Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Դատարանը «ՎիվաՍել»-ից փաստաթղթեր կպահանջի 01/19/2016   21:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի՝  755 մլն դրամի, յուրացման վերաբերյալ գործով  այսօրվա դատական նիստում ավարտվեց դատական քննության դռնբաց հատվածը, հաջորդ դատական նիստում կսկսվի դռնփակ հատվածը, այսինքն՝  դատաքննությունը: 

 Դատարանի որոշմամբ,  դատական վիճաբանությունների փուլը  (եթե վերջինիս դատարանը հասնի), ինչպես նաև դատավճռի հրապարակումը կլինեն հրապարակային, այսինքն՝ դռնբաց դատական նիստում:

Այսօր ավարտված նախապատրաստական փուլում «Ղ-Տելեկոմ» ՓԲ Սյունիքի մարզում՝ Կապանում,  պատասխանատու, առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Աշոտ Կույումջյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսսա Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝  «այս գործով, առավել ևս դրա դռնփակ քննությամբ դատարանը կաշկանդված կլինի իրական արդարադատություն իրականացնելուց»:

Ըստ պաշտպանական կողմի, քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել Հայաստանում ամենահզոր և ազդեցիկ կազմակերպության` «Ղ-Տելեկոմ»  ՓԲԸ-ի ղեկավարի Ռալֆ Յիրիկյանի` հանցագործության մասին հաղորդումը և մեկ տարի տևած նախաքննություն իրականացվել է բացառապես ընկերությունից ստացված ընտրանքային փաստաթղթերի հիման վրա:

Պաշտպաններն ընդգծեցին, որ լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն էին դրսևորում և լուսաբանում նախարարին համարժեք պաշտոն զբաղեցրած Վազգեն Խաչիկյանի ու 13 անձից բաղկացած խմբի, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու 13 անձի վերաբերյալ գործերը՝ առաջին գործով ամբաստանյալները  դատապարտվել են  4 տարում 290.000.000 դրամ, իսկ երկրորդ գործով  4 տարում 115.000.000 դրամ յուրացնելու համար:

Իսկ հեռավոր Կապան քաղաքից Աշոտ Կույումջյան անունով երիտասարդին մեղադրում են այն բանում, որ 4 տարում յուրացրել է 755.000.000 դրամ, որից 500.000.000 միլիոն դրամը՝  մեկ տարում:  «Այսինքն՝   Աշոտ Կույումջյանը մեղադրվում է նախորդ երկու գործերով յուրացումները միասին վերցրած,   մոտ երկու անգամ ավել գումար յուրացնելու մեջ: Այսքանով հանդերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները զգուշանում են՝  հայտնելով, որ գործը շատ հետաքրքիր է, սակայն «ՎիվաՍել»-ը համարյա բոլոր լրատվամիջոցների գովազդատուն է՝   երևացող կամ չերևացող,  և այդ պատճառով հիմնականում ձեռնպահ են մնում գործը լուսաբանելուց»,- նշեցին փաստաբանները:

Կ.Մեժլումյանն ու  Ի.Պետրոսյանն ընդգծեցին, որ  մեղադրանքի կողմում հանդես են գալիս դատախազությունն ու Հայաստանում ամենաազդեցիկ կազմակերպությունը, որոնց ջանքերով նախաքննության ժամանակ արդեն իսկ ինչքանով հնարավոր էր,  խախտվել  է  արդար դատաքննության իրավունքը և այդ ազդեցությունը ինչ-որ չափով չեզոքացնելու միակ միջոցը մնում էր հրապարակային, դռնբաց դատաքննությունը,  որը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով ու ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով երաշխավորված իրավունք է:

Մասնավորապես, ըստ Սահմանադրության 63-րդ հոդվածի՝ Արդար դատաքննության իրավունքը, յուրաքանչյուր ոք ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ու ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Ըստ նույն հոդվածի,  դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

 «Վերը նշված ուղղակիորեն գործող նորմերում որևէ խոսք չի գնում առևտրային գաղտնիքի պաշտպանության մասին, որը փաստորեն ստորադասվում է անձի արդար և հրապարակային դատաքննության իրավունքին, իսկ սահմանված սահմանափակումների նպատակն էլ պետք է հիմնավորվի»,- ասացին պաշտպանները:

 Նշվեց նաև, որ մեղադրական եզրակացության մեջ որպես Աշոտ Կույումջյանի մեղքը հիմնավորող ապացույցներ նշված են երկու վկաների  ցուցմունքները: Մինչդեռ գործի նյութերում առկա նրանց հեռախոսազրույցների վերծանումներում   նշվող հարիֆը,  որի գլխին սարքել են,  Աշոտ Կույումջյանն է, դրանցում նշվում է նաև, որ   գումարն էլ այլ անձ է յուրացրել, և որ ծածկադմփոց են անում և այլն:

«Այս ապացույցներում որտե՞ղ էր առևտրային գաղտնիքը, որ դատարանը որոշեց դրանք դռնփակ հետազոտել»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ ընդգծելով, որ նշվածն ընդամենը մեկ օրինակ էր, բայց դրանք բազմաթիվ են:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի այս, ինչպես նաև մեկ այլ՝  ամբաստանյալ Կույումջյանի նկատմամբ  ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու կամ  գրավ կիրառելու մասին միջնորդությունը: 

Ըստ պաշտպանական կողմի, թեև գործն արդեն դատարան է հասել, սակայն Ա.Կույումջյանի պարագայում բացակայում է  հիմնավոր կասկածը և կալանավորումն ընտրելու հիմքերը:  Ավելին, քրեական գործում գտնվող ամբաստանյալի անձնագիրը լրացուցիչ երաշխիք  է, որ նա չի թաքնվի քննությունից: Նշվեց, որ երեք մանկահասակ երեխա ունեցող Կույումջյանը 15  ամիս գտնվում է կալանքի տակ, նա  մեղադրվում է ոչ թե գումարի, այլ լիցքավորման քարտերի յուրացման մեջ, իսկ  լիցքավորման քարտի ինքնարժեքը կազմում է 2-3 դրամ:

Աշոտ Կույումջյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն է բացահայտել յուրացումներն ու այդ մասին հայտնել ընկերության ղեկավարությանը, վերջինս էլ ասել է՝ գնա, աշխատիր, երկու ամիս աշխատել է, չի խուսափել ու չի թաքնվել, հիմա էլ պարտաճանաչ կներկայանա դատական նիստերին ու իր անմեղությունը կապացուցի:

Դատարանը բավարարեց «ՎիվաՍել»-ից  լրացուցիչ ապացույցներ  պահանջելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը հարցում կուղարկի՝ ընկերությունից պահանջելով 2010-14թթ. հաշվետվությունները, ինչպես նաև աուդիտի եզրակացությունները   Աշոտ Կույումջյանի ենթակայության ներքո գտնվող պահեստի մնացորդների մասին: Դատարանը կողմի միջնորդությամբ ընկերությունից կպահանջի նաև ապացույցներ, որ այդ հաշվետվությունները հենց հիշյալ ժամանակահատվածին են վերաբերվում:    

Դատարանը մինչև որոշակի հանգամանքներ պարզելը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդությունը  դատակոչի ցուցակը լրացնելու  ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրած  «ՎիվաՍել»-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին դատարանում հարցաքննելու մասին: Մեկ այլ վկայի դատակոչի ցուցակում  ընդգրկելու պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Կարեն Մեժլումյանը դրական գնահատեց դատարանի որոշումները վկային դատակոչի ցուցակում ընդգրկելու  և  «ՎիվաՍել»-ից  փաստաթղթեր պահանջելու մասին միջնորդությունները բավարարելու մասին: Ըստ պաշտպանի,  պահանջվող փաստաթղթերը կարևոր են գործին օբյեկտիվ լուծում տալու համար: Կ.Մեժլումյանը նշեց նաև, որ իրենք մտադիր են դատաքննության ընթացքում միջնորդություններ ներկայացնել առևտրային գաղտնիք չպարունակող ապացույցները հրապարակային հետազոտելու մասին:

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]