Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը

Դատարանը «ՎիվաՍել»-ից փաստաթղթեր կպահանջի 01/19/2016   21:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի՝  755 մլն դրամի, յուրացման վերաբերյալ գործով  այսօրվա դատական նիստում ավարտվեց դատական քննության դռնբաց հատվածը, հաջորդ դատական նիստում կսկսվի դռնփակ հատվածը, այսինքն՝  դատաքննությունը: 

 Դատարանի որոշմամբ,  դատական վիճաբանությունների փուլը  (եթե վերջինիս դատարանը հասնի), ինչպես նաև դատավճռի հրապարակումը կլինեն հրապարակային, այսինքն՝ դռնբաց դատական նիստում:

Այսօր ավարտված նախապատրաստական փուլում «Ղ-Տելեկոմ» ՓԲ Սյունիքի մարզում՝ Կապանում,  պատասխանատու, առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Աշոտ Կույումջյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսսա Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝  «այս գործով, առավել ևս դրա դռնփակ քննությամբ դատարանը կաշկանդված կլինի իրական արդարադատություն իրականացնելուց»:

Ըստ պաշտպանական կողմի, քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել Հայաստանում ամենահզոր և ազդեցիկ կազմակերպության` «Ղ-Տելեկոմ»  ՓԲԸ-ի ղեկավարի Ռալֆ Յիրիկյանի` հանցագործության մասին հաղորդումը և մեկ տարի տևած նախաքննություն իրականացվել է բացառապես ընկերությունից ստացված ընտրանքային փաստաթղթերի հիման վրա:

Պաշտպաններն ընդգծեցին, որ լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն էին դրսևորում և լուսաբանում նախարարին համարժեք պաշտոն զբաղեցրած Վազգեն Խաչիկյանի ու 13 անձից բաղկացած խմբի, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու 13 անձի վերաբերյալ գործերը՝ առաջին գործով ամբաստանյալները  դատապարտվել են  4 տարում 290.000.000 դրամ, իսկ երկրորդ գործով  4 տարում 115.000.000 դրամ յուրացնելու համար:

Իսկ հեռավոր Կապան քաղաքից Աշոտ Կույումջյան անունով երիտասարդին մեղադրում են այն բանում, որ 4 տարում յուրացրել է 755.000.000 դրամ, որից 500.000.000 միլիոն դրամը՝  մեկ տարում:  «Այսինքն՝   Աշոտ Կույումջյանը մեղադրվում է նախորդ երկու գործերով յուրացումները միասին վերցրած,   մոտ երկու անգամ ավել գումար յուրացնելու մեջ: Այսքանով հանդերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները զգուշանում են՝  հայտնելով, որ գործը շատ հետաքրքիր է, սակայն «ՎիվաՍել»-ը համարյա բոլոր լրատվամիջոցների գովազդատուն է՝   երևացող կամ չերևացող,  և այդ պատճառով հիմնականում ձեռնպահ են մնում գործը լուսաբանելուց»,- նշեցին փաստաբանները:

Կ.Մեժլումյանն ու  Ի.Պետրոսյանն ընդգծեցին, որ  մեղադրանքի կողմում հանդես են գալիս դատախազությունն ու Հայաստանում ամենաազդեցիկ կազմակերպությունը, որոնց ջանքերով նախաքննության ժամանակ արդեն իսկ ինչքանով հնարավոր էր,  խախտվել  է  արդար դատաքննության իրավունքը և այդ ազդեցությունը ինչ-որ չափով չեզոքացնելու միակ միջոցը մնում էր հրապարակային, դռնբաց դատաքննությունը,  որը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով ու ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով երաշխավորված իրավունք է:

Մասնավորապես, ըստ Սահմանադրության 63-րդ հոդվածի՝ Արդար դատաքննության իրավունքը, յուրաքանչյուր ոք ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ու ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Ըստ նույն հոդվածի,  դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

 «Վերը նշված ուղղակիորեն գործող նորմերում որևէ խոսք չի գնում առևտրային գաղտնիքի պաշտպանության մասին, որը փաստորեն ստորադասվում է անձի արդար և հրապարակային դատաքննության իրավունքին, իսկ սահմանված սահմանափակումների նպատակն էլ պետք է հիմնավորվի»,- ասացին պաշտպանները:

 Նշվեց նաև, որ մեղադրական եզրակացության մեջ որպես Աշոտ Կույումջյանի մեղքը հիմնավորող ապացույցներ նշված են երկու վկաների  ցուցմունքները: Մինչդեռ գործի նյութերում առկա նրանց հեռախոսազրույցների վերծանումներում   նշվող հարիֆը,  որի գլխին սարքել են,  Աշոտ Կույումջյանն է, դրանցում նշվում է նաև, որ   գումարն էլ այլ անձ է յուրացրել, և որ ծածկադմփոց են անում և այլն:

«Այս ապացույցներում որտե՞ղ էր առևտրային գաղտնիքը, որ դատարանը որոշեց դրանք դռնփակ հետազոտել»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ ընդգծելով, որ նշվածն ընդամենը մեկ օրինակ էր, բայց դրանք բազմաթիվ են:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի այս, ինչպես նաև մեկ այլ՝  ամբաստանյալ Կույումջյանի նկատմամբ  ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու կամ  գրավ կիրառելու մասին միջնորդությունը: 

Ըստ պաշտպանական կողմի, թեև գործն արդեն դատարան է հասել, սակայն Ա.Կույումջյանի պարագայում բացակայում է  հիմնավոր կասկածը և կալանավորումն ընտրելու հիմքերը:  Ավելին, քրեական գործում գտնվող ամբաստանյալի անձնագիրը լրացուցիչ երաշխիք  է, որ նա չի թաքնվի քննությունից: Նշվեց, որ երեք մանկահասակ երեխա ունեցող Կույումջյանը 15  ամիս գտնվում է կալանքի տակ, նա  մեղադրվում է ոչ թե գումարի, այլ լիցքավորման քարտերի յուրացման մեջ, իսկ  լիցքավորման քարտի ինքնարժեքը կազմում է 2-3 դրամ:

Աշոտ Կույումջյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն է բացահայտել յուրացումներն ու այդ մասին հայտնել ընկերության ղեկավարությանը, վերջինս էլ ասել է՝ գնա, աշխատիր, երկու ամիս աշխատել է, չի խուսափել ու չի թաքնվել, հիմա էլ պարտաճանաչ կներկայանա դատական նիստերին ու իր անմեղությունը կապացուցի:

Դատարանը բավարարեց «ՎիվաՍել»-ից  լրացուցիչ ապացույցներ  պահանջելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը հարցում կուղարկի՝ ընկերությունից պահանջելով 2010-14թթ. հաշվետվությունները, ինչպես նաև աուդիտի եզրակացությունները   Աշոտ Կույումջյանի ենթակայության ներքո գտնվող պահեստի մնացորդների մասին: Դատարանը կողմի միջնորդությամբ ընկերությունից կպահանջի նաև ապացույցներ, որ այդ հաշվետվությունները հենց հիշյալ ժամանակահատվածին են վերաբերվում:    

Դատարանը մինչև որոշակի հանգամանքներ պարզելը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդությունը  դատակոչի ցուցակը լրացնելու  ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրած  «ՎիվաՍել»-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին դատարանում հարցաքննելու մասին: Մեկ այլ վկայի դատակոչի ցուցակում  ընդգրկելու պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Կարեն Մեժլումյանը դրական գնահատեց դատարանի որոշումները վկային դատակոչի ցուցակում ընդգրկելու  և  «ՎիվաՍել»-ից  փաստաթղթեր պահանջելու մասին միջնորդությունները բավարարելու մասին: Ըստ պաշտպանի,  պահանջվող փաստաթղթերը կարևոր են գործին օբյեկտիվ լուծում տալու համար: Կ.Մեժլումյանը նշեց նաև, որ իրենք մտադիր են դատաքննության ընթացքում միջնորդություններ ներկայացնել առևտրային գաղտնիք չպարունակող ապացույցները հրապարակային հետազոտելու մասին:

 


Արխիվ

[]