կառավարման պատճառով է, որ բնակչության 1/3-ը կենտրոնացած է Երևան քաղաքում: Եվ դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Հիմա վարկ եք վերցնում ճանապարհների համար, երբ Գյումրիում ու Վանաձորում մարդիկ տնակներում են ապրում: Դե, վարկեր վերցրեք՝ էդ մարդկանց տնակների հարցը լուծելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն այսօր դարձյալ արձագանքեց Մարուքյանին. «Իբր թե իրենք մարզերի իրավունքների պաշտպանն են, և իբր թե մարզերում, որ վիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր: Չի կարելի էդպես: Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երևանցի, գյումրեցի, ալավերդցի»:
Ինչ վերաբերում է այսօր խորհրդարանում քննարկվող հերթական վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է վերանորոգել միջպետական ճանապարհները, ընդդիմությունը ոգևորությամբ չընդունեց նաև այս ծրագրի համար ՎԶՄԲ-ից 40 միլիոն դոլար վարկ վերցնելու իշխանությունների գաղափարը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ ֆինանսական վարկերը հաստատելուց զատ խորհրդարանն այլևս որևէ կերպ չի կարողանում վերահսկել դրա ընթացքը, ուստի առաջարկեց մեխանիզմ մշակել, որով ԱԺ-ի կողմից հաստատված վարկերի ծախսման վերաբերյալ Աժ-ին հետագայում նաև հաշվետվություն ներկյայացվի: Իսկ առայժմ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու անհասցե վարկերին, ինչպես որակեց Հեղինե Բիշարյանը:
Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, որ հայ ազգը քաջ գիտակցում է, թե ինչ է վարկը: «Մենք ազգովի վարկի տակ ենք»,- ասաց նա: Ապա նաև յուրօրինակ հաշվարկ ներկայացրեց: Քանի որ 1դոլարանոցի մակերեսը 12քառ. սմ է, ապա այդ տրամաբանությամբ, 1 դոլարանոցներով 100 դոլարով հնարավոր կլինի ծածկել 1 քմ տարածություն: Նույն տրամաբանությամբ` 1 մլրդ դոլարով հնարավոր կլինի ծածկել 10 մլն քառ. կմ, իսկ 6 մլրդով` 60 մլն քառ.: «Երկու Հայաստան»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: «Երկու Հայաստան, տիկին Զոհրաբյան, ճիշտ եք ասում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, ՀՀ արտաքին պարտքն արդեն մոտ է 6մլրդ դոլարի շեմին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ 3 պայման առաջադրեց, որոնց բավարարման դեպքում կառավարությունը կարող է վարկ վերցնել:
«Առաջին պայմանն այն է, որ, եթե վարկը վերցնում է այն կառավարությունը, որն ունի երկրի զարգացման հստակ ծրագիր: Երկրորդ պայմանը` եթե վարկի տակ գոյություն ունի իրականացվող աշխատանքների իրական ծրագիր: Երրորդ` եթե վարկը վերցնում և օգտագործում է մի կառավարություն, որը կոռումպացված չէ, այսինքն, եթե վարկը կծախսի նպատակային, այլ ոչ թե կհանգրվանի իշխանավորների գրպանները»,- ասաց նա:
ԲԿՀ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան հայտարարեց, որ իրենք դեմ չեն վարկին, դեմ են հստակ ծախսային ծրագիր չներկայացնելով պատգամավորներից վավերացում պահանջելուն:
Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ դրանում մեղքի բաժին ունեն նաև պատգամավորները, ովքեր չեն իրականացնում իրենց վերահսկողական ֆունկցիան : «Չենք գնում ՎՊ բացահայտումների հետևից, որոնք ոչ թե չարաշահումներ, կոռուպցիա են պարունակում»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նախորդ ելույթները որակեց. «Տաֆտալոգիայից մինչև օբյեկտիվ գնահատականներ»: Նա իր ելույթում նշեց, որ ճանապարհներն այն կոմունիկացիաներն են, առանց որոնց որևէ այլ ոլորտի զարգացում անհնար է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից