ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի գործողություններն ապացուցեցին՝ Ռամիլ Սաֆարովին պետական պատվեր էր իջեցվել. Նազելի Վարդանյան 02/03/2016 19:59 | Հարցազրույց
2004թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ սպա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովը՝ Բուդապեշտում դաժանորեն սպանելով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին և սպանության փորձ կատարելով ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ՝ պետական պատվեր է կատարել:
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության քննությանը մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ինքն այդպիսի անձնական զգացողություններ ու անձնական կարծիք է ունեցել: Այդպիսի կարծիքի ինքը հանգել է՝ ուսումնասիրելով Ռ.Ս.-ի կերպարը, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները:
Այսպես, Ռ.Ս.-ն Ադրբեջանի բացառիկ այն զինվորականներից էր, որ ինչ-որ ճանապարհ է անցել՝ իրենք այդքան շատ կրթված զինվորականներ չունեն, նա Բաքվում ավարտել է զինվորական ուսումնարանը, դրանից հետո ութ տարի Ստամբուլում ակադեմիայում սովորել, Կիպրոսում մասնակցել վարժանքների, հետո եկել Հունգարիա ՆԱՏՕ-ի կուրսերում անգլերեն սովորելու: Այն, որ լեյտենանտ եղած ժամանակ նա պատվիրել էր յուղաներկով իր նկարը՝ գեներալի ուսադիրներով, խոսում է այն մասին, որ նա ձգտում ունի ինչ-որ մի բանի հասնել:
Նազելի Վարդանյանը գտնում է, որ բանականություն ունեցող մարդը առանց որևէ պատճառի չէր գնա այդպիսի հանցագործության՝ քաջ գիտակցելով, որ ինքը խիստ պատիժ կստանա Եվրոպայում:
Այդ մասին է վկայում նաև պետական հետաքրքրվածությունը գործով՝ Ադրբեջանը հատուկ դեսպանություն բացեց Բուդապեշտում այն դեպքում, որ ադրբեջանական համայնք այնտեղ չկա, իսկ Թուրքիայի դեսպանության մի խումբ պաշտոնյաներ մշտապես ներկա էին բոլոր դատական նիստերին:
Հետագա զարգացումներն էլ լիովին հիմնավորեցին, որ եղել է պետական պատվեր: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն անմիջապես օդանավականում ներում շնորհեց Ռ.Ս.-ին, նա հերոսացվեց, ստացավ մայորի կոչում, ութ տարվա աշխատավարձ տվեցին, ինչը նշանակում է, որ «նա այդքան տարի իրենց աշխատողն է եղել»:
Պետպատվերի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ արել էր գործը Բաքու ուղարկելու համար, այսինքն՝ Ռ.Ս.-ին ասել էին՝ գնա, սպանիր, քեզ միանգամից կտեղափոխենք, դատն այստեղ կանենք, հերոս կդառնաս:
«Թեև սկսած անձի կերպարից մինչև Ադրբեջանի գործողությունները լրիվ հիմնավորում են պետպատվերի առկայությունը, բայց իրավաբանությունը սիրում է փաստաթուղթ, ապացույց: Այդ է պատճառը, որ այդ ճանապարհով չգնացինք, բայց իրենք ապացուցեցին այն, ինչը ես ժամանակին կուզենայի ապացուցել»,- ասաց Ն.Վարդանյանը: Փաստաբանը հիշեց հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի՝ եթե Ռ.Ս.-ն շարունակեր պատիժը կրել Հունգարիայում, գուցե ոճրագործությունը մոռացվեր, սակայն Ադրբեջանի հիշյալ գործողությունների արդյունքում միջազգային հանրությունը տեսավ Ադրբեջանի իրական դեմքն ու բարոյականությունը:
2013թ. փետրվարի 25-ին Հայկ Մակուչյանը և Գուրգեն Մարգարյանի քեռին՝ Սամվել Մինասյանը, Հունգարիայի և Ադրբեջանի դեմ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պահանջը մեկն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հունգարիայի որոշումը Ռ.Ս.-ին Բաքու տեղափոխելու մասին: Ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում ոճրագործը պետք է հետ ուղարկվի Հունգարիա՝ պատիժ կրելու, եթե Ադրբեջանը նորից չկատարի որոշումը, դա ևս մեկ անգամ կխոսի Ադրբեջանի վարկանիշի անկման մասին, գտնում է Ն.Վարդանյանը:
Դիմումի համար իրավական հիմք են ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների՝ երկրորդ՝ կյանքի իրավունք, և տասնչորսերորդ՝ խտրականության արգելք, խախտումները:
Ն.Վարդանյանն ընդգծեց, որ հայկական կողմը գոհ է Հունգարիայի դատական ատյաններից և որևէ բողոք այս կապակցությամբ չունի՝ «դատավճիռը լրիվ ուժի մեջ է մտել և մեզ բավարարել է՝ և՛ բովանդակությունը, և՛ պատիժը»:
Բողոքը վերաբերվում է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի խախտմանը, որը թույլ է տվել Հունգարիայի կառավարությունը:
Փաստաբանն ընդգծեց, որ հումանիտար բնույթ կրող այդ կոնվենցիան սոսկ որոշակի պայմաններ է ստեղծում, որպեսզի դատապարտյալն իր միջավայրում կրի պատիժը, այլ ոչ թե ազատվի պատժից:
Ըստ նույն այդ կոնվենցիայի 14-րդ հոդվածի, դատապարտյալին հանձնելու թույլտվության պայմաններից մեկն այն է, որ ընդունող երկրում պետք է այդ արարքը ճանաչվի հանցագործություն: Մինչդեռ Ռ.Ս.-ի դեպքում ամբողջ դատավարության ընթացքում և դրանից հետո հերոսացման գործընթաց էր գնում: Բացի այդ, Սաֆարովի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մեղք չունի, որովհետև հայ սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ: Այդ նույն մտքերը վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, ասուլիսում կրկնել է նաև Ռ.Ս.-ի հունգարացի պաշտպան Մադյար Դյորը:
«Մենք գտնում ենք, որ Սաֆարովին Բաքու տեղափոխելու որոշումը անօրինական էր, քանի որ բոլոր փաստերը, ադրբեջանական բոլոր պաշտոնատար անձանց՝ պրեզիդենտի, օմբուդսմենի և այլն, արտահայտություններն էլ էին ապացուցում, որ իրենց իշխանությունները ոչ թե դատապարտում են այս հանցագործությունը, այլ խրախուսում, ասում են՝ ինքը հերոս է, իրենից օրինակ պետք է վերցնել, դա հայրենասիրության լավագույն օրինակն է: Եվ այս պարագայում Հունգարիան այսպիսի որոշում կայացնելով՝ խախտել է հայ սպաների՝ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը, այսինքն՝ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել Ռ.Ս.-ին՝ փաստորեն իմանալով, որ Ռ.Ս.-ն այնտեղ պատիժ չի կրելու»,- ասաց Ն. Վարդանյանը:
Հունգարիան խախտել է նաև այդ կոնվենցիայի նորմն առ այն, որ մինչև հանձնող կողմի որոշում կայացնելը ընդունող կողմը պարտադիր պետք է ներկայացնի հիմնավորված երաշխիքներ, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը:
Իսկ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այսինքն՝ չի կատարել մարդկանց կյանքը պաշտպանելու, մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները հետագայում կանխելու իր պարտավորությունները, այլ հակառակը՝ խրախուսել է դա: Ադրբեջանը խախտել է նաև խտրականության արգելքը՝ ազգային հողի վրա՝ եթե Ռ.Ս.-ն այլ ազգի ներկայացուցչի սպաներ, այսինքն՝ եթե հայ չլինեին տուժողները, հետագա գործողությունները չէին լինի, այսինքն՝ նա պատժից չէր ազատվի, և այդպիսի հերոսացում չէր լինի:
Ադրբեջանը խախտել է նաև սեփական օրենսդրությունը՝ ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու մասին Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, ցմահ ազատազրկման դատապարտվածներին ներում շնորհվում է միայն այն դեպքում, եթե նա նվազագույնը կրել է տասը տարվա ազատազրկում՝ Սաֆարովը միայն ութ տարի է եղել ազատազրկված: Ընդ որում, ներում շնորհվելու դեպքում էլ ցմահ բանտարկությունը փոխարինվում է 25 տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո երեք տարի անց՝ հունվարի 12-ի ՄԻԵԴ որոշմամբ սկսվել է Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների հետ հաղորդակցման փուլը: ՄԻԵԴ-ը մինչև մայիսի 31-ը ժամկետ է տվել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝ ներկայացնելու ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված երեքական հարցերի պատասխանները: Դրանք կստանա նաև հայկական կողմն ու իր դիրքորոշումը կհայտնի, դրանից հետո ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դիմումի ընդունելիության վերաբերյալ:
Ադրբեջանին ՄԻԵԴ-ը հարցնում է՝ խախտե՞լ է, արդյոք, Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝ կյանքի իրավունքը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կատարե՞լ են երկրորդ հոդվածի շրջանակում իրենց դատավարական պարտավորությունները՝ պահպանելու համար կյանքը և կանխելու կյանքը վտանգի ենթարկող հանցանքների համար անպատիժ մնալը:
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հարցրել է նաև, թե արդյո՞ք տեղի է ունեցել խտրականություն ազգային հողի վրա՝ կյանքի իրավունքի հետ փոխկապակցված:
ՄԻԵԴ-ին հետաքրքում է նաև, թե որո՞նք են եղել Ռ.Ս.-ի Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ.Ս.-ի առնչությամբ ձեռնարկված միջոցների պատճառները:
Ադրբեջանի կառավարությանն առաջարկվել է ՄԻԵԴ-ին ներկայացնել որևէ ներքին փաստաթուղթ այս առնչությամբ:
Իսկ Հունգարիայի կառավարությանը ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել առ այն, թե արդյո՞ք խախտվել է Հունգարիայի պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, առումով, մասնավորապես, երկիրը կատարել է իր այդ պոզիտիվ պարատավորությունն՝ երաշխավորելու կյանքի իրավունքը:
ՄԻԵԴ-ը հարցնում է նաև, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները բավականաչափ երաշխավորություն են ստացել Ադրբեջանի իշխանություններից մինչև Ռ.Ս.-ին փոխանցելու որոշում կայացնելը: Եթե այո, Հունգարիայի կառավարությանը առաջարկվում է որևէ նման փաստաթուղթ ներկայացնել Դատարանին:
ՄԻԵԴ-ը Հունգարիայի կառավարությանը նաև հարցնում է, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները ստացել են Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու որևէ խնդրանք մինչև 2012թ.-ը, եթե այո՝ որո՞նք էին այդ խնդրանքներին չհամաձայնելու պատճառները: Հունգարական կառավարությանն առաջարկվում է ներկայացնել ՄԻԵԴ-ին դրան վերաբերող որևէ փաստաթուղթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից