ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է կարողանանք ունենալ նոր կամ մեկ այլ որակի դատական համակարգ. Հովհաննես Սահակյան 01/02/2016 19:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մեր ժողովրդին առաջին հերթին կցանկանայի, որ 2016 թվականը լինի խաղաղ, սահմանային լարվածությունը նվազի և մեր այն հայորդիները, այն զինվորները, որ այսօր կանգնած են և պաշտպանում են մեզ ու իրենց ընտանիքներին, անպայման վերադառնան իրենց օջախներ և շարունակեն իրենց աշխատանքը, իրենց ներդրումը»,-«Փաստինֆո»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ ընդգծելով, որ սա է թերևս ամենակարևոր ցանկությունը:
Ըստ նրա՝ եթե լարվածությունը շարունակվի, ապա «մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր երկրին պաշտպանողը, մեր հույսը մեր այն 18-19 տարեկան զինվորներն են, ովքեր այսօր այս ցրտին կանգնած են սահմանին, և իրենք գիտեն՝ ինչի համար են կանգնած այնտեղ, ինչի համար են պաշտպանում իրենց հայրենիքը»:
«Այնպես որ առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում, նաև որ 2016 թվականին մի փոքր տնտեսական աշխուժություն լինի, որ օջախներում լիություն լինի, հայ մարդն իր օջախ կարողանա հանգիստ, ուրախ մտնի և վայելի իր ընտանեկան բյուջեն»,-ասաց Հ.Սահակյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչ կցանկանար, որպեսզի Ձմեռ պապը բերեր խորհրդարանին ու դատական համակարգին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ խորհրդարանին, որը քաղաքական բեմահարթակ է, կցանկանար արդյունավետ աշխատանք. «Որ կարողանանք ճիշտ և արդյունավետ օգտագործել նիստերի այն թանկ ժամանակահատվածը, որ մեզ տրված
է, որպեսզի կարողանանք աշխատանքի այս ամբողջ ծավալի տակից դուրս գանք»:
Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, ապա «այն շեշտադրումները, այն մոտեցումները, այն սկզբունքները, որ առկա են Սահմանադրության՝ դատական իշխանության գլխում, շնորհիվ որոնց դատական իշխանության ձևավորման արդյունքում մենք կունենանք անկախության բարձր աստիճանով օժտված դատավորներ, ովքեր կփորձեն արդարադատությունն իրականացնել հանուն Հայաստանի Հանրապետության, որը շատ կարևոր է»:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նաև ընդգծեց. «Ես ինքս այսօր կարևորում եմ դատական իշխանության դերակատարումը մեր երկրում, որովհետև անարդարության զգացողության կամ արդարության պակասի մի մեծ բաժինը, կարծես թե, հենց դատական իշխանության ուսերի վրա է: Ես չեմ ուզում մեղադրել, բայց մենք պետք է կարողանանք այս շրջադարձային բարեփոխումներն օգտագործել և ունենալ նոր կամ մեկ այլ որակի դատական համակարգ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից