Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա 01/16/2016   10:46  |  ԼՐԱՀՈՍ

 
Հունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Օդանավակայանից արտգործնախարար Նալբանդյանն ուղևորվեց Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։
 
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Բուլղարիայի նախագահը նշեց, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծեց, որ Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով, ովքեր լուրջ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում և այսօր էլ շարունակում են կարևոր դեր խաղալ Բուլղարիայի հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքում։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նախագահ Պլևնելիևին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։
 
Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը` նոր լիցք հաղորդելու հայ-բուլղարական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Որպես հեռանկարային բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, տուրիզմը։
 
Բուլղարիայի նախագահը ներկայացրեց իր երկրի եվրոպական քաղաքականությունը, երկրի տնտեսական զարգացման նպատակով իրականացվող բարեփոխումները։
 
Նախագահ Պլևնելիևը և նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
 
Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Բուլղարիայի նախագահն իր երկրի աջակցությունը հայտնեց եռանախագահների գործունեությանը` համոզմունք հայտնելով, որ հիմնահարցն ունի միայն խաղաղ հանգուցալուծում։ «Ես համոզված եմ, որ խաղաղությունը պայմանավորված է բոլորի կողմից միջազգային հանձնառություններին հավատարմությունից։ Զենքի օգտագործումը վկայում է փաստարկների պակասի մասին», - ընդգծեց Բուլղարիայի նախագահը։
 
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի հետ։
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բուլղարական իշխանություններին` հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ նրանց նախնիներից շատերը Բուլղարիա են եկել 100 տարի առաջ՝ մազապուրծ լինելով Ցեղասպանությունից։
 
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց անցյալ տարվա ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության կապակցությամբ։
 
Հանդիպմանը կարևորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։
 
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը նշեց, որ անհրաժեշտ է խթանել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերը: Ցեցկա Ցաչևան վերահաստատեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Բուլղարիա այցելելու հրավերը և հույս հայտնեց, որ հնարավոր կլինի այցն իրականացնել այս տարվա ընթացքում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ երկու խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը:
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը և այդ առումով արժևորեց իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան - Բուլղարիա խմբի ղեկավար Մանվել Բադեյանի ներկայությունը։
 
Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
 
Նույն օրը կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դանիել Միտովի բանակցությունները, որոնք մեկնարկեցին դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Դանիել Միտովը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարեկամական, դրանք գալիս են դարերի խորքից։ Նա խորհրդանշական համարեց, որ դեռևս միջնադարում մի քանի բուլղար թագավորներ ամուսնացել են հայուհիների հետ։ «Բուլղարները և հայերը ուս ուսի պայքարել են բալկանյան մի շարք պատերազմներում։ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի կարևոր միջազգային գործընկեր և վաղեմի բարեկամ: Այսօրվա այցը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին և հնարավորություն ընձեռում քննարկելու նոր ծրագրեր», - ասաց Դանիել Միտովը։
 
Շնորհակալություն հայտնելով Սոֆիա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր պատմական սերտ կապերը Բուլղարիայի հետ` հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և մշակութային կապերի, ընդհանուր ճակատագրի և փոխադարձ համակրանքի վրա:
 
Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով նոր խթան հաղորդել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և հավելյալ ջանքեր ներդնել` համագործակցության առավել խորացման և զարգացման համար: «Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել` մեր փոխգործակցությանը նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։
 
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության զարգացման հեռանկարները:
 
Մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերի զարգացման, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։
 
Այս առումով Բուլղարիայի արտգործնախարարը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն է հանդիսանում Սև ծովը և Հարավային Կովկասը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը, դրա ներուժի օգտագործումը:
 
Եվրոպայի խորհրդում Բուլղարիայի նախագահության համատեքստում քննարկվեցին բուլղարական նախագահության առաջնահերթությունները:
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Միտովը վերահաստատեց Բուլղարիայի աջակցությունը ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
 
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի` ուկրաինական ճգնաժամի, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական ճգնաժամի շուրջ:
 
Էդվարդ Նալբանդյանը Դանիել Միտովին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։
 
Հայաստանի արտգործնախարարն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրեց Երևան:
 
Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամլո ասուլիս։
 
Բուլղարիայի արտգործնախարարը պաշտոնական ընթրիք տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին։
 
Բուլղարիայի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուլղարիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված` խորհրդարանական բարեկամության խմբի անդամների գործունեությունը և նախաձեռնությունները:
 
Հունվարի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ բուլղարահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց իր այցի նպատակները, ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող` բուլղարահայերի բազմաթիվ հարցերի։
 
Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Մեծ հպարտություն է բոլոր հանդիպումների ընթացքում լսել Բուլղարիայի ղեկավարների կողմից հայ համայնքի վերաբերյալ հնչեցված բարձր գնահատականները երկրի կյանքում բուլղարահայերի դերի և կշռի մասին»: 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:09 14/01/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին
19:49 29/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր
19:51 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
18:24 22/12/2015  |  ԼՐԱՀՈՍԼազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է. Էդվարդ Նալբանդյան
14:44 18/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով. Էդվարդ Նալբանդյան
19:08 14/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը
20:48 09/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը
20:02 04/12/2015  |  ԼՐԱՀՈՍԳիշերվա դիվերսիան Բաքվի պատասխանն է Եռանախագահողների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար
19:45 04/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել. ՀՀ ԱԳ նախարարը գնահատում է
23:39 03/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի. Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանում

Արխիվ

[]