Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Փորձ է արվել ստվերել, թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Գալուստ Սահակյան 02/01/2016   13:12  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ազգային ժողովի նիստում:
 
Հարգելի գործընկերներ,
անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի:
 
Մինչդեռ բանաձեւերի քննակմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձեւաչափն է: Նրանք հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Իսկ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է»:
 
Այդ բանաձեւերի քննարկմանը նախորդած գործողությունները եւ քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարեւորությունը, եւ որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձեւաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձեւերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները:
 
Հարգելի գործընկերներ,
 
ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձեւերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ եւս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը եւ համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները եւ նաեւ վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսեւորումների, հանուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների: Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական եւ ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով՝ քաղաքացին ու պետությունը: Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաեւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում եւս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին:
 
Հարգելի գործընկերներ,
 
անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ թե հիշյալ, թե ընդհանրապես որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Փաստն այն է, որ մենք կարողանում ենք գիտակցել մեր ուժը եւ այն միասնաբար օգտագործել ի շահ երկրի: Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարեւորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության եւ շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձեւերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները:
 
Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձեւերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել եւս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի: Մենք պետք է կարողանանք աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի նվիրված եւ որեւէ բան ավելի բարձր չհամարել երկրի ու ժողովրդի, Հայաստանի ու Արցախի, հայության շահից: Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու, ոչ թե ետ, այլ առաջ նայելով: Մեր երկիրը բոլորիս համախմբված, համատեղ աշխատանքի կարիքն ունի թե' խաղաղ, թե' ռազմական ճակատներում, թե' ներքին, թե' արտաքին խնդիրների լուծման ճանապարհին: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:28 28/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս
13:38 28/01/2016  |  Միջազգային լրահոսՊոլսահայ լրագրողի կարծիքով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է
09:17 28/01/2016  |  ՄամուլԴատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ. «Հայկական Ժամանակ»
13:31 27/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սա ձեռագիր է, որը կա՛մ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կա՛մ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է որդեգրենք մենք». Կարեն Բեքարյան
12:32 27/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հակահայ զեկույցներն անբնական, աննորմալ ու միակողմանի են. Կարեն Բեքարյան
09:25 27/01/2016  |  ՄամուլՄերոնք խնդրել են Կուստուրիցային խոսել Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչի հետ. «Հրապարակ»
17:40 26/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան
17:00 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել». Արտակ Զաքարյան
16:47 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍՈվքե՞ր են Ուոլթերի՝ ԵԽԽՎ-ում տապալված բանաձևի նախագծին կողմ քվեարկել
16:34 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ

Արխիվ

[]