Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

«Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակը». Նորայր Նորիկյան 01/12/2016   13:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ճիշտ մեկ տարի անց հանրագումարի բերելով Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանությանը հաջորդած իրադարձությունները` կարելի է հանգել եզրակացության, որ, ցավոք սրտի, պատասխանների փոխարեն ավելի են շատացել հարցերը:
 
Այս մասին «Անդրադարձ»  մամուլի ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝  եվս մեկ անգամ  խոնարհվելով ոճրագործության հետևանքով զոհված ընտանիքի անդամների հիշատակի առջև: 
 
Մասնավորապես, փաստաբանն արձանագրեց, որ  «քրեական գործի ոդիսականն ավելի շատ որոշվեց քաղաքական համաձայնությունների տիրույթում, ինչը նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացման բուն գործընթացը եթե չի կրել ու կրում ձևական բնույթ, գոնե առերևույթ ընթանում է բարձր մակարդակի պայմանավորվածությունների շրջանակում»:
 
Ն.Նորիկյանը՝  ֆուտբոլային տերմինաբանություն օգտագործելով, փաստեց. «Մենք թույլ  տվեցինք ռուսական կողմին մեր դաշտում պաշտպանվել և հարձակվել, գրավել մեր դարպասը, զրկել մեզ պաշտպանությունից և հակախաղի որևէ հնարավորությունից` ստիպելով անգամ մի քանի ինքնագոլեր գրանցել…
Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակը…»: 
 
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ փաստաբանը մնում է իր կարծիքին՝  քրեական գործի նախաքննությունն ի սկզբանե պետք է իրականացվեր ՀՀ համապատասխան մարմինների կողմից, և Վ. Պերմյակովը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պատիժը կրեր ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
 
Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ հարցը հստակորեն կարգավորված է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 և 1997 թթ-ին կնքված ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով: Իսկ այդ համաձայանգրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:
 
Փաստաբանը նշեց, որ ըստ  նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի, այդ բացառություններն են, եթե՝
ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում, 
բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ, 
գ) կատարվել է զինվորական հանցագործություն:
Փաստաբանն արձանագրեց, որ համաձայնագրով ամրագրված բացառություններից որևէ մեկը Գյումրիի ողբերգության դեպքում առկա չի եղել:
 
Ն.Նորիկյանը  հիշեցրեց, որ սկզբնապես թե՛ ռուսական կողմը, և թե՛ հայկական կողմը՝  ի դեմս գլխավոր դատախազություն, հղում էին կատարում ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին, ընդգծելով, որ այդ հոդվածի ուժով ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը: 
Մինչդեռ, ըստ  ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի,  ՀՀ  տարածքում  հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
 
Փաստաբանը խորին համոզմունք հայտնեց, որ ի սկզբանե թույլ  են  տրվել հետևյալ կոպտագույն սխալները.
 
1. Հնարավորություն տրվեց Պերմյակովին հայտնվելու ՌԴ զորքերի իրավազորության տեսադաշտում և հանձնվելու ՌԴ ներկայացուցիչներին:
2. Հնարավորություն տրվեց Ռուսական ռազմաբազայի զինծառայողներին մինչև ատամները զինված շրջելու Գյումրի քաղաքում և   «որոնելու»  հանցագործությունը կատարող անձին…
3. Թույլ տրվեց, որ հայտնաբերվելուց հետո Պերմյակովը տեղափոխվի Ռուսական ռազմական բազա: 
Հարցերի հարցն այս պարագայում, ըստ Նորայր Նորիկյանի այն էր, թե եթե հանցագործությունը կատարվել էր ՀՀ տարածքում,  ի՞նչ կապ ուներ և ի՞նչ իրավազորություն ուներ անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը:
 
«Այդ կապը հստակորեն ընդգծվում էր թե՛ ՌԴ, թե՛ ՀՀ իրավապահ մարմինների մոտ մինչև այն պահը, երբ Բաղրամյան պողոտայում սկսվեց էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման դեմ երիտասարդության կողմից սկսված պայքարը»,- տեսակետ հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ  հենց այդ ժամանակ էլ, հունիս ամսին, բոլորովին անսպասելի հայտարարվեց, որ Վ. Պերմյակովի վերաբերյալ հարուցված գործի վարույթը կհաաձնվի ՀՀ իրավասու մարմիններին, ասել է թե ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածն այլևս պիտանի չէր օգտագործման համար:
 
Նորայր Նորիկյանը ձեռնպահ մնաց այս փուլում կարծիք հայտնել բուն դատական քննության գործընթացի վերաբերյալ, սակայն հայտնեց իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը նոր հարցեր է ծնում: 
 
 Այսպես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել  արտագնա դատական նիստ անցկացնելու մասին, և այդ նիստը տեղի է ունենում ՌԴ 102-րդ ռազմական բազայի տարածքում:
 
Ըստ  դատարանի պատճառաբանության, ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, և սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունր դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Այլ խոսքով, ըստ դատարանի,  սույն գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում։
 
Այս «փայլուն»  պատճառաբանության առնչությամբ  փաստաբանը  գտնում է, որ ՀՀ որևէ դատարան ՀՀ իրավազորությունից դուրս գտնվող որևէ տարածքում արդարադատություն իրականացնելու իրավասություն չունի, հետևաբար` Պերմյակովի` 102-րդ ռազմաբազայի N զորամասում տեղի ունեցող դատավարությունը,  ըստ Ն.Նորիկյանի,  օրինական չէ:
 
Ըստ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ կետի, գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:  Սակայն հիշատակված իրավանորմը, ըստ Ն.Նորիկյանի, դատարանին հնարավորություն չի տալիս ընդունելու կամայական որոշում և արտագնա նիստ անցկացնել նաև ՀՀ իրավազորությունից դուրս գտնվող որևէ տարածքում:
 
«Այս տրամաբանությամբ վաղը մեկ այլ դատարան նույն` արդարադատության իրականացման արդյունավետության շահերի պատճառաբանությամբ կարող է որոշում ընդունել իր վարույթում գտնվող որևէ դատական նիստ անցկացնել ասենք Ֆրանսիայի դեսպանատանը, Երևանյան սրճարաններից մեկում, կամ Լարսի անցակետում:  Անլուրջ է, չէ՞»,- ասաց փաստաբանը՝ հարց ուղղելով նաև լրագրողներին՝  «դուք կարո՞ղ եք վկայակոչել համաշխարհային պրակտիկայից մեկ դեպք, երբ դատարանն իր պետության գերբը և դրոշն ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին և իր պետության անունից արդարադատություն իրականացնի»:
 
Ենթադրենք, որ հրապարակվում է մեղադրական դատավճիռ, հարց է առաջանում, որտե՞ղ է կրելու իր պատիժը ՀՀ անունից հրապարակված դատավճռով պատժի ենթարկված Վ. Պերմյակովը, այն դեպքում, երբ ՌԴ դատարանի կողմից նա արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամանակով: 
 
«ՀՀ անունից հրապարակված ցանկացած դատավճռում գոյություն ունի հետևյալ նախադասությունը. ամբաստանյալը պատիժը պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Նորայր Նորիկյանը՝ պարզաբանելով, որ նշված հարցը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածով սահմանված կարգով, ըստ որի`  Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում   գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
 
«Հիմա ես ցանկանում եմ հասկանալ, արդյո՞ք, մեր քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովն է որոշելու, թե որ քրեակատարողական հիմնարկում է կրելու ՀՀ անունից հրապարակված դատավճռով պատժի ենթարկված Վ. Պերմյակովը», - ասաց փաստաբանը՝ հավելելով, եթե այդ մարմինը չի որոշելու, ո՞վ է որոշելու, ո՞ր երկրի օրենսդրությամբ է կարգավորվելու այս հարցը: Ըստ փաստաբանի, ստացվում է, որ ՌԴ-ն կատարելո՞ւ է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
 
Ավելին, ստացվում է, որ Պերմյակովը երկու տարբեր պետությունների դատարանների կողմից դատապարտվելու է ազատազրկման տարբեր պատժաչափերով: «Իհարկե,   հասկանալի է, որ այս պահին անհավանական բան ենք ասում, սակայն, ուզում եմ հասկանալ, ո՞ր երկրի  նախագահին պետք է դիմի Պերմյակովը` իրեն ներում շնորհելու համար՝  Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի, թե՞ երկուսին միասին»:
 
Ավելին, եթե նշված անձը պատժի կրման ընթացքում, ենթադրենք ձեռք բերի պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, ո՞ր երկրի իրավասու մարմինն է իրավասու լինելու քննելու նրան պատժից ազատ արձակելու հարցը:  «Անլուրջ է, չէ՞…»,- ասաց Նորայր Նորիկյանն ընդգծելով, որ ինքը պարզապես ցանկացավ  ցույց տալ այս գործում առկա իրավաբանական կազուսները, որոնք ստվերում են այս գործը: «Կցանկանայի, որ իրավասու մարմիններն անհրաժեշտ հետևություններ կատարեին ստեղծված իրավիճակից և ստեղծեին այնպիսի նորմատիվային բազա, որը հնարավորություն կտար, այսուհետ խուսափելու նման տհաճ իրավիճակներից»,-  ասաց փաստաբանը:
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 

 


Հարակից հրապարակումներ`

12:34 12/01/2016  |  ՎերլուծություններԱնմարդկային հանցագործությունից մեկ տարի անց հասարակությունը դեռ չի ստացել «Ինչի՞ համար» հարցի պատասխանը
12:50 24/11/2015  |  Քրեական խրոնիկոնԴատախազը հաստատել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրական եզրակացությունը
09:37 21/11/2015  |  ՄամուլԱվետիսյանների ընտանքի անդամների սպանության գործը դատախազությունում է. «Հայկական Ժամանակ»
09:24 19/11/2015  |  ՄամուլԳյումրիի ոճրագործությունը աղանդավորական եկեղեցու անդամ լինելու հետևա՞նքն է. «Ժողովուրդ»
09:26 14/11/2015  |  ՄամուլԱվետիսյանների սպանության գործը հաջորդ շաբաթ դատարան կուղարկվի. «Ժողովուրդ»
17:25 19/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների գործով տուժող կողմի ներկայացուցչին հայտարարվեց նախաքննության ավարտի մասին
08:55 26/09/2015  |  Մամուլ«Ավետիսյանների սպանության պատճառը պա՞րզ է». «168 Ժամ»
10:38 21/08/2015  |  ՄամուլՊերմյակովին Ավետիսյանների տուն հասցրած տաքսին ո՞ւր կորավ. «Իրավունք»
13:25 17/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում
17:12 18/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական կոմիտեն այսօր ստացել է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նյութերը

Արխիվ

[]