ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Ալոյան, Զարուհի Փոստանջյան, Վարդան Հարությունյան, Ավետիք Իշխանյան. ԱԺ ամբիոնից արդեն հնչում են ՄԻՊ հնարավոր թեկնածուների անուններ 02/01/2016 19:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ո՞վ է լինելու ՀՀ մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը, ո՞վ պիտի առաջադրի նրա թեկնածությունը և ինչպե՞ս պիտի նա աշխատի: Այս հարցերն այսօր ԱԺ-ում բավական բուռն քննարկումների ու գնահատականների առիթ դարձան:
Բանն այն է, որ 2012 թվականին ընդունված որոշման համաձայն, ՄԻՊ թեկնածուին ներկայացնում էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել այս որոշման մեջ փոփոխություններ կատարելու:
Այսօր խորհրդարանի դատին ներկայացրած նոր նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին առաջադրելու է արդեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից:
Որոշման նախագիծը սահմանվում է նաև պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները:
Այսօր որոշման նախագիծը ներկայացնելիս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է իր թեկնածուին առաջարկել: Սակայն, մի շարք պատգամավորների համոզմամբ, այս կարգը մրցակցություն չի ապահովում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեկ թեկնածու ներկայացնելը ԱԺ-ին ընտրության հնարավորություն չի տալիս: Ավելին` կա տեսակետ, որ թեկնածուին առաջադրելու համար ընտրվել է հենց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, քանի որ այնտեղ ՀՀԿ խմբակցությունը մեծամասնություն է կազմում և կարող է իրեն ցանկալի թեկնածու ընտրել:
«Կարծում եմ` լիագումար նիստ պետք է գան առավելագույն ձայներ ստացած 2 անուններ»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ մրցակցություն ապահովելու համար թեկնածու առաջադրելու իրավունք պետք է ունենան նաև խմբակցությունները: Նա նաև հիշեցրեց, որ պետաիրավական հանձնաժողովում իրենց խմբակցությունից ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն այլևս իրենց կուսակցության անդամը չէ, ուստի իրենք կարող են թեկնածուի հարցում տարաձայնություններ ունենալ: Եվ, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ` ունեն: Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում անկեղծ խոստովանեց, որ «Ալյանս» կուսակցությունը մտադիր է այդ պաշտոնում իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունն առաջադրել:
«Ես, օրինակ, կարծում եմ, որ հրաշալի օմբուդսմեն կլիներ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ հենց Ավետիք Իշխանյանը, բայց կարող է` մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանը չի կիսում մեր կարծիքը», -Ուրիխանյանին հակադրվեց Նաիրա Զոհրաբյանը:
Հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր անդամ` պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի պաշտոնում առաջադրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր խոսում են այլընտրանք ստեղծելու, լավ Օմբուդսմեն ունենալու մասին, պաշտպանել նրա թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ նա կարող է լինել Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Քննարկման ընթացքում չշրջանցվեց նաև արդեն նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մութ մնացած պատճառների խնդիրը: Պատգամավորները փաստեցին, որ այն դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ավանդույթ դարձած կուլիսային հրաժարականներից հերթականը, բայց, թեևս, ոչ վերջինը:
Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում հիշեց նախորդ 2 օմբուդսմենների, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի չհիմնավորված ու անսպասելի հրաժարականները` հռետորական հարց հնչեցնելով, թե երբ է ի վերջո Հայաստանում վերջ դրվելու այս երևույթներին:
Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ այն տեսակետին, թե Կարեն Անդրեասյանի հրաժարականը հետևանք էր ԱԺ-ում նրա զեկլույցի վերաբերյալ հնչած կոշտ գնահատականների` ապա խոսքն ուղղելով Կարեն Անդրեասյանի վերաբերյալ քննադատական ելույթի հեղինակ Տիգրան Ֆարմանյանին, կոչ արեց. «Պարոն Ֆարմանյա'ն, մի երկու ելույթ ունեցեք մեր կառավարության մասին, թող հրաժարական տան»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից