ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի դեռ ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է. ՊԲ հրամանատար 12/31/2015 20:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2016 թ. ընթացքում բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` պատասխանելով «Ազատ Արցախ» թերթի հարցերին:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
- Տարեմուտ է… Ասել է թե՝ եկել է հաջողությունները ժողովելու ժամանակը, հաշվետվությունների ժամանկը: Ի՞նչ տվեց մեզ (մեր ժողովրդին) 2015թ. բանակային տարին:
– Անցնող 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար հաջող և արդյունավետ տարի էր բանակաշինության տեսանկյունից: Հետադարձ հայացք ձգելով՝ կարելի է վստահորեն նշել, որ տարվա ընթացքում նախատեսված ու անցկացված բանակի ղեկավարման համակարգի, շտաբերի, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեսական ու գործնական պարապմունքները, մարտական հրաձգությամբ զորավարժությունները, արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ ու զինտեխնիկայով համալրումը նպաստել են բանակի մարտունակության բարձրացմանը: Բացի վերոնշվածից, բավականին մեծ աշխատանք է տարվել առաջնային գծի ամրապնդման, ինժեներական կառույցների ու արգելափակոցների ամրացման, մարտական հերթապահության կրման համար ավելի անվտանգ պայմանների ստեղծման և թիկունքային ապահովման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության խնդիրները, ինչի արդյունքում շուրջ 200 ընտանիքներ այս տարի ամանորը կդիմավորեն իրենց նոր բնակարաններում: Սակայն այս ամենով հանդերձ, պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր հայրենիքի սահմանների և ժողովրդի անվտանգության ապահովումը:
- Կխնդրեինք ընդհանուր ուրվագծերով ներկայացնել գալիք տարվա անելիքները:
– Արդեն իմ կողմից հաստատվել է 2016 թվականի բանակային հիմնական միջոցառումների պլան-գրաֆիկը: Ինչպես նախորդ, այնպես էլ գալիք տարում պլանավորված բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը և նախորդ տարիների ձեռքբերումները հաշվի առնելով՝ ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:
- Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ տեսնում ե՞ք, եթե այո, ապա՝ ի՞նչ բնույթի…Ի՞նչ եք մտածում հակառակորդի, նրա իրական ուժերի ու գերագույն գլխավոր հրամանատարի կենսակերպ դարձրած հոխորտանքների առիթով:
– Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատերազմի պատրաստվես: Ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում՝ լարվածությունը առաջնային գծում մեծացել է: Եթե տարիներ շարունակ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, ապա 2015թ. մարտից հակառակորդն աստիճանաբար մեծացրեց կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ օգտագործելով ականանետեր ու ռեակտիվ հրթիռային կայանքներ և 1994թ. մայիսին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրից ի վեր առաջին անգամ, գործողության մեջ դրեց 122 միլիմետրանոց Դ-30 տիպի հաուբից հրանոթ և տանկ: Իրավիճակի նման շարունակականության դեպքում, բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծ է:
Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ պետք է նշեմ, որ տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները, Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով: Սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել: Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը քաղաքականն է, որով փորձ է արվում ԼՂ հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրություններ պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը:
- Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է բանակ-հասարակություն կապի սերտացումը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն անելիքներն էլ քիչ չեն… Ձեր կարծիքը, վերաբերմունքը (գուցե և՝ առաջարկությունները) այդ առնչությամբ: Ի վերջո, բանակը սնուցող երակը հասարակությունն է:
– Պաշտպանության բանակի հրամանատարությունը մեծ տեղ է հատկացնում բանակ-հասարակություն կապերին և ամեն ինչ ձեռնարկել ու ձեռնարկում է նմանօրինակ դրսևորումներն ակտիվացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Այդ անխափան կապի շնորհիվ բանակը դարձել է ավելի բաց ու թափանցիկ կառույց: Այսօր գործում են պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, զինվորական առօրյայով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հաճախակի լինում են զորամասերում, առաջնագծում, սպայական ավաններում և փորձում են վեր հանել դեռևս լուծում պահանջող հարցերը: Զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների սահմանման և արատավոր բարքերի դեմ պայքարելու ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, բայց դեռևս կան անելիքներ: Սակայն արատավոր բարքերի դեմ բանակը միայնակ չի կարող էֆեկտիվ պայքարել: Այս ուղղությամբ անելիք ունեն բոլորը՝ սկսած ընտանիքներից, կրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններից, վերջացրած հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներով: Որովհետև միայն գաղափարապես ու հոգեբանորեն ճիշտ դաստիարակված և ծառայությանը գիտակցաբար մոտեցող զինվորի միջոցով է հնարավոր դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերները:
- Ի՞նչպես և ո՞րտեղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը: Եվ, իհարկե, Ձեր բարեմաղթանքները մեր ողջ ժողովրդին ու զինվոր-զորականին:
– Ամանորը պատրաստվում եմ դիմավորել առաջնային գծում՝ դիրքապահ զինվորի հետ: Եվ օգտվելով առիթից՝ բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին ու մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և անփորձանք ծառայություն՝ ի շահ մեր երկրի հետագա հզորացման: Թող 2016 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության ու նորանոր ձեռքբերումների տարի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից