ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն հովանավորում է կոռուպցիոն հանցագործությունը՝ «Հրազդան» ՔԿՀ-ում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 01/17/2016 12:40 | ԼՐԱՀՈՍ
2014 թվականի նոյեմբերի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն այն մասին, որ Կազմակերպություն է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել է, որ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում, անօրինական գործարքի մեջ է մտել Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, ըստ որի՝ Ա. Շամիրյանի հարազատները հանձնուքի միջոցով քրեակատարողական հիմնարկ են մտցրել մեծ թվով բջջային հեռախոսներ, իսկ ՔԿՀ ղեկավարությունն ապահովել է դրանց անարգել մուտքը:
Ինչպես հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, այնուհետև ՔԿՀ ղեկավարությունը հեռախոսների վաճառքից հետո հետևել է, որ խցերում խուզարկություններ չկատարվեն՝ մինչև հեռախոսների գնորդների կողմից գումարի վճարումը:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ ստացված շահույթը բաշխվելու էր Ա. Շամիրյանի և ՔԿՀ պետի տեղակալի միջև, սակայն ինչպես պնդում է դատապարտյալ Ա. Շամիրյանը, մինչև շահույթի ստացումը նրան տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որի արդյունքում նա զրկվել է իր բաժին գումարից:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ վերը նշված դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարված քննության արդյունքում քրեական գործ հարուցելուց մեկ տարի անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, ՀՀ ՀՔԾ ավագ քննիչ Գ. Բեգոյանի կողմից որոշում է կայացվել՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, Ա. Շամիրյանի հետ ապօրինի գործարքի մեջ մտնելու և պաշտոնեական լիզորություններն անցնելով՝ Շամիրյանին սպառնալու, միաժամանակ Ա. Շամիրյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նրա հարազատների կողմից սուտ մատնություն կատարելու, սուտ ցուցմունքներ տալու կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջիններիս գործողություններում հանացակազմի բացակայության հիմքով և կարճել հարուցված քրեական գործը:
Այս որոշումը 2016 թվականի հունվարի 11-ին բողոքարկվել է Արմեն Շամիրյանի և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից՝ դրա անհիմն լինելու հիմքով: Մասնավորապես՝ բողոքում նշվում է, որ կատարված քննությունն ի սկզբանե նպատակ չի ունեցել՝ պատասխանատվության ենթարկելու հանցագործություն կատարած անձանց, քանզի քննիչը, ունենալով իրար հակասող ապացույցների երկու աղբյուր, հիմնվել է միայն քրեակատարողական հիմնարկի ծառայողների ցուցմունքների վրա, այն դեպքում, որ Ա. Շամիրյանի և նրա հարազատների կողմից տրվել են տրամաբանական և ներքին հակասությունից զերծ ցուցմունքներ, ինչը չի կարելի ասել Քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից տրված ցուցմունքների մասին: Ինչպես նշված է բողոքում, կատարված քննությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հատուկ քննչական ծառայության «միակ հույսը» քրեակատարողական ծառայողների ազնիվ խոստովանությունն է եղել:
Բացի դրանից՝ այն դատապարտյալները, որոնք ներքաշված են եղել վերոնշյալ գործարքի մեջ որպես գնորդներ կամ ուղղակի ականատեսներ, անվտանգության նկատառումներից ելնելով, պիտի խուսափեին ասել ողջ ճշմարտությունը, քանի որ ենթադրյալ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձինք, շարունակում են պաշտոնավարել նույն ՔԿՀ-ում: Այսպիսով՝ Արմեն Շամիրյանը և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքով պահանջել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Բեգոյանի կողմից կայացված որոշումը, գործն ուղարկել նախաքննության՝ դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ քննիչի:
Ի դեպ, «Հրազդան» ՔԿՀ-ն այդ ժամանակ ղեկավարել է «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայիս պետ Տ. Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան