Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Թորգոմիչ, արի վճիռդ փոխի, գործով ձայնագրություն կա, ԱԱԾ-ն տեղյակ է». Դատախազը՝ դատավորին 02/01/2016   15:38  |  Դատական ռեպորտաժներ

 
Խոշոր չափերով խարդախության փորձի մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանի գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց փաստաբան Գրիգոր Քալաշյանը:
 
Հիշեցնենք, որ Գրիգոր Քալաշյանը եղել է այս գործով տուժող Ալինա Հովհաննիսյանի որդու գործով պաշտպանը:
 
Փաստաբան Քալաշյանի խոսքով՝ տուժող Ալինան իր որդու գործով զանգահարել է և խնդրել, որ դատարանում իրականացնի որդու պաշտպանությունը, միևնույն ժամանակ նաև հայտնել է, թե ցանկանում են որպեսզի գործը քննվի արագացված ընթացակարգով:
 
Փաստաբանը նշեց, որ նախ ինքը հարցրել է՝ տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցել են, թե ոչ, ապա լսելով, որ հատուցել են և ցանկանում են արագացված դատաքննություն կարգ կիրառվի, խորհուրդ է տվել հանրային պաշտպանի գրասենյակ դիմեն:
 
Սակայն Ալինան չի համաձայնել ու պնդել է, որ Քալաշյանը իրականացնի որդու շահերը և քանի որ, ըստ փաստաբանի, Ալինան ասել է, որ որդին գլխի հետ կապված առողջական խնդիրներ ունի և ֆինանսապես էլ ապահովված չի, փաստաբանն իր մատուցվելիք ծառայությունների համար գումար չի ցանկացել, ասել է՝ «ինչ կտաս տուր»:
Ըստ նրա՝ Ալինան էլ տվել է 20 000 ՀՀ դրամ:
 
Իսկ երբ այդ գործով հրապարակվել է դատավճիռը և Ալինայի որդին, խարդախության մեջ մեղավոր ճանաչվելով, դատապարտվել է ազատազրկման, այդ ժամանակ դատարանում իրարանցում է սկսվել՝ «ղալմաղալ էր, կնիկները դատախազ Ափինյանի հետ վիճում էին»,- ասաց փաստաբան Քալաշյանը, իսկ թե ինչի էին վիճում փաստաբանը չէր հիշում:
 
Ըստ վկա փաստաբանի՝ այդ վիճաբանության մեջ դատախազ Ափինյանը մոտեցել է իրեն, ձեռքից քաշել և ասել, որ «գնա մտի դատավորի մոտ ու ասա վճիռը փոխի», ի պատասխան որի փաստաբանն էլ ասել է «խելառ ես ինչ ես, ինչի՞ ես էտ ով եմ, որ մտնեմ դատավորին ըտենց բան ասեմ»:
 
Նշենք նաև, որ դատավորի օգնականի կողմից կաշառ ուզելու և գումարի չափի մասին հարցերին փաստաբանը խուսափողական պատասխաններ տվեց, ասելով «Ալինան իրեն կարող է շատ բան է ասել, այդ մասին ինքը հո դատարանում ինքը չի ասելու»:
 
Սակայն մինչև դատավճռի հրապարակում, ըստ փաստաբան Քալաշյանի տուժողի որդու գործով դատավոր Վլադիմիր Գրիգորյանը իրեն տեսնելով ասել է, որ հազար ու մի կեղտոտ մարդիկ կան ովքեր կարող է իր անունից գան ու փող առաջարկեն,  խորհուրդ տալով փաստաբանի նմանատիպ գործարքների մեջ չմտնել:
 
Տուժող Ալինային վրդովվեցնում էր փաստաբանի ցուցմունքները, նա հայտարարեց, որ փաստաբանը ստում է և որ նրան տվել է 60 000 ՀՀ դրամ, ապա երբ զանգահարել է նրան, փաստաբանը հարցրել է, թե ով է տվել իր համար, ի պատասխան որի Ալինան ասել, թե դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանը: Փաստաբանն էլ պատասխանել է, «թե նրանք գիտեն ինչ են անում»:
 
Հաջորդիվ ևս պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց վկա Ոստիկանության Էրեբունի վարչական շրջանի ավագ օպերլիազոր Հովհաննես Դավթյանը, ով դատարանում դժվարությամբ որ հիշում դեպքի մանրամասները:
 
Նա հայտնեց,  որ դատավճռի հրապարակման օրը իր գործընկերոջ հետ գնացել են Էրեբունի դատարան ամբաստանյալին կալանքի վերցնելու և բանտ տեղափոխելու:
Եվ քանի որ վկան չէր հիշում դեպքի մանրամասները պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքը, որը հրապարակման ավարտին վկան նաև պնդեց:
 
Ըստ նրա նախաքննական ցուցմունքի՝ ինքը գործընկերոջ հետ վերադասի հանձնարարականով գնացել է դատարան: Վկայի ցուցմունքի համաձայն՝ վճռի հրապարակումից հետո ամբաստանյալի հարազատները՝ կանայք բղավել են, և միայն  ամեն բան հանդարտվելուց հետո օպերլիազորը մտել է դատավորի աշխատասենյակ կալանավորի փաստաթղթերի ստանալու, այդ ժամանակ այնտեղ եղել են դատավոր Վլադիմիր Գրիգորյանը նրա օգնական Արմինե Կարապետյանը, ապա նաև եկել է մեղադրող դատախազ Ավետիս Ափյանը:
 
Դատավորի աշխատասենյակում եղել են 4-ով և ըստ այդ ցուցմունքի՝ դատավորը և դատախազը տաքացած զրուցել են, սակայն խոսակցության բովանդակությունը օպերլիազորը չի հիշել, քանի որ փաստաթղթեր է լրացրել:
 
Սակայն այդ ցուցմունքի համաձայն՝ դատախազն ասել է «Թորգոմիչ արի վճիռդ փոխի, գործով ձայնագրություն կա, ԱԱԾ-ն տեղյակ է», ի պատասխան դատավորը դատախազին ասել է, թե «դու քո առողջ բանականությունը կորցրել ես և որ իրեն չանհանգստացնեն»:
 
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին երբ հարցաքննվում էր դատախազ Ափինյանը վերջինս ընդհանրապես հերքեց, որ ինքը դատավճռի հրապարակումից հետո գնացել է դատավորի աշխատասենյակ և նրա հետ զրուցել:
 
Նշենք նաև, որ դատավորի օգնականի գործով 3 վկաների նկատմամբ բերման որոշում էր կայացվել և այսօր դատարանը կողմերին տեղեկացրեց, որ ոստիկանությունից համապատասխան գրություն են ստացել, այն մասին, որ բերման ենթարկված վկաները Հայաստանից բացակայում են:
 
Որոշում կայացվեց հրապարկվեց նրանց նախաքննական ցուցմունքները:
 
Այդ վկաների մեջ էր նաև այս գործով տուժող Ալինայի որդին, ում գործից էլ սկիզբ է առել դատավորի օգնականի գործը:
 
Տուժողի որդին իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ իր գործով, երբ դատախազությունից կանչել են ու գնացել է մեղադրական եզրակացությունը ստանալու, իր հարցին, թե իրեն խիստ են դատելու դատախազ Ափինյանը պատասխանել է, որ  տուգանք է միջնորդելու, նշելով անգամ տուգանքի չափը՝ 500 000 ՀՀ դրամ:
 
Ի դեպք ճիշտ այնքան որքան դատախազը միջնորդել է հետագայում այդ գործով մեղադրական ճառը հրապարակելիս:
 
Ալինայի որդին հետագայում մորից տեղեկացել է, որ իր գործով՝ դատավորի օգնական Արմինե Կարապետյանը մորից 1500 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել, որպեսզի իրեն չկալանավորեն:
 
Ինչ վերաբերում է իրեն, ապա տղան հայտնել է, որ որևէ մեկը իրենց անձամբ գումար չի պահանջել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ չնշանակելու համար:
 
Հրապարակված ցուցմունքից հետո պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողի որդին իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ դատախազ Ափինյանը իրեն ասել, որ տուգանք է միջնորդելու՝  նշելով նաև գումարի չափը:
 
 
 

Արխիվ

[]