ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/26/2024 21:26
Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է»
11/26/2024 21:24
Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
11/26/2024 21:17
Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը
11/26/2024 20:52
Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում
11/26/2024 20:43
Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում
11/26/2024 20:36
Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ)
11/26/2024 20:22
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
11/26/2024 20:20
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
11/26/2024 20:15
Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը
11/26/2024 20:05
Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված
11/26/2024 19:59
Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
11/26/2024 19:44
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ
11/26/2024 19:37
«Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան
11/26/2024 19:31
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
11/26/2024 19:19
Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել
11/26/2024 19:10
Լարսը փակվեց նաև մարդատարների համար
11/26/2024 18:54
ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)
11/26/2024 18:42
Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով
11/26/2024 18:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին
11/26/2024 18:33
ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է
11/26/2024 18:30
Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ
11/26/2024 18:22
Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով
11/26/2024 18:08
Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար
11/26/2024 18:05
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
11/26/2024 17:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
11/26/2024 17:56
Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է
11/26/2024 17:52
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները
11/26/2024 17:39
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ
11/26/2024 17:21
ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը
11/26/2024 17:03
Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար
11/26/2024 17:03
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)
11/26/2024 16:58
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան
11/26/2024 16:54
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը
11/26/2024 16:52
Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը
11/26/2024 16:49
Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
11/26/2024 16:48
Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
11/26/2024 16:40
Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ
11/26/2024 16:38
Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024 16:23
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
11/26/2024 16:22
Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը
11/26/2024 16:18
ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ)
11/26/2024 16:10
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
11/26/2024 16:05
Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան
11/26/2024 16:05
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
11/26/2024 15:54
Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ
11/26/2024 15:38
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին
11/26/2024 15:30
Դանակահարել են 15-ամյա պատանուն
11/26/2024 15:17
16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է
11/26/2024 15:07
Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին
11/26/2024 15:00
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու
11/24/2024 22:03
Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան
11/26/2024 15:17
16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է
11/25/2024 11:57
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
11/25/2024 01:02
Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը
11/25/2024 20:49
Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
11/26/2024 11:30
Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
11/26/2024 16:58
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան
11/26/2024 13:43
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
11/26/2024 08:28
Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
11/25/2024 17:29
Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
11/25/2024 16:00
Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են
11/26/2024 08:16
Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»
11/25/2024 17:52
Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ
11/25/2024 16:19
Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/26/2024 08:38
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
11/25/2024 12:50
Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում
11/25/2024 22:42
Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
11/24/2024 21:50
Վաղը լույս չի լինի նշված հասցեներում
11/25/2024 17:55
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին
11/25/2024 14:12
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս
Արդյո՞ք անչափահաս կնոջ և նրա երեխայի շահերը պետք է վտանգվեն՝ հանուն նման իրավիճակների կանխման. դատարանը դիմել է ՍԴ 01/25/2016 12:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:
Խոսքը տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մասին է՝ միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար:
Դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրեսգրքի 141-րդ հոդվածն ընդունման պահից (2003 թվականի ապրիլի 18) մինչ օրս երկու անգամ ենթարկվել է փոփոխության:
Մասնավորապես, 01.06.06 թվականի օրենքով 141-րդ հոդվածի սանկցիան է փոփոխության ենթարկվել և նրանում սահմանված ուղղիչ աշխատանքներ պատժատեսակը փոխարինվել է տուգանք պատժատեսակով, իսկ արդեն 12.11.13 թվականի օրենքով՝ այդ հոդվածը ենթարկվել է հիմնարար փոփոխության:
Սկզբնական խմբագրությամբ հոդվածը կառուցված էր մեկ մասից և սահմանված էր որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ արդեն 12.11.13 թվականին օրենքով քննարկվող հոդվածում կատարված փոփոխություններով այն վերածվեց երեք մասից բաղկացած հոդվածի, որում հոդվածի առաջին մասը շարունակեց մնալ որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, արդեն լրացված 2-րդ մասը սահմանվեց որպես ծանր, իսկ 3-րդ մասը՝ առանձանապես ծանր հանցագործության տեսքով:
Օրենսդիրը Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նախատեսեց ինչպես քննարկվող հանցակազմին, այնպես էլ Օրենսգրքի որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմի մինչ այդ անհայտ որակյալ նոր հատկանիշ, այն է՝ «2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
…
3) միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար …»:
Դատարանը գտել է, որ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում սահմանված հիշյալ հատկանիշը քրեականացնելիս կամ առանձնացնելիս որպես ինքնուրույն հատկանիշ հաշվի չեն առնվել արարքների քրեականացման (ապաքրեականացման) հիմնարար սկզբունքները և չափանիշները, որի արդյունքում, դատարանի գնահատմամբ, Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվել է այնպիսի հատկանիշ, որն առերևույթ հակասության մեջ է գտնվում ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 16-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 71-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ, 86-րդ հոդվածներում ամրագրված և այլ մի շարք դրույթների հետ:
Դրանք, մասնավորապես, սահմանում են՝
1) ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, որում գործում է իրավունքի գերակայությունը,
2) ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք,
3) ՀՀ-ում հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ,
4) ՀՀ-ում հանցանքի համար պատժի հիմքը մեղքն է, յուրաքանչյուր հանցանք կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին,
5) ՀՀ-ում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը,
6) ՀՀ-ում ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են,
7) ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առջև, խտրականությունն արգելվում է անկախ որևէ հատկանիշից,
8) ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,
9) ՀՀ-ում ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ծնողական իրավունքների սահմանափակումը կարող է կատարվել երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով,
10) ՀՀ-ում երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին,
11) ՀՀ-ում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները,
12) ՀՀ-ում սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են` ծնելիության և բազմազավակության խթանումը, երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Դատարանի գնահատմամբ, «պարբերաբար» հատկանիշի առանձնացումը և որպես ինքնուրույն հատկանիշ դիտարկելը հակասում է մեղքի բովանդակությանը, այն ինքնուրույն նշանակություն չի կարող ունենալ՝ մեղքի տեսանկյունից:
«Հարց է ծագում, թե ինչպես պետք է սահմանազատել «պարբերաբար »հատկանիշը՝ ինչպես շարունակվող հանցագործությունից, այնպես էլ հանցանքների համակցությունից»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
Դատարանը գտնում է, որ օրենսդիրը «պարբերաբար» հատկանիշը ներկայացնելով որպես «ծանրացնող հանցակազմի» ինքնուրույն տեսակ, խախտել է մեղքի սկզբունքը, հաշվի չի առել մեղքը ձևերի տարանջատելու հիմքերը, պայմանները, դիտավորյալ մեղքի ձևի բովանդակությունը և դրանով իսկ ստեղծել է քրեաիրավական նորմերի կոլիզիա (բախում):
Ուշագրավն այն է, որ հոդվածի 1-ին մասով որակելու դեպքում անձի արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, իսկ երկրորդ մասով որակելու դեպքում՝ ծանր:
Բացի այդ, օրենսդիրը նման կանոնակարգում տալով անհավասար և խտրական վերաբերմունք է դրսևորել տարբեր հանցակազմերի, ինչպես նաև այդ արարքը կատարած անձանց և տուժողների միջև: Փաստորեն, ստացվում է, որ օրինակ, եթե անձը միասնական դիտավորությամբ պարբերաբար կատարում է Օրենսգրքի 138-րդ հոդվածի (բռանաբարություն) 1-ին մասով, կամ 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով կամ 118-րդ հոդվածով (ծեծը) նախատեսված արարք, ապա այն որակվում է որպես շարունակվող մեկ արարք, իսկ եթե կատարում է ոչ միասնական դիտավորությամբ, առանձին-առանձին, ապա հանցանքների համակցության կանոնով, մինչդեռ Օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքի դեպքում անձի արարքը որակվում է որպես պարբերաբար կատարված (ըստ օրենսդրի տրամաբանության, որի հետ դատարանը համակարծիք չէ):
Դատարանի գնահատմամբ, հակասահմանադրական վիճակը կարող է շտկվել պարբերաբար հատկանիշը 141-րդ հոդվածի 2-րդ մասից բացառելու դեպքում, որի պարագայում անձի կատարած երկու կամ ավելի նույնական արարքները որակվում են կամ հանցանքների համակցության կամ շարունակվող հանցագործության որակման կանոնով՝ ելնելով դիտավորության ուղղվածությունից:
Անդրադառնալով կոնկրետ քրեական գործի հանգամանքներին, դատարանը նշում է, որ քրեական գործը հարուցելու և քննելու պահին դեռևս տուժողի 16 տարին լրացած չի եղել, իսկ գործով հաստատված է, որ ամբաստանյալի հետ նրանք համատեղ ամուսնական կյանք են վարել, սպասել են երեխայի (որը 2015 թվականի հունիսի 11-ին ծնվել է), ինչը բնականաբար ենթադրում է, որ քրեական գործի նախաքննության փուլում նույնպես հավանական է, որ շարունակվել է քննարկվող հանցանքի կատարումը: Սա եզակի դեպք չէ, այլ օրինաչափություն է, քանի որ 2015 թվականին դատարաններում քննված և ավարտված գործերի ուսումնասիրությունից երևում է, որ մեծամասամբ դեպքերում տուժողների 16 տարեկանը լրացած չի եղել քրեական գործ հարուցելու, նախաքննություն իրականացվելու, նույնիսկ դատավճիռ կայացնելու պահին:
Ստացվում է, որ դեպքը բացահայտելուց կա՛մ պետք է փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվող անձանց բաժանել իրարից մինչև տուժողի 16 տարեկան դառնալը, կա՛մ պետք է սպասել և քրեական պատասխանատվության հարցը բարձրացնել տուժողի 16 տարին լրանալուց հետո, հակառակ դեպքում՝ քրեական գործի քննության փուլում արարքը շարունակվելու դեպքում արարքի որակումը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում: Այս իրավիճակն առաջանում է պարբերաբար հատկանիշի պայմաններում, դրա բացակայության դեպքում նման խնդիր չի առաջանում:
Կոնկրետ քննվող քրեական գործի հանգամանքները և դատական պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում (առանձին բացառություններով) քննարկվող արարքը կատարվում է փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելու արդյունքում, երբ տուժողը և հանցավորը ավանդական կարգով ամուսնանում են և համատեղ փաստական ամուսնական կյանք են վարում, ընդ որում՝ քննարկվող հանցագործության վերաբերյալ դեպքերը հիմնականում բացահայտվում են տուժողի հղիության հետ կապված հիվանդանոց դիմելու հետևանքով:
Այսպիսով, Դատարանի գնահատմամբ՝ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը մեղքի սկզբունքի խախտումից զատ, ստեղծել է իրավական անորոշություն: Այս հանգամանքի հաշվառմամբ էլ ավելի է կարևորվում իրավական որոշակիությունը միևնույն դիտավորությամբ և նպատակով ընդգրկված նույն արարքը մի քանի անգամ կատարելու դեպքում ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցի իրավաչափ լուծումը՝ օրենսդրական առումով:
Նկատի ունենալով, որ քննարկվող արարքը կատարվում է հիմնականում փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելու հետևանքով (2015 թ.-ին դատարաններում քննված և ավարտված 24 քրեական գործերից 23-ով եղել է այդպես), ուստի տուժողի և ամբաստանյալի համատեղ ապրելու փաստը (նաև սեռական կյանքով), ինքնին, բավարար է եղել նախաքննական մարմնի համար արարքը պարբերաբար հատկանիշով որակելու համար` առանց առանձնացնելու, թե քանի անգամ և երբ կատարված նման ակտերը պետք է դիտարկել որպես պարբերաբար կատարված:
Դատարանը կասկածի տակ չի դնում անչափահասների նկատմամաբ սեռական ոտնձգության դեմ պատժողական խիստ քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անչափահաս տուժողների շահերի պաշտպանության և նրանց սեռական բնույթի արարքների կատարման հետևանքով վնաս պատճառելու հավանականության հանգամանքը: Այդուհանդերձ, դատական վիճակագրությունը ցույց է տալիս, որ խստացումը որևէ կերպ չի հանգեցրել քննարկվող կատեգորիայի գործերի քանակի նվազման, ավելին՝ դատական պրակտիկայում հանգեցրել է մի վիճակի, որը կասկածի տակ է դնում արարքի և պատժի համաչափությունը, միաժամանակ վտանգելով քրեական օրենքի հեղինակությունը:
Դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար 4-10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսելու անհամաչափությունը բխում է նաև այն հանգամանքից, որ Օրենսդիրը նույն տեսակի և չափի պատիժ է նախատեսել նաև անչափահասի բռնաբարության (Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ), անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար (Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
Այստեղ հարց է ծագում, թե որքանով է իրավաչափ համասեռ, սակայն հանրային վտանգավորության ակնհայտ բարձր բնույթ և աստիճան ունեցող արարքների հետ հավասարության հիմքով նվազ վտանգավոր բնույթ ու աստիճան ունեցող արարքի համար օրենսդրորեն սահմանել նույն տեսակի և չափի պատիժ, այդ դեպքում արդյոք չի խարխլվում հանրային վտանգավորության բնույթ և աստիճան հասկացությունների էությունը:
Քանի որ անչափահասի բռնաբարությունը կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարվում են հանրորեն վտանգավոր եղանակով՝ բռնություն կիրառելով, տուժողի կամքին հակառակ և այլն, իսկ Օրենգրքի 141-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարվում է տուժողի համաձայնությամբ, առանց որևէ բռնության կամ հանրորեն վտանգավոր այլ եղանակով, ուստի օրենսդիրը դրանք սահմանել է առանձին հանցակազմերի տեսքով, սակայն այդ տարբերությունները հաշվի չի առել, երբ դրանց համար սահմանել է պատժի տեսակ և չափ: Արդյունքում՝ստացվում է, որ նույն 14, 15 տարեկանի բռնաբարությունը կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունը և անչափահասի հետ, նրա համաձայնությամբ ընտանիք կազմելու նպատակով սեռական հարաբերությունը, որը կատարվել է մեկից ավել անգամ, օրենսդիրը դիտարկում է նույն ծանրության աստիճանի հանցանք: Դատարանի համար նման մոտեցումն առնվազն անիրավաչափ և անտրամաբանական է:
Դատարանը հարց է տալիս՝ արդյո՞ք անչափահաս տուժողի և նրա երեխայի շահերը պետք է վտանգվեն հանուն ընդհանուր կանխման: Դատարանի գնահատմամբ՝ ընդհանուր կանխումը և երեխայի իրավունքներն ու օրինական շահերը տարբեր հարթություններում են և չի կարող պատժի այդ նպատակի իրականացման համար վտանգել մյուս արժեքները:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միջազգային պրակտիկայում այս հարցը լուծվում է առանց պատիժ նշանակելու, օրինակ, ՌԴ-ում անձը ազատվում է պատժից, եթե արարքը կատարել է առաջին անգամ և ամուսնացել են տուժողի հետ: Այդ կերպ է լուծված պատժի հարցը նաև Թուրքիայի և Իսրայելի քրեական օրենսգրքերում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
[]