Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Դատավորի օգնականի գործով դատարանում հարցաքնվել է դատախազը 01/23/2016   11:27  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Խոշոր չափերով խարդախության փորձի մեջ մեղադրվող դատավորի օգնականի գործով նիստը երեկ անցավ բավական լարված մթնոլորտում. վկայի կարգավիճակում հանդես եկող դատախազին դուր չէին գալիս պաշտպանական կողմի հարցերը՝պահանջելով «կոռեկտ» հարցեր տալ, իսկ պաշտպանական կողմին չէին գոհացնում վկայի պատասխանները:
 
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հացաքննվեց նույն վարչական շրջանի դատախազ Ափյանը, ով նույն դատարանի մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործով եղել է մեղադրանքը պաշտպանող դատախազ:
 
Մասնավորապես, վկա դատախազ Ափյանը, այս գործով տուժող Ալինա Հովհաննիսյանի որդու գործով եղել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, ապա դատարանում նաև պաշտպանել է մեղադրանքը:
 
Մեղադրանքը պաշտպանել է, սակայն ըստ վկա-դատախազի՝ Ալինայի որդու արտաքինին նայելով նա «վտանգավոր, հանցագործ մարդու տպավորություն չէր թողնում»:
Ըստ վկայի՝ այդ գործով առաջին դատական նիստից հետո ամբաստանյալի մայրը՝ Ալինան, ով այս գործով հանդես է գալիս որպես տուժող, իր մեքենայի վրա տեսել է բջջային հեռախոսահամարը և զանգահարել` ցանկանալով  զրուցել որդու գործի մասին, ու թեև դատախազը նշեց, թե չի ցանկացել հանդիպել, սակայն հանդիպումն այնուամենայնիվ տեղի ունեցել է:
 
Ամբաստանյալի մայրը դատախազին հայտնել է, որ իր որդու փաստաբան Գրիգոր Քալաշյանից տեղեկացել է, թե դատախազն իր որդու համար ազատազրկման ձևով է պատիժ միջնորդելու:
 
Ըստ դատախազի՝ Ալինան ասել է, որ դատավորի օգնականն է փաստաբանի համարը տվել, իսկ ինչ վերաբերում է պատժի միջոնրդմանը, ապա, դատախազի խոսքով, Ալինային ասել է, թե «նրա գործը չէ», թե ինչ պատժմիջոց է միջնորդելու նրա որդու համար: 
 
Իսկ մեղադրողը միջնորդել է 500 000 ՀՀ դրամի տուգանք, սակայն դատարանն ազատազրկման ձևով պատիժ է սահմանել և ամբաստանյալը կալանավորվել է  դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, հենց դատական նիստերի դալիճում:
 
Ըստ վկա-դատախազի՝ դեռևս դատավճռի հրապարակումն ամբողջությամբ չավարտված դատական նիստերի դահլիճում ամբաստանյալի հարզատները իրարանցում են սարքել և դատավորին նայելով մայրն ասել է. «փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք», հնչեցրել  վիրավորական արտահայտություններ, նաև փորձել են հարձակվել փաստաբանի վրա: 
 
Դատախազը նշեց, որ այդ ամենից հետո Ալինան ասել է, որ իրենից 1500 ԱՄՆ դոլար են պահանջել, որից 1000 դոլարը դատավորինն է եղել, իսկ 500-ը՝ իբր թե իրեն, որ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չներկայացնի:
 
Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալի մայրը, քույրը և Նոնան, ով ամբաստանյալի մոր ընկերուհին է, գնացել են դատախազ Ափինյանի աշխատավայր, որտեղ ըստ դատախազի՝ ինքն ասել է, թե ինչու՞ ժամանակին չեն ասել, որ նման բան կա և հորդորել է բողոք ներկայացնել, ասել է թե` հանացագործության մասին հաղորդում տալ:
Ի պատասխան`  որդուն ազատելու պայման է դրել, և հայտնել է, որ դիմում կգրի, եթե որդուն ազատեն, սակայն դատախազը, վերջինիս հավաստմամբ, ասել է, որ ինքը նման իրավասություն չունի:
 
Դատախազին զարմացրել էր, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով խիստ պատիժ է նշանակվել, ըստ նրա՝ պրակտիկայում այդպիսի բան չկա, որ այդ հոդվածով ազատազրկում նշանակեն:
 
«Դատական և դատախազական պրակտիկան արատավորվել էր»,- ասաց դատախազը և հավելեց, որ Ալինան այդ ժամանակ հանցագործության մասին բողոք չի գրել` վախենալով, որ որդին արգելանքի է վերցված, կարող է վնասեն, իսկ ինքը զեկուցել է վերադաս դատախազին, ապա` վերաքննիչ բողոք գրել:
 
Նշենք, որ վերաքննիչ դատարանը տուժողի որդուն ազատել է արգելանքից` գտնելով, որ առաջին ատյանի դատարանը խիստ պատիժ է սահմանել:
 
Ըստ վկայի՝ Ալինան իր աշխատասենյակում պատմել է իրականությունը, որ իր որդու փաստաբանի հեռախոսահամարը տվել է նույն դատարանի դատավորի օգնական Արմինե Կարապետյանը, իսկ փաստաբան Գրիգոր Քալաշյանը ստիպել է, որ իրենք գնան և ներկայանան Արմինեին:
 
Հաջորդիվ հնչեց հարց, թե արդյոք դատավճռի հրապարակումից հետո դատախազը գնացե՞լ է դատավոր Վլադիմիր Թորգոմիչի աշխատասենյակ, դատավճիռը փոխելու վերաբերյալ զրուցելու, ինչին հնցեց բացասական պատասխան: Ավելին` վկան հայտարարեց, թե. «եթե Թորգոմիչի մոտ նիստի ես, ապա պետք ա պամպերսով գնաս, երկար է տևում, դե քանի որ ջուր էլ շատ եմ խմում, նիստից հետո գնացել եմ ջուր խմելու և օգտվել՝  սանհանգույցից»:
 
Ըստ մեղադրողի՝ Թորգոմիչի աշխատասենյակ և սանհանգույց նույն միջանցքով են գնում,այդուհանդերձ պնդեց, որ ինքը դատավորի աշխատասենյակ չի գնացել, բայց միջանցքում նրան տեսել է:
 
Պաշտապանական կողմի մեկ այլ հարցին էլ, թե արդյո՞ք դատախազը Ալինային ասել է, որ նրա թիկունքին կանգնած է, ի պատասխան Ափյանն ասաց. «Ես ողջ հայության թիկունքին եմ կանգնած», ապա հավելեց, որ ինքը չի հիշում, թե նման բան է ասել Ալինային:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:04 15/12/2015  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալի մայրը՝ դատախազին. «Գնա մտի դատավորի մոտ, ասա թող դատավճիռը փոխի», «քթից բերելու եմ»
14:24 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին ծանոթ մտերիմներ են գտել, սակայն օգնել չի հաջողվել. տուժողի որդին դատապարտվել է ազատազրկման
19:27 17/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Ոչ մեկին մի հավատա, բոլորը Ճ-եր են». դատավորի օգնական ամբաստանյալը՝ տուժողին
22:23 10/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը
18:34 23/09/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավորի օգնականի գործը վերամակագրվել է
12:46 21/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. գործը մակագրվել է նույն դատավորին
11:46 27/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազի որոշմամբ՝ դատավորի օգնականի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է
17:48 10/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականը մեղադրվում է «կաշառքի միջնորդությանը նպաստելու» մեջ
11:31 10/06/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը համոզիչ կերպով ներկայացել է որպես դատավորի օգնական ու հափշտակել գումարներ
17:08 07/03/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավորի օգնականի անվան տակ հափշտակել է 4,5 մլն դրամ

Արխիվ

[]