ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր ԸՕ-ի մշակման գործընթացը որեւէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր խնդիրները. ՀԱԿ 01/13/2016 23:27 | Ընտրական իրավունք
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Կեղծելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի իշխանությունները ներկայումս լծվել են նոր Ընտրական օրենսգրքի ստեղծմանը, որն իբր պետք է ապահովի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացումը «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:
Գործող իշխանության օրոք Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, ոտնահարելով ժողովրդի կամարտահայտությունը, ինչի հերթական վառ ապացույցն էր անցյալ տարվա դեկտեմբերյան հանրաքվեն, որում, հակառակ Հայաստանի քաղաքացիների` հստակորեն արտահայտված կամքի, իշխանությունը գլխիվայր շրջեց իրական արդյունքը:
Հիմնական չարիքը, հետեւաբար, համակարգային ընտրակեղծարարությունն է, որի շնորհիվ, անկախ կառավարման գործող սահմանադրական մոդելից եւ ընտրական համակարգից, վարչակարգը ապօրինաբար հռչակում է իշխող կուսակցության «հաղթանակը» ցանկացած ընտրություններում եւ հանրաքվեներում, իմաստազրկելով այդ գործընթացները:
Նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, ըստ այդմ, որեւէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր հետեւյալ խնդիրները:
1. Պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները: Այդ նպատակով անհրաժեշտ է`
ա) միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես`առանձին ընթացակարգով,
բ) հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունն ստացած` Վրաստանի 2011-2012 թվականների փորձը, ստեղծել իշխանությունների եւ ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման աշխատանքով:
2.Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն ստուգումների համար` կամ հրապարակման ձեւով, կամ էլ ընտրությունների մասնակիցներին վերապահելով դրանք ընտրողաբար ստուգելու իրավունք:
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող տարածքը պետք է տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին:
4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման եւ ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին: Այս առումով նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:
5. Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պրոֆեսիոնալ մասնագիտացման սկզբունքով` պետության կողմից և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
6. Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
7. Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունել ԵԱՀԿ` նախկինում արված առաջարկները:
Նշված խնդիրները չլուծելը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են արդար եւ ազատ ընտրությունների անցկացման որեւէ հեռանկարից: Հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին եւ միջազգային հանրությանը միավորվել այս նպատակների իրականացման շուրջ»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից