Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Միակ ուղղակի ապացույցը դատապարտյալի իրարամերժ ու հակասական ցուցմունքներն էին. կաշառք ստանալու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է 01/09/2016   11:58  |  Արդարացման դատավճիռներ

 
Անցյալ տարեվերջին,  այն է՝ նոյեմբերի 27-ին,  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մ.Պապոյան (նախագահող դատավոր), Վ.Ռշտունի և Կ.Ղազարյան կազմով արդարացրել էր ու անմեղ ճանաչել անմեղ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանին՝ մի խումբ անձանց կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:  
 
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հիշյալ հոդվածով մեղավոր ճանաչված ու չորս տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացրել էր և նրան  անհապաղ ազատել կալանքից:
 
Վերաքննիչ դատարանն այս արդարացման ակտը կայացրել էր՝ ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով  ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2015 թվականի մարտի 24-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սահակ  Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը: 
 
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է Վերաքննիչ դատարանի այս որոշմանը, հարկ ենք համարում անդրադառնալ նաև դատարանի  պատճառաբանություններին  և եզրահանգմանը: 
 
Վերաքննիչ դատարանը մի շարք  քրեադատավարական նորմերի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով  քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները` հաստատված է համարել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախության համար 900.000 ՀՀ դրամի չափով տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանը հաշվառված է եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում և «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումն իր նկատմամբ կիրառելու համար Բաբկեն Բուդաղյանը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին 400.000 ՀՀ դրամ է տվել ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանին:
 
Վերաքննիչ դատարանը հարկ է համարել  անդրադառնալ այն հարցին, թե Սահակ Հարությունյանն Ալեքսանդր Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ Բաբկեն Բուդաղյանից պահանջե՞լ և ստացե՞լ են խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք, թե՞ ոչ: 
 
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ հարցի կապակցությամբ սույն քրեական գործով ձեռք բերված և ամբաստանյալ Սահակ Հարությունյանը մեղքը հիմնավորող միակ ուղղակի ապացույցը Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքներն են, վերջինս   թե՛ նախնական քննության ընթացքում,  և թե՛ Առաջին ատյանի դատարանում տվել է հակասական և իրարամերժ ցուցմունքներ:
 
Մասնավորապես` Բաբկեն Բուդաղյանն իր նախնական քննության ընթացքում` 2013 թվականի հոկտեմբերի 15-ին, 2014 թվականի փետրվարի 6-ին տված ցուցմունքներում, ինչպես նաև 2013 թվականի հոկտեմբերի 15-ին և 2014 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած առերես հարցաքննությունների ժամանակ, հայտնել է, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և տեսուչ Ալեքսանդր Խաչատրյանն իրեն կանչել են և Սահակի աշխատասենյակում վերջինը, Ալեքսանդրի ներկայությամբ, իրեն ասել է, որ համաներման ակտ է ընդունվել և եթե ինքը ցանկանում է, որ այն իր նկատմամբ կիրառվի, ապա ինքը 490.000 ՀՀ դրամ պետք է տա նրանց, որպեսզի նրանք տարբեր մարդկանց հետ խոսեն և գործը ստացվի, իսկ 2014 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած առերես հարցաքննությունների ժամանակ, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանում Բաբկեն Բուդաղյանը հայտնել է, որ Սահակ Հարությունյանն իրենից կաշառք չի պահանջել և որևէ տեղեկություն չի ունեցել այդ մասին:
 
Վերաքննիչ դատարանը գտել   է, որ Բաբկեն Բուդաղյանի վերը նշված հակասական և իրարամերժ ցուցմունքների առկայության պայմաններում  քրեական գործով առկա է չփարատված կասկած` ամբաստանյալ Սահակ Հարությունյանի կատարած գործողությունների վերաբերյալ, որը համաձայն ՀՀ Սահմանադրության 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների` պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Սահակ Հարությունյանի:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել  է, որ քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Սահակ Հարությունյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք, այն է` շորթմամբ 2013 թվականի հոկտեմբերի 4-ին Բաբկեն Բուդաղյանից պահանջել և 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 15-րդ հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում ստացել է խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք:
 
Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ  քրեական գործով չորս վկաներ  իրենց ցուցմունքներում որևէ փաստական տվյալ չեն հայտնել, որը հիմք կտար եզրահանգելու, որ Սահակ Հարությունյանը Բաբկեն Բուդաղյանից պահանջել և ստացել է 400.000 ՀՀ դրամ կաշառք: Ամբաստանյալ Սահակ Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է իր կողմից Բաբկեն Բուդաղյանից կաշառք պահանջելու և ստանալու հանգամանքը, ինչը  հերքել է նաև  քրեական գործով մյուս ամբաստանյալ Ալեքսանդր Խաչատրյանը:
 
«Որևէ այլ օբյեկտիվ տվյալ առ այն, որ ամբաստանյալ Սահակ Հարությունյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, Առաջին ատյանի դատարանում ձեռք չի բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»,- նշվում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
 
Անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արձանագրությունում առկա հանգամանքին, որ հեռախոսազրույցի ժամանակ Ալեքսանդր Խաչատրյանը Բաբկեն Բուդաղյանին հայտնում է, որ ինքը պետք է խնդրի Սահակ Հարությունյանին, ինչպես նաև նրան տա Բաբկենի կողմից իրեն տրված գումարը, իսկ վերջինն էլ խոսի համապատասխան անձանց հետ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այդ  հանգամանքն Ալեքսանդր Խաչատրյանը հերքել է իր ցուցմունքներում: Նա հայտնել է, որ ինքը Սահակի անունը տվել է, որպեսզի վստահություն ներշնչի Բաբկենի մոտ,  և նա գումարը տա, ինքը Բաբկենի կողմից տրվելիք գումարը որևէ մեկին չպետք է տար,  և այն իրեն էր պահելու:
 
Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել  նաև այն հանգամանքը, որ Բաբկեն Բուդաղյանը  քրեական գործով նախնական քննության ընթացքում հարցաքննվելիս հայտնել է նաև, որ. «(...) ինքը նախկինում տուգանքի գումարից չի վճարել, սակայն տուգանքի գումարից Ալեքսանդր Խաչատրյանին տվել է 90.000 և 180.000 ՀՀ դրամ, որպեսզի նա իր փոխարեն վճարի (...)»,  «(...) 2013 թվականի սեպտեմբերի 1-ին ինքը մի կերպ գումար է հայթայթել` 180.000 ՀՀ դրամ, և որպես 2 ամսվա գումար տվել է Արթուրին, որպեսզի փոխանցի Ալեքսանդրին (...)»,  «(...) դրանից հետո ինքը զանգահարել է Ալեքսանդրին և ասել, որ ինքը գումար է հայթայթել` 180.000 ՀՀ դրամ:
 
Ինքն այդ գումարը տվել է Արթուրին, որպեսզի նա այդ փոխանցի Սահակին` որպես երկու ամսվա համար նախատեսված տուգանքի վճարում (...)»: Այդ կապակցությամբ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի որոշմամբ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի նկատմամբ Բաբկեն Բուդաղյանից 270.000 ՀՀ դրամ ստանալու դրվագով քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Արթուրի նկատմամբ նույն դրվագով, ինչպես նաև Բաբկեն Բուդաղյանից կաշառք պահանջելու և ստանալու դրվագով քրեական հետապնդում չի իրականացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
Նախաքննական մարմինը հիշյալ որոշման պատճառաբանական մասում նշել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` Բաբկեն Բուդաղյանի կողմից Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին նախկինում 270.000 ՀՀ դրամ վճարելու (մի մասը` Արթուրի միջոցով), ինչպես նաև կաշառք պահանջելուն և ստանալուն Արթուրի հնարավոր մասնակցությունը պարզելու համար, սակայն գործող օրենսդրության դրույթներին համապատասխան` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում այդ մասին վկայող, փոխկապակցված բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, առկա ապացույցները հիմք չեն տալիս անձի մեղավորության մասին հավաստի եզրահանգում անելու, իսկ լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են:
 
Ավելին` քրեական գործի քննության ընթացքում Բաբկեն Բուդաղյանը ցուցմունքներ է տվել նաև այլ անձանց, այդ թվում` նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներ Ե. Պետրոսյանի, Ղ. Աբրահամյանի, Ա. Բարսեղյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մասին, որոնց կապակցությամբ նախնական քննության մարմինը, քննություն կատարելով, որոշումներ է կայացրել հիշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի հատկանիշների բացակայության հիմքով, քանի որ փոխկապակցված բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, առկա ապացույցները հիմք չեն տվել վերը նշված անձանց մեղավորության մասին հավաստի եզրահանգում անելու, իսկ նոր ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները սպառվել են:
 
Վերաքննիչ դատարանը Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքների անարժանահավատության տեսանկյունից հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ՝  2014 թվականի հոկտեմբերի 1-ի դատավճռի համաձայն` Բաբկեն Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար:
 
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Սահակ Հարությունյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Սահակ Հարությունյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:
 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը պարտավոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:
 
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ ամբաստանյալ Սահակ Հարությունյանը շորթմամբ 2013 թվականի հոկտեմբերի 4-ին Բաբկեն Բուդաղյանից պահանջել և 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 15-րդ հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում ստացել է խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք, գտել  է, որ պետք է ճանաչել և հռչակել Սահակ Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:56 27/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ կաշառքի գործով. վերաքննիչ դատարանն արդարացրեց ԱՆ աշխատակցին
18:16 02/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Կաշառքի մասին խոսք լինել չի կարող». Գիվի Հովհաննիսյան
22:53 30/09/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը խոշտանգվել է՝ պնդում են տուժող ու պաշտպանական կողմերը
16:17 20/09/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը շարունակում է պնդել, որ իրեն ճնշումների են ենթարկում՝ դատախազություն է ներկայացվել երկրորդ հաղորդումը
16:23 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողին ձերբակալելու խոստումը կատարված է. տուժողը ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորվել
13:17 10/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական «մշակումից» հետո էլ տուժողը պնդում է, որ ամբաստանյալն իրենից գումար չի պահանջել
09:47 27/06/2014  |  ՄամուլԳործով տուժողը ցուցմունք է տալիս կապտած աչքով, իսկ ցուցմունքը նախապես տպված է եղել. Գիվի Հովհաննիսյան. «Հայկական Ժամանակ»
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները

Արխիվ

[]