Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Դատարանն ու կողմերը անորոշ սպասում են ՌԴ-ում հարուցված և ՀՀ-ում քննվող գործով գրավոր ապացույցների թարգմանություններին 01/21/2016   17:23  |  Քրեական խրոնիկոն

 
Դոնի Ռոստովում ավազակության, մարդու առևանգման ու մահվան հանգեցրած ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ: Դատարանը կողմերին տեղեկացրեց, որ դեռևս դատարանը չի ստացել գործի գրավոր ապացույցների թարգամանությունները:
 
Դատարանը պարզաբանեց, որ թարգմանություններն իրականացնող ընկերությունը լուծարվել է, հայտարարվել է մրցույթ և հաղթած ընկերությանն արդեն իսկ տրամադրվել են հիշյալ ապացույցները, սակայն դեռևս թարգմանությունները դատարանը չի ստացել: 
 
Մեղադրող կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել և թարգմանությունները ստանալուց հետո շարունակել դատական քննությունը: 
 
Ամբաստանյալը, սակայն, ասաց, որ ինքը հայտարարություն ունի հնչեցնելու և սկսեց վերլուծել դեռևս դատարանում չհետազոտված ապացույցները: Դատարանը պարզաբանեց ամբաստանյալին, ով այս պահին պաշտպան չունի և հրաժարվում է պաշտպան ներգրավել, որ ապացույցներին կարող է անդրադառնալ դրանց դատարանում հետազոտվելուց հետո, այսինքն՝  հայտարարությունը վաղաժամ է:    Դատական նիստը հետաձգվեց: 
 
Ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Ղազարյանը 2000թ. մայիսին, նախնական համաձայնությամբ գործելով Ի. Մոգիլևսկու և քննությամբ չպարզված անձի հետ, առևանգել է Ս. Կրուգլովային և Ե. Տոլստիխին, նրանց պատկանող դրամական միջոցների գտնվելու վայրը պարզելու նպատակով: Խաբեությամբ նրանց տարել են դոնիռոստովյան  բնակարան, որտեղ  պահանջել են ասել տնային տնտեսության վաճառքից ստացված գումարի գտնվելու տեղը: Խոշոր չափի գումար գույքին տիրանալու նպատակով սկսել են նրանց ծեծի ենթարկել, որից Ե. Տոլստիխը գիտակցությունը կորցրել է և գիտակցության գալով,  չդիմանալով հարվածներին ասել է, թե որտեղ են գտնվում իրենց պահանջած գումարները:
 
Ըստ մեղադրական եզրակացության, այնուհետև Ղազարյանը գործելով ըստ նախնական համաձայնության Մոգիլևսկու և քննությամբ չպարզված հանցագործի հետ ուղևորվել է Տոլստիխի նշած հասցե,  որտեղ այդ պահին գտնվել են Ս. Կրուգլովայի և Ե. Տոլստիխի ծեր բարեկամները Յու. Կրուգլովը, Ա. Կրուգլովան, Ե. Պտուխան:
 
Ղազարյանը գնալով այդ հասցեով և օգտվելով այն հանգամանքից, որ իրեն նախկինում ծանոթ Կրուգլովը բացել է դուռը, մտել է բնակարան, որտեղ նախնական համաձայնությունը կատարելու նպատակով, քննությամբ չպարզված հանցագործի հետ Ս.Կրուգլովայի գումարին տիրանալու նպատակով սկսել է ծեծի ենթարկել նրանց,  որից հետո հափշտակել է Ս. Կրուգլովային պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը:
 
Բացահայտելով, որ Ս. Կրուգլովան ստացված հարվածներից մահացել է,   Ղազարյանը, Մոգիլևսկին և քննությամբ չպարզված հանցագործը Ս. Կրուգլովայի դիակը փաթաթել են փալասի մեջ և այն թողել բնակարանում, իսկ Ե. Տոլստիխին Մոգիլևսկին ստիպողաբար դուրս է բերել բնակարանից և ավտոմեքենայով տարել ք. Դոնի Ռոստովի Մալինովսկու փող, որտեղ  ավտոշուկայի շրջանում նրան բաց է թողել և թաքնվել:
 
45-ամյա Արմեն Ղազարյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝  առողջությանը ծանր վնաս պատճառելով ավազակություն, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց  առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: 
 
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է 10.05.2000 թվականին` ՌԴ Վորոշիլովի շրջանի դատախազության կողմից:  Արմեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով՝  ավազակություն՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի  «ա, զ, ժ» կետերով՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց առևանգումը՝  շահադիտական դրդումներով, 111-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
 
26.05.2012թ. ՌԴ գլխավոր դատախազության  գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, որ Ա. Ղազարյանը գտնվում է ՀՀ-ի տարածքում և իրավական օգնության նպատակով ՀՀ է ուղարկվել Ա. Ղազարյանի վերաբերյալ հինգ հատոր կազմող քրեական գործը` վերջինիս քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար: 
 
Հայաստանում  Արմեն Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքները համապատասխանացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերին և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին:
 Սկզբնապես՝ 05.06.2014թ., գործն ընդունվել է  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բարսեղյանի  վարույթ, ապա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 13.12.2014 թ. հրամանագրով դատավոր Ռ. Բարսեղյանի դատավորի լիազորությունները դադարեցվելու  կապակցությամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի՝   Ս. Մարաբյանին, ով 2014թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ նշված գործն ընդունել է վարույթ:
 
Քրեական գործի ուսումնասիրությամբ, սակայն,  պարզվել է, որ քրեական գործն ընդդատյա չէ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, այլ ընդդատյա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:
 
Գործի նյութերից և մասնավորապես մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասից հստակ երևում է, որ Ա. Ղազարյանին մեղսագրվող հանցանքները կատարվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ ՀՀ իրավասու մարմինների կողմից Ա. Ղազարյանին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, այնուհետև կալանավորելու պահին Ա. Ղազարյանը փաստացի բնակվելիս է եղել Երևան քաղաքի Նորքի Այգիներ 301 տանը, որը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:
 
Գործն ըստ ընդդատության ուղարկվել է  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ 13-02-2015թ. գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ  Պողոսյանի վարույթ, իսկ 09-03-2015թ. նշանակվել դատական քննություն:
 
 

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]