ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք սովոր ենք այլ արժեհամակարգի հիման վրա կառուցված նորմատիվային բազայի, իսկ այժմ առաջարկվել են այլ միջավայրում ապրելու կանոններ 01/03/2016 10:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2015թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով դատական համակարգը նույնպես ենթարկվել է, ըստ էության, արմատական փոփոխությունների:
Սա արձանագրելով` «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ փոփոխությունների այդպիսի ծավալը ինքնին առաջադրում է հետևյալ հարցադրումները. արդյո՞ք գործող դատական համակարգը սպառել կամ չի արդարացրել իրեն, որի պատճառաբանությամբ անհրաժեշտություն է ծագել արմատապես վերանայել դատական համակարգը՝ սկսած Արդարադատության խորհրդի ձևավորման կարգից, վերջացրած առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների, և Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման և պաշտոնավորման ժամկետներից:
«Ինչ խոսք՝ գործող դատական համակարգն արմատական վերանայման անհրաժեշտություն ունի: Բանը հասել է նրան, որ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահն է հայտարարում, որ գործող իրավակարգավորումների շրջանակներում դատական համակարգն անկախ չէ, ինչը նշանակում է, որ դատարաններում արդարադատության իրականացման գործընթացը կաղում է»,- նշում է փաստաբանը: Դատական համակարգի անկախ չլինելու դեպքում բացառվում է, որ մենք ունենանք իսկապես արդարադատության գործընթացի իրականացման օբյեկտիվության բարձր ցուցանիշ: Նորայր Նորիկյանն ընդգծում է, որ դատական համակարգում իսկապես կան բացմաթիվ խութեր:
Փաստաբանը հեռու է այն մտքից, որ ամբողջությամբ ունենք վատ արդյունք: «Իսկապես կան բացառիկ անհատներ, ովքեր իրենց անձնազոհության, խիզախության, քաղաքացիական կեցվածքի և ընդհանրապես դատավորին վայել վարքագծի արդյունքում ապահովում են իրապես արդարադատություն»,- նշում է Նորայր Նորիկյանն ու ցավոք արձանագրում, որ նրանց թիվն այնքան քիչ է, որ ընդհանուր այդ բացասական ֆոնի վրա անգամ չեն նկատվում, կամ նրանց դերը չի արժևորվում և կարևորվում:
2015թ. սպասողական տարի էր, բոլորը սպասում էին, թե ինչ մեկնարկային հնարավորություններ են ստեղծվելու առաջիկայում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո:
Առհասարակ, դատական համակարգում կամ արդարադատության իրականացման գործընթացում օժանդակող այլ կառույցների ձեռքբերումների մասին խոսելիս փաստաբանն առանձնացրեց Արդարադատության ակադեմիայի կայացման գործընթացը, որը հանդիսանում է, ըստ էության, դատավորների ուսուցման ու կայացման դարբնոց:
Փաստաբանն իր ակնկալիքներն ու հույսը կապում է այս ակադեմիայի հետ. «հույս ունեմ, որ այդտեղից դուրս են գալու անհատներ, ովքեր փոխելու են դատական համակարգի հայելային պատկերը»: Ավելին, ըստ փաստաբանի՝ Հայաստանում կան երիտասարդ մի շարք փայլուն դատավորներ, մասնավորապես, վարչական դատարանում, ովքեր նոր որակ են հաղորդել համակարգին, ինչը միանշանակ հուսադրող է: Փաստաբանը լավատեսությամբ նշեց, որ ընդհանուր իրավասության դատարաններում ևս կան նորանշանակ դատավորներ, ովքեր վաղ թե ուշ բեկում են մտցնելու դատական համակարգում:
Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններից բխող նորմատիվային բազայի փոփոխություններին, այստեղ Նորայր Նորիկյանը լավատես չէ ու չի կարծում, որ իրավասու մարմինները կհասցնեն Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում կատարել նորմատիվային բազայի փոփոխություն:
Հիմնավորելով իր այս տրամադրությունները` փաստաբանը մեկ օրինակ բերեց, դեռևս 2005թ. սահմանադրության փոփոխություններով ամրագրվել էր, որ Ազգային Ժողովը մեկ տարվա ընթացքում պետք է սահմաներ Հայաստանի Հանրապետության օրհներգը: Անցել է 10-ը տարի, սակայն մինչ այս պահը մեր հիմնը չի փոխվել, իսկ այսօր մենք նոր Սահմանադրական փոփոխություններ ենք կատարել:
Փաստաբանը գտնում է, որ գործադիր և օրենսդիր մարմինների առջև լրջագույն մարտահրավեր է կանգնած` կապված ՀՀ օրենսդրությունը նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու գործում: Շատ կարևոր է, որ կատարվող փոփոխությունները բխեն մեր իրականությունից, ոչ թե ստեղծվեն «կաբինետներում», աղերս չունենան իրականության հետ և լինեն լոկ տեսական հարթության մեջ:
1995թ. մինչ օրս մենք ապրել ենք կիսանախագահական կառավարման երկրում` դրա ամբողջ կենսափիլիսոփայությանը համահունչ: Այժմ, անցում կատարելով պառլամենտական համակարգին, մեր հասարակական գիտակցության մեջ լրջագույն փոփոխություններ են կատարվելու, մարդիկ պետք է հարմարվեն հասարական հարաբերությունները կարգավորող նոր նորմերի հետ, իսկ դրա համար օբյեկտիվորեն ժամանակ է պետք:
Նորայր Նորիկյանի կարծիքով, հասարակությունը դեռևս պատրաստ չէր այդպիսի արմատական փոփոխությունների:
Մենք սովոր ենք այլ արժեհամակարգի հիման վրա կառուցված նորմատիվային բազայի, իսկ այժմ մեզ առաջարկվել են այլ միջավայրում ապրելու կանոններ:
Մասնավորեցնելով փաստաբանը նշեց, որ առաջիկայում նոր ընտրական օրենսգիրք պետք է ընդունվի, որն, ըստ էության, հանդիսանալու է առաջիկա տարիների համար քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևորագույն գործիքը:
Բացի այդ, ձևավորվելու է բարձրագույն դատական խորհուրդը, իսկ դա նշանակում է, որ դատական համակարգում կատարվելու են վերից վար փոփոխություններ` սկսած դատավորների ու դատարանների նախագահների նշանակումից:
Այս գործընթացում փաստաբանը չի բացառում այլ խութերի առաջացում, որոնց չեզոքացնելը դժվար է լինելու:
Ներկայումս այս ընտրված պրոդուկտի մարսելու խնդիր է դրված, արդյո՞ք հասարակությունը հեշտությամբ կմարսի այս ամենը:
Երբ այդ ընդունված փոփոխությունները կյանքի կկոչվեն և օրենքի փոփոխությունը կհասնի բուն քաղաքացուն, այս պարագայում մարդիկ գնահատման հնարավորություն կունենան, թե արդյո՞ք նախկին սահմանադրությունն էր լավը, թե՞ նորը», ասաց Նորայր Նորիկյանը` հավելելով, որ կյանքը ցույց կտա` արդյո՞ք ճիշտ էին 2015թ Սահմանադրական փոփոխությունները, թե՞ մենք կատարել ենք մեր պատմության հերթական սխալներից մեկը:
Իսկ թե ի՞նչ կցանկանար, որ Ձմեռ պապին բերեր դատաիրավական համակարգին, փաստաբանը պատասախանեց` պարկով լի ֆեմիդաներ, արդարության հույս և արդարադատություն իրականացնելու վճռականություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ