Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Մասնակի մեղավոր եմ ճանաչում՝ 3 մլն ք.մ տարածք եմ մաքրել. ամբաստանյալ 02/01/2016   21:21  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով ամբաստանյալներ, եղբայրներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանները հայտարարեցին, որ մեղադրանքի շուրջ դիրքորոշում կհայտնեն իրենց ցուցմունքներում:

Արթուր Հովհաննիսյանն, ըստ մեղադրանքի, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները,  որպես տնօրեն պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:  Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 197 450 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, հափշտակված  300 մլն-ից ավելի ՀՀ դրամից  հիշյալ  շուրջ 250 մլն դրամը հափշտակվել է փաստացի ընկերությունում չաշխատող 130 անձանց՝ կեղծ հավաքարարների,  անուններով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ գումարներ  բանկային քարտերին  փոխանցելու ու կանխիկացնելու միջոցով: Գումարի մնացած մասն, ըստ մեղադրական եզրակացության, հափշտակվել է իբրև թե  բենզին ու դիզվառելիք ձեռք բերելու համար կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, 314-րդ հոդվածով՝  պաշտոնեական կեղծիք,  308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ նրա եղբորը՝  Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:

Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքն ընդունում է մասնակիորեն: Մասնավորապես, ինքը համաձայն չէ գումարի չափի հետ և իրենք որևէ մեկի հետ կազմակերպված խումբ չեն ստեղծել:

2011-2013 թվականներին ընկերությունում որպես  աշխղեկ աշխատած Հրայր Հակոբյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, հայտարարեց, որ ոչ մի բանում մեղավոր չէ, ոչ մի հափշտակություն չի արել, խմբում չի եղել, ոչ մեկի հետ էլ գործ չունի: 

178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 325-րդ հոդվածով՝ փաստաթղթերի կեղծիք, մեղադրվող աշխղեկ Գյուլիզար Շամոյանը մասնակի ընդունեց մեղադրանքը: Վերջինս հայտարարեց, որ «աշխղեկ» բառը ձևական է, ինչ հրամայել են, կատարել է, այն է՝  3 մլն. քառ մ տարածք է մաքրել: Դատարանի այն դիտարկմանը, թե իրեն չեն մեղադրում  տարածք մաքրելու համար, ամբաստանյալը հայտարարեց, որ այդ մասին կասի իր ցուցմունքում: 

Առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանադակելու մեջ մեղադրվող՝  ընկերության պահեստապետ Գարեգին Գասպարյանը, նույն հոդվածով մեղադրվող դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանը, պաշտոնեական կեղծիքին օժանդակելու մեջ մեղադրվող  ավտոհավաքակայանի վարիչ  Միսակ Հարությունյանն ու կադրերի պետ Սամվել Եղոյանը իրենց մեղավոր չճանաչեցին:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, հաջորդ դատական նիստում կսկսվի փաստաթղթերի, գրավոր ապացույցների ու իրեղեն ապացույցների հետազոտումը,  դրա ավարտից հետո կհարցաքննվեն վկաները, վերջում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

 


Հարակից հրապարակումներ`

22:07 28/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿեղծ հավաքարարների գործով երկրորդ՝ ինքնահռչակ, տուժողի ներկայացուցչի լիազորությունները չճանաչվեցին
17:02 14/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍպանվել է քրեական աշխարհում «Չուգուն» մականվամբ հայտնի Արթուր Հովհաննիսյանը
23:02 28/12/2014  |  Քրեական խրոնիկոն12 տարվա ազատազրկման դատապարտված քրեակատարողական վարչության նախկին պետին ներում է շնորհվել
09:45 09/09/2014  |  ՄամուլԻնչպե՞ս է ՔԿՎ նախկին պետն իր կապերի միջոցով ձեռք բերել հեռախոսահամարի իրական վերծանումը. «Հրապարակ»
09:28 12/08/2014  |  ՄամուլՏրակտորը կտրել է ձեռքը. 46-ամյա տղամարդը մահացել է. «Ժողովուրդ»
09:39 07/08/2014  |  ՄամուլՔԿ վարչության նախկին պետի գործը վերաքննիչ դատարանում է. «Հրապարակ»
23:06 20/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍամվել Հովհաննիսյանի պաշտպանը դիմում է ներկայացրել դատարան և բողոք՝ Վերաքննիչ դատարան
15:39 19/05/2014  |  Քրեական խրոնիկոնԱյսօր կողմերը վերջապես կստանան Սամվել Հովհաննիսյանի գործով դատավճիռը
09:47 17/05/2014  |  ՄամուլՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատավճիռը չի ուղարկվել
16:43 05/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին բարձրաստիճան պաշտոնյա Սամվել Հովհաննիսյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Արխիվ

[]