Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Ադրբեջանի գործողություններն ապացուցեցին՝ Ռամիլ Սաֆարովին պետական պատվեր էր իջեցվել. Նազելի Վարդանյան 02/03/2016   19:59  |  Հարցազրույց

2004թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ սպա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովը՝  Բուդապեշտում դաժանորեն սպանելով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին և սպանության փորձ կատարելով ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ՝ պետական պատվեր է կատարել:

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության քննությանը մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ինքն այդպիսի անձնական զգացողություններ ու անձնական կարծիք է ունեցել: Այդպիսի կարծիքի ինքը հանգել է՝ ուսումնասիրելով Ռ.Ս.-ի  կերպարը, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները:

Այսպես, Ռ.Ս.-ն Ադրբեջանի բացառիկ այն զինվորականներից էր, որ ինչ-որ  ճանապարհ է անցել՝ իրենք այդքան շատ կրթված զինվորականներ չունեն, նա  Բաքվում ավարտել է զինվորական ուսումնարանը, դրանից հետո ութ տարի Ստամբուլում ակադեմիայում սովորել, Կիպրոսում մասնակցել  վարժանքների, հետո եկել Հունգարիա ՆԱՏՕ-ի կուրսերում անգլերեն սովորելու:  Այն, որ լեյտենանտ եղած ժամանակ նա պատվիրել էր յուղաներկով իր նկարը՝  գեներալի ուսադիրներով, խոսում է այն մասին, որ նա  ձգտում ունի ինչ-որ մի բանի հասնել:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ բանականություն ունեցող մարդը առանց որևէ պատճառի չէր գնա այդպիսի հանցագործության՝ քաջ գիտակցելով, որ ինքը խիստ պատիժ կստանա Եվրոպայում:

Այդ մասին է վկայում նաև պետական հետաքրքրվածությունը գործով՝  Ադրբեջանը հատուկ դեսպանություն բացեց Բուդապեշտում այն դեպքում, որ ադրբեջանական համայնք այնտեղ չկա, իսկ Թուրքիայի դեսպանության մի խումբ պաշտոնյաներ  մշտապես ներկա էին բոլոր դատական նիստերին:

Հետագա զարգացումներն էլ լիովին հիմնավորեցին, որ եղել է  պետական պատվեր: Մասնավորապես,  Ադրբեջանի նախագահն անմիջապես օդանավականում  ներում շնորհեց Ռ.Ս.-ին, նա հերոսացվեց, ստացավ  մայորի կոչում, ութ տարվա աշխատավարձ տվեցին, ինչը նշանակում է, որ «նա այդքան տարի իրենց աշխատողն է եղել»: 

Պետպատվերի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ արել էր գործը Բաքու   ուղարկելու համար, այսինքն՝ Ռ.Ս.-ին ասել էին՝  գնա,  սպանիր,  քեզ միանգամից կտեղափոխենք, դատն այստեղ կանենք, հերոս կդառնաս: 

«Թեև սկսած անձի կերպարից մինչև Ադրբեջանի գործողությունները լրիվ հիմնավորում են պետպատվերի առկայությունը, բայց իրավաբանությունը սիրում է փաստաթուղթ, ապացույց: Այդ է պատճառը,  որ այդ ճանապարհով չգնացինք, բայց իրենք ապացուցեցին այն, ինչը ես ժամանակին կուզենայի ապացուցել»,- ասաց Ն.Վարդանյանը:  Փաստաբանը հիշեց հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի՝  եթե Ռ.Ս.-ն շարունակեր պատիժը կրել Հունգարիայում, գուցե ոճրագործությունը մոռացվեր, սակայն Ադրբեջանի հիշյալ գործողությունների արդյունքում միջազգային հանրությունը տեսավ Ադրբեջանի իրական  դեմքն ու բարոյականությունը:

2013թ. փետրվարի 25-ին  Հայկ Մակուչյանը և  Գուրգեն Մարգարյանի քեռին՝  Սամվել Մինասյանը,  Հունգարիայի և Ադրբեջանի դեմ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պահանջը մեկն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հունգարիայի որոշումը Ռ.Ս.-ին Բաքու տեղափոխելու մասին: Ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում ոճրագործը պետք է հետ ուղարկվի Հունգարիա՝ պատիժ կրելու, եթե Ադրբեջանը նորից  չկատարի որոշումը, դա ևս մեկ անգամ կխոսի Ադրբեջանի վարկանիշի անկման մասին, գտնում է Ն.Վարդանյանը:  

Դիմումի համար իրավական հիմք են ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների՝  երկրորդ՝ կյանքի իրավունք,  և տասնչորսերորդ՝  խտրականության արգելք,  խախտումները:

Ն.Վարդանյանն ընդգծեց, որ հայկական կողմը գոհ է Հունգարիայի դատական ատյաններից և որևէ բողոք այս կապակցությամբ չունի՝ «դատավճիռը լրիվ ուժի մեջ է մտել և մեզ բավարարել է՝  և՛ բովանդակությունը, և՛  պատիժը»:

Բողոքը վերաբերվում է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի խախտմանը, որը թույլ է տվել Հունգարիայի կառավարությունը:

Փաստաբանն ընդգծեց, որ հումանիտար բնույթ կրող այդ կոնվենցիան սոսկ  որոշակի պայմաններ է ստեղծում, որպեսզի դատապարտյալն իր միջավայրում կրի պատիժը, այլ  ոչ թե ազատվի պատժից:

Ըստ նույն այդ կոնվենցիայի  14-րդ հոդվածի, դատապարտյալին հանձնելու թույլտվության պայմաններից մեկն այն է, որ   ընդունող երկրում պետք է այդ արարքը ճանաչվի հանցագործություն: Մինչդեռ Ռ.Ս.-ի դեպքում ամբողջ դատավարության ընթացքում և դրանից հետո հերոսացման գործընթաց էր գնում: Բացի այդ,   Սաֆարովի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մեղք չունի, որովհետև հայ սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ: Այդ նույն մտքերը վերջերս՝  մեկ շաբաթ առաջ, ասուլիսում կրկնել է նաև Ռ.Ս.-ի  հունգարացի պաշտպան Մադյար Դյորը:

«Մենք գտնում ենք, որ Սաֆարովին Բաքու տեղափոխելու որոշումը անօրինական էր, քանի որ   բոլոր փաստերը,  ադրբեջանական բոլոր պաշտոնատար  անձանց՝ պրեզիդենտի, օմբուդսմենի և այլն,  արտահայտություններն էլ էին  ապացուցում, որ իրենց իշխանությունները ոչ թե դատապարտում են այս հանցագործությունը, այլ խրախուսում,    ասում են՝  ինքը հերոս է, իրենից օրինակ պետք է վերցնել, դա հայրենասիրության լավագույն օրինակն է: Եվ այս պարագայում Հունգարիան այսպիսի որոշում կայացնելով՝   խախտել է հայ սպաների՝ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը, այսինքն՝  Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել Ռ.Ս.-ին՝  փաստորեն իմանալով, որ Ռ.Ս.-ն  այնտեղ պատիժ չի կրելու»,- ասաց   Ն. Վարդանյանը:

Հունգարիան խախտել է նաև այդ կոնվենցիայի նորմն առ այն, որ մինչև հանձնող կողմի որոշում կայացնելը  ընդունող կողմը պարտադիր պետք է ներկայացնի հիմնավորված երաշխիքներ, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը:

Իսկ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այսինքն՝   չի կատարել մարդկանց կյանքը պաշտպանելու,  մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները հետագայում կանխելու իր պարտավորությունները,  այլ հակառակը՝ խրախուսել է դա: Ադրբեջանը խախտել է նաև  խտրականության արգելքը՝  ազգային հողի վրա՝ եթե Ռ.Ս.-ն այլ ազգի ներկայացուցչի  սպաներ, այսինքն՝ եթե հայ չլինեին տուժողները, հետագա գործողությունները չէին լինի, այսինքն՝  նա պատժից չէր ազատվի,  և այդպիսի հերոսացում չէր լինի:

 Ադրբեջանը խախտել է նաև սեփական  օրենսդրությունը՝ ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու մասին Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն,  ցմահ ազատազրկման դատապարտվածներին  ներում շնորհվում է միայն այն դեպքում, եթե նա նվազագույնը կրել է տասը տարվա ազատազրկում՝  Սաֆարովը միայն ութ տարի է եղել ազատազրկված: Ընդ որում, ներում շնորհվելու դեպքում էլ  ցմահ  բանտարկությունը փոխարինվում է 25 տարվա ազատազրկման:

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո երեք տարի անց՝  հունվարի 12-ի ՄԻԵԴ որոշմամբ սկսվել է Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների հետ հաղորդակցման  փուլը: ՄԻԵԴ-ը մինչև  մայիսի 31-ը ժամկետ է տվել  Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝  ներկայացնելու   ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված  երեքական հարցերի պատասխանները: Դրանք կստանա նաև հայկական կողմն ու իր դիրքորոշումը կհայտնի, դրանից հետո ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դիմումի ընդունելիության վերաբերյալ:

Ադրբեջանին ՄԻԵԴ-ը հարցնում է՝   խախտե՞լ է,  արդյոք, Ադրբեջանը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝  կյանքի իրավունքը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կատարե՞լ են  երկրորդ հոդվածի շրջանակում  իրենց դատավարական պարտավորությունները՝  պահպանելու համար կյանքը և կանխելու  կյանքը վտանգի ենթարկող   հանցանքների համար անպատիժ մնալը:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հարցրել է նաև, թե արդյո՞ք տեղի է ունեցել խտրականություն ազգային հողի վրա՝  կյանքի իրավունքի հետ փոխկապակցված:

ՄԻԵԴ-ին հետաքրքում է նաև, թե որո՞նք են եղել Ռ.Ս.-ի Ադրբեջան տեղափոխվելուց   անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռ.Ս.-ի առնչությամբ ձեռնարկված միջոցների  պատճառները:

Ադրբեջանի կառավարությանն առաջարկվել է ՄԻԵԴ-ին ներկայացնել որևէ ներքին փաստաթուղթ այս առնչությամբ:

Իսկ Հունգարիայի  կառավարությանը ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել առ այն, թե  արդյո՞ք  խախտվել է Հունգարիայի պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, առումով,  մասնավորապես, երկիրը կատարել է իր այդ պոզիտիվ պարատավորությունն՝ երաշխավորելու կյանքի իրավունքը:

ՄԻԵԴ-ը հարցնում է նաև, թե  արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները բավականաչափ երաշխավորություն են ստացել Ադրբեջանի իշխանություններից մինչև Ռ.Ս.-ին փոխանցելու  որոշում կայացնելը: Եթե այո, Հունգարիայի կառավարությանը առաջարկվում է որևէ նման փաստաթուղթ ներկայացնել    Դատարանին:

ՄԻԵԴ-ը Հունգարիայի կառավարությանը նաև հարցնում է, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները ստացել են Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու որևէ խնդրանք մինչև 2012թ.-ը, եթե այո՝ որո՞նք էին այդ խնդրանքներին չհամաձայնելու պատճառները:  Հունգարական կառավարությանն առաջարկվում է  ներկայացնել  ՄԻԵԴ-ին դրան վերաբերող որևէ փաստաթուղթ: 

 


Հարակից հրապարակումներ`

17:00 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը բողոք չունի Գուրգեն Մարգարյանի սպանության գործը քննած հունգարական դատարանից. երկիրը խախտել է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան
10:55 30/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է պատասխանի՝ խախտե՞լ է ՄԻԵԿ՝ կյանքի իրավունքի և խտրականության արգելման մասին հոդվածները
17:23 28/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հանձնաժողովը քննադատում է Սաֆարովի արտահանձնումը. Azatutyun
19:14 17/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունգարիայի օմբուդսմեն.Սաֆարովին արտահանձնելով արդարադատության նախարարը վտանգել է օրենքի գերակայության սկզբունքը
20:44 22/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓարիզի Ռազմական Ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
16:42 19/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանն այցելել է Գուրգեն Մարգարյանի հուշակոթողին
10:20 11/06/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը»
13:55 22/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն

Արխիվ

[]