Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հայաստանում անհրաժեշտ է ներդնել Ղրղըզստանում կիրառված ընտրական առաջավոր փորձը. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Լուսանկարներ) 01/11/2016   13:22  |  Ընտանեկան իրավունք

 
Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումներին ընդառաջ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհուրդը, քննարկելով ընտրական օրենսդրության
վերաբերյալ կուսակցության մոտեցումները, վերահաստատում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից դեռևս 2015 թվականի նոյեմբերի 10-ին հրապարակային ներկայացված առաջարկություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել նախորդ տարի Ղրղըզստանում կիրառված ընտրական առաջավոր փորձը:
 
Ինչպես հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, ներդրված մեխանիզմներն ամբողջությամբ մաքրում են ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները և «ընտրական կարուսելների» կազմակերպումը: Հիշեցնենք, որ Ղրղզստանում 2015թ. նոյեմբերին անցկացված ընտրությունների գործընթացի և դրանց արդյունքների կապակցությամբ բարձր գնահատականներ են տրվել ինչպես Եվրոպական կառույցների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի , այնպես էլ Ղրղզստանում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի կողմից: Այդ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերված քաղաքական կամքի շնորհիվ ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարվել և իրականացվել էին հետևյալ բարեփոխումները.
 
-Կենսաչափական քարտերի տրամադրում, առանց որոնց անհնար է մասնակցել ընտրություններին:
 
 -Ընտրատեղամասերում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության և ընտրական հանձնաժողովի միջև. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որի հիման վրա ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ:
 
-Բոլոր ընտրատեղամասերում ներդրվել է էլեկտրոնային քվեատուփեր և այլ տեխնիկական միջոցներ: Ընտրական պրոցեսը սկսվում է հետևյալ կերպ.
-Քաղաքացին, մուտք գործելով ընտրատեղամաս, ներկայացնում է իր կենսաչափական նույնականացման քարտը և մատը դնում համապատասխան սարքի վրա, որը ցույց է տալիս վերջինիս նկարն ընդհանուր էկրանի վրա, ինչպես նաև տպում կտրոն՝ տվյալ անձի բիոմետրիկ տվյալներով: -Եթե անձն այդ օրն արդեն քվեարկել է, ապա սարքը ընդհանուր մոնիտորի վրա ցույց է տալիս, թե այդ անձը երբ և որտեղ է քվեարկել: Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիք էկրանի միջոցով հավաստիանում են, որ դրա վրա արտացոլված և ներկա անձը նույնական են և կասկածներ չեն առաջանում, օրինակ` մահացածների կամ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ:
-Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին և ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը:
-Քվեարկության ավարտից հետո քվեատուփն ավտոմատ հրապարակում է ընտրությունների արդյունքները և տպում արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որտեղ նշված է, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել և քանի անվավեր քվեաթերթիկ կա արկղում, ինչից հետո, համաձայն օրենքի, քվեատուփերը բացվում են և քվեաթերթիկների քանակը մեկ անգամ ևս հաշվվում են՝ դրանք համեմատելով էլեկտրոնային քվեատուփի հաշված տվյալների հետ: Վերջում համեմատվում են բիոմետրիկ տվյալներով կտրոնների և քվեարկած թերթիկների քանակը, ապա կազմվում համապատասխան արձանագրությունները:
 
Լուսավոր Հայաստան կուսակցությունը վստահ է, որ այս փորձն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և ներդնել նաև Հայաստանում, քանի որ մենք ևս ներդրել ենք կենսաչափական անձնագրերի և քարտերի համակարգ և ունենք ընտրակեղծիքների բացառման իրական մեխանիզմների կիրառման և ընտրական գործընթացի կազմակերպման մակարդակի բարձրացման անհրաժեշտություն: Ելնելով վերոգրյալից` Լուսավոր Հայաստան Կուսակցությունն առաջարկում է նոր ընտրական օրենսգրքում, ինչպես նաև համապատասխան այլ իրավական ակտերում ամրագրել հետևյալ մեխանիզմները.
 
1. Հայաստանի Հանրապետության` ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կենսաչափական քարտերի տրամադրում, առանց որոնց հնարավոր չէ
մասնակցել Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին: 
2. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում տեղադրել համակարգչային տեխնիկա, որով անձի ինքնությունը կհաստատվի մատնահետքի և
բիոմետրիկ քարտի միջոցով, իսկ ընտրողի լուսանկարն ու տվյալները տեղամասում տեղադրված էկրանի օգնությամբ տեսանելի կլինեն դիտորդների և վստահված անձանց համար:
3. Տեղամասում ընտրական գործընթացի պատասխանատվությունը կիսել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ընտրական հանձնաժողովի միջև: Անձնագրային և վիզաների վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որը վերցնելով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը տրամադրում է քվեաթերթիկ:
Այսպիսով՝ ընտրացուցակների հետ առաջացած ցանկացած խնդիրների և անճշտությունների բացառման համար (մահացած անձանց փոխարեն քվեարկություն, բացակա ՀՀ քաղաքացիների փոխարեն քվեարկություն և այլն) կլինեն կոնկրետ պատասխանատու մարմիններ, տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:
4. Հանրապետության բոլոր տեղամասերում տեղադրել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք ընտրությունների ընթացքում ավտոմատ կտեղեկացնեն մասնակցած ընտրողների թվի մասին, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո կհրապարակեն դրանց արդյունքները և կտպեն արձանագրություն: Դրանից հետո ևս
մեկ անգամ ավանդական ձևով կկատարվի ձայների հաշվարկ և ստացված արդյունքները կհամեմատվեն էլեկտրոնային քվեատուփերի հաշված տվյալների հետ: Այսպիսով՝ էլեկտրոնային քվեատուփերի ներդրման միջոցով ոչ միայն կբացառվեն լցոնումները, այլ նաև ընտրությունների ավարտից րոպեներ անց հասարակությունը կիմանա ընտրության արդյունքները: 
5. Բոլոր ընտրատեղամասերի էլեկտրոնային քվեատուփերը ընդհանուր էլեկտրոնային ցանցի միջոցով միացնել մեկ ընդհանուր համակարգչի (սերվեր), որի օգնությամբ հասարակությունը ընտրության ընթացքում կտեղեկացվի ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր, ինչպես նաև առանձին տեղամասերում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ճշգրիտ թվին, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրությունների ընդհանուր, ինչպես նաև ըստ տեղամասերի արդյունքների վերաբերյալ տվյալներին:
 
 
Լուսանկարները՝  Ղրղզստանի Հանրապետության կիրառած փորձից:


Հեղինակ` «Փաստինֆո»

Արխիվ

[]