Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նարեկ Ալոյան, Զարուհի Փոստանջյան, Վարդան Հարությունյան, Ավետիք Իշխանյան. ԱԺ ամբիոնից արդեն հնչում են ՄԻՊ հնարավոր թեկնածուների անուններ 02/01/2016   19:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ո՞վ է լինելու ՀՀ մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը, ո՞վ պիտի առաջադրի նրա թեկնածությունը և ինչպե՞ս պիտի նա աշխատի: Այս հարցերն այսօր ԱԺ-ում բավական բուռն քննարկումների ու գնահատականների առիթ դարձան:

Բանն այն է, որ 2012 թվականին ընդունված որոշման համաձայն, ՄԻՊ թեկնածուին ներկայացնում էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել այս որոշման մեջ փոփոխություններ կատարելու:

Այսօր խորհրդարանի դատին ներկայացրած նոր նախագծով  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին առաջադրելու է արդեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից:

Որոշման նախագիծը սահմանվում է նաև պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները:

Այսօր որոշման նախագիծը ներկայացնելիս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է իր թեկնածուին առաջարկել: Սակայն, մի շարք պատգամավորների համոզմամբ, այս կարգը մրցակցություն չի ապահովում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեկ թեկնածու ներկայացնելը ԱԺ-ին ընտրության հնարավորություն չի տալիս: Ավելին` կա տեսակետ, որ թեկնածուին առաջադրելու համար ընտրվել է հենց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, քանի որ այնտեղ ՀՀԿ խմբակցությունը մեծամասնություն է կազմում և կարող է իրեն ցանկալի թեկնածու ընտրել:

«Կարծում եմ` լիագումար նիստ պետք է գան առավելագույն ձայներ ստացած 2 անուններ»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ մրցակցություն ապահովելու համար թեկնածու առաջադրելու իրավունք պետք է ունենան նաև խմբակցությունները: Նա նաև հիշեցրեց, որ պետաիրավական հանձնաժողովում իրենց խմբակցությունից ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն այլևս իրենց կուսակցության անդամը չէ, ուստի իրենք կարող են թեկնածուի հարցում տարաձայնություններ ունենալ: Եվ, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ` ունեն: Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում անկեղծ խոստովանեց, որ «Ալյանս» կուսակցությունը մտադիր է այդ պաշտոնում իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունն առաջադրել:

«Ես, օրինակ, կարծում եմ, որ հրաշալի օմբուդսմեն կլիներ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ հենց Ավետիք Իշխանյանը, բայց կարող է` մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանը չի կիսում մեր կարծիքը», -Ուրիխանյանին հակադրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր անդամ` պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի պաշտոնում առաջադրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր խոսում են այլընտրանք ստեղծելու, լավ Օմբուդսմեն ունենալու մասին, պաշտպանել նրա թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ նա կարող է լինել  Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Քննարկման ընթացքում չշրջանցվեց նաև արդեն նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մութ մնացած պատճառների խնդիրը: Պատգամավորները փաստեցին, որ այն դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ավանդույթ դարձած կուլիսային հրաժարականներից հերթականը, բայց, թեևս, ոչ վերջինը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում հիշեց նախորդ 2 օմբուդսմենների, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի չհիմնավորված ու անսպասելի հրաժարականները` հռետորական հարց հնչեցնելով, թե երբ է ի  վերջո Հայաստանում վերջ դրվելու այս երևույթներին:

Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ այն տեսակետին, թե Կարեն Անդրեասյանի հրաժարականը հետևանք էր ԱԺ-ում նրա զեկլույցի վերաբերյալ հնչած կոշտ գնահատականների` ապա խոսքն ուղղելով Կարեն Անդրեասյանի վերաբերյալ քննադատական ելույթի հեղինակ Տիգրան Ֆարմանյանին, կոչ արեց. «Պարոն Ֆարմանյա'ն, մի երկու ելույթ ունեցեք մեր կառավարության մասին, թող հրաժարական տան»:

 


Արխիվ

[]