ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ ծնունդը և Աստվածահայտնությունը 01/06/2016 11:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Եկեղեցին Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվեց տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվեց Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ:
Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Վաղը՝ հունվարի 7-ին, Ննջեցյալների հիշատակության օրն է (մեռելոց): Կմատուցվի Մեռելոց Սուրբ Պատարագ:
Ստորև ներկայացնում ենք Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Փառք ի բարձունս Աստուծոյ,
և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»
(Ղուկ. 2:14):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև:
Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկության դարձի և փրկության: Իր Որդու մարդեղության խորհրդով Աստված մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայության և Նրա միջոցով ցույց տվեց այդ փառքին արժանանալու ուղին` ըստ հրեշտակների օրհնաձայն փառաբանության`«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Մարդեղացյալ Աստվածորդին Իր փրկչական առաքելությամբ շրջափոխեց պատմության ընթացքը` կոչելով մարդկանց սիրո և խաղաղության սկզբունքի վրա հաստատելու կյանքը: Քրիստոս մարդկանց պարգևում է այս աշխարհում մեծագույն բարիքը` Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27),- ասում է Տերը:
Փրկչի խաղաղության կոչին ու հրավերին հանդիման մեր ժամանակի մեծագույն մարտահրավերներից է անհատի, հասարակությանց ու պետությանց կյանքում խաղաղության խաթարումը: Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տագնապներով: Հակամարտություններ, աշխարհաքաղաքական շահերի բախում, ճգնաժամեր, հումանիտար աղետներ շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողություն ու անվստահություն, սփռել ավերածություն, աղքատություն, տառապանքներ: Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում հոգևոր-բարոյական արժեքները, առավել տարածում են գտնում կեղծիք, մոլություններ, սպանություններ, սասանվում են ընկերային կյանքի, ընտանիքի հիմքերը: Ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավեր են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:
Կործանարար ու կորստաբեր այս իրավիճակներից մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում, որոնց անորոշության մեջ, բարձրացող հարցականների առջև այսօր քաղցրորեն հնչում է մեր հոգիներին Բեթղեհեմում աշխարհ եկած Փրկչի հուսադրող խոսքը: «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս ինչպես այս աշխարհն է տալիս»: Քրիստոսի պարգևածը այս աշխարհի խաղաղությունը չէ, որն անհաստատ է և անկայուն: Քրիստոսի խաղաղությունը հոգու խաղաղությունն է, որ խարսխված առ Աստված հավատքի, Աստծո խոսքի ու պատվիրանների վրա` վերափոխում է կյանքը: Այն բնակվում է անչար սրտում, ճշմարտության, արդարության մեջ, զորանում է հավիտենական կյանքի հույսով ապրող հոգիներում: Այս իմաստով առաքյալն ասում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Հիսուս Քրիստոսով» (Փիլ. 4:7): Արդարև, կյանքը կանգուն է Աստծո սիրով լեցուն հոգու խաղաղությամբ: Ամեն բան անհաստատ է, երբ մարդկանց մեջ տկարանում է Աստծո ներկայության զգացումը, երբ մարդկային առնչություններից մինչ ազգերի ու պետությունների հարաբերություններ կառուցվում են սոսկ սեփական շահերի ու ձգտումների կամ՝ պարտադրանքի վրա: Գտնել Քրիստոսի խաղաղությունը, նշանակում է ունենալ սեր և երջանկություն ընտանիքներում, համերաշխություն ու բարօրություն հասարակությանց ու պետությանց մեջ: Մարդեղացյալ Աստվածորդին, բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների կյանքում պարգևում է զորությունը` իրագործելու Աստծո հետ հաշտության և մարդկանց մեջ հաճության պատգամը, պարգևում է զորությունը ընդունելու երկնային փրկարար շնորհները, որոնք բնակվում են մեր մեջ, երբ համախմբված ենք խաղաղություն, արդարություն հաստատելու, աջակցություն և մխիթարություն բերելու: «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3:17):
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, հայրենական մեր կյանքում ևս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում ենք, որ խաղաղության նախանձախնդրությամբ և առ Քրիստոս հավատքով զորացյալ՝ մեր ժողովուրդը իր հոգու խաղաղությունը պիտի պատվար դարձնի ընդդեմ թշնամյաց հարձակումների, անխորտակելի վահան՝ ընդդեմ հայրենյաց սահմանների ոտնձգությունների՝ հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժեքները և կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժվարությունները հաղթահարելու, շենացնելու մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր կյանքը:
Սիրելիներ, Քրիստոս է մեր զորությունը: Աներկմիտ, անվարան հավատքով հետևենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խոսքի համաձայն՝ թող մեր սրտերը չխռովվեն և չվախենանք: Ապավինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլև՝ Աստծո օրհնությանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարավոր դարձնել: Պարտավորվածությունից առավել թող մեզ առաջնորդեն ծառայության, սիրո ու նվիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրյա անհրաժեշտություն են՝ իրականացնելու համար ազգային զարթոնքի, լուսավոր գալիքի մեր տեսիլքները:
Մեր Փրկչի Ծննդյան այս սուրբ օրը բերկրությամբ լեցուն մեր հոգիներից միասնաբար աղոթք բարձրացնենք երկինք, որ Քրիստոս մեր Տերը երկնային շնորհներով, հավատքով, հույսով ու սիրով զորացնի մարդկանց հոգիները` կերտելու ապահով, խաղաղ ու բարօր աշխարհ, խաղաղ պահի նաև մեր երկիրն ու ժողովրդին, օրհնի մեր կյանքն այս աշխարհում և առաջնորդի դեպի հավիտենական կյանքի լույսը:
Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանապազ աղոթքն և մաղթանքն ենք, իբրև պատգամ, կրկին հնչեցնում՝ Խաղաղություն ամենեցուն:
Սուրբ Ծննդյան մեծասքանչ ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհությունն ենք բերում աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին՝ հոգու բերկրությամբ ողջունելով.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան