ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատության հրապարակում առանց ոստիկանների անհետաքրքիր կլիներ 01/04/2016 18:11 | ԼՐԱՀՈՍ
«Նոր Հայաստան» փրկության ճակատը թեև չի հայտարարել իր ակցիաներն Ազատության հրապարակում դադարեցնելու մասին, բայց դրանք Ամանորի տոնական օրերին մոռացության կմատնվեին, եթե չլինեին ոստիկանները: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց նրանք են ավելի շատ ուշադրության կենտրոնում պահում Ազատության հրապարակում կատարվող իրադարձությունները: Ավելին` հենց նրանք են այդ իրադարձությունների գլխավոր դերակատարն ու հեղինակը:
Այսպես, հենց Ամանորի գիշերը, երբ «Նոր Հայաստան»-ը բոլորին հրավիրել էր կեսգիշերից հետո Ազատության հրապարակում ազգովին Նոր Տարին նշելու, առաջինը այնտեղ էին գնացել ոստիկանները: Իսկ հրապարակում հավաքված մեկ-երկու տասնյակ մարդիկ էլ մի քանի րոպե հետո, թերևս, անաղմուկ կցրվեին, եթե ոստիկանները չձեռնարկեին «տոնածառ» գործողությունը` արգելելով ակտիվիստներին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, քանի որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չէր ընդունել տոնածառի տեղադրման մասին իրազեկումը:
Արդյունքում՝ «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո բերման են ենթարկվել Գևորգ Սաֆարյանն ու 4 այլ ակտիվիստներ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Ավելի ուշ մյուսներն ազատ են արձակվել, իսկ Սաֆարյանը նախ ձերբակալվել է, ապա` կալանավորվել։
Իսկ արդեն հունվարի 3-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի մոտից բերման են ենթարկվել ևս 5 ակտիվիստներ, ովքեր մասնակցել են Գեւորգ Սաֆարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային: Հետագայում 5-ն էլ ազատ են արձակվել, բայց տեղեկատվական աղմուկը դարձյալ փոքր չէր: Նույն օրն ազատ է արձակվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ Գրիգոր Եղնուկյանը, ով բերման էր ենթարկվել սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով:
Ի դեպ, այսօր լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ Գևորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել, իսկ ժամեր անց` դադարեցրել: Ինչպես հայտնում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը` իր պաշտպանյալը դադարեցրել է հացադուլը, քանի որ նրա պահանջը կատարվել է: Գևորգ Սաֆարյանը պահանջում էր իրեն ընդհանուր խուց չտեղափոխել ` վախենալով իր նկատմամբ հնարավոր բռնությունից, և , քանի որ մնացել է առանձին խցում, դադարեցրել է հացադուլը:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը: Իսկ բռնության ենթարկվածն, ըստ իրավապահների, Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանն է:
«Նոր Հայաստան»-ի ակտիվիստներն Ազատության հրապարակում շարունակելու են շուրջօրյա հերթապահությունը: Ոստիկաններն էլ, ըստ ամենայնի, կշարունակեն իրենցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ